JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Կյանքը փոխելու 12 միջոց բոլոր ուժասպառների համար

Կյանքը փոխելու 12 միջոց բոլոր ուժասպառների համար

Չգիտես ինչու, ասում են, որ նոր բարձրունքների նվաճումը և ամբողջությամբ հյուծվածությունը առանց իրար չեն լինում: Այդպիսի բան չկա: Ուժասպառ լինելը հաջողության հասնելու նշան չէ: Այն միջոց է, որով մեր օրգանիզմը ակնհայտ ակնարկում է, որ ժամանակն է` կանգնել:
1. Քնեք բավարար
Մեր մարմինը մեխանիզմ է, գեղեցիկ և աներևակայելի բարդ համակարգ, որը խնամքի և հանգստի կարիք ունի: Աշխատանքն ավարտելով` դուք ամեն օր անջատում եք համակարգիչը: Մոտավորապես նույնն էլ անհրաժեշտ է մեր մարմնին ու մտքին: Հետազոտությունները ցույց են տալիս, որ լավ քունը ուղեղն ազատում է տոքսիններից, որոնք հավաքվում են օրվա ընթացքում: Ահա թե ինչու է 7-8 ժամ լիարժեք հանգիստը այդքան կարևոր հոգեկան և ֆիզիկական առողջության համար:
2. Մտածեք` ի՞նչ և ինչպե՞ս եք ուտում
Ձեր սնվելը իմաստալից դարձնելու համար անհրաժեշտ է պրակտիկա: Սա հատկապես վերաբերում է նրանց, ովքեր սովոր են մի բան ծամել ոտքի վրա` զուգահեռ պատասխանելով հերթական նամակին կամ ուսումնասիրելով հեռախոսային զանգերը: Գիտակից սնվելու պրակտիկան օգնում է հասկանալ, թե ձեր կերածը ինչ օգուտ է տալիս ձեր օրգանիզմին: Քաղցը բավարարելու համար անհրաժեշտ է առողջ հարաբերություն ունենալ սննդի հետ: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ սնվելու այդպիսի մոտեցումը զգալիորեն բարելավում է տրամադրությունը, իջեցնում է սթրեսի մակարդակը, օգնում է ձեռք բերել օգտակար սննդային սովորություններ և նույնիսկ ազատվել ավելորդ քաշից:
3. Հեռու մնացեք կոֆեինից
Կոֆեինը բացասաբար է ազդում նյարդային համակարգի վրա: Եթե դուք մտահոգված եք, լարված և հիստերիայի մեջ, սուրճի հերթական բաժակը կթեթևացնի ձեզ, բայց ոչ երկար ժամանակով: Դրա փոխարեն օգտագործեք հանգստանալու այլ` ավելի արդյունավետ ու առողջարար միջոց` ֆիզիկական վարժություններ կամ մեդիտացիա: Եթե առավոտները առանց սուրճի չեք կարողանում դիմավորել, ապա այդ խմիչքի հետ տեղափոխվեք այլ հարթություն ու որպես գիտակից մարդ հասկացեք, թե ինչքան վնասակար է այն ձեր առողջության համար: Սուրճը լցրեք ձեր հավանած բաժակի մեջ և զգացեք նրա գերող բուրմունքը: Մի քանի րոպե հետո կհասկանաք, որ հոտ քաշելն ավելի հաճելի է, քան հենց ինքը սուրճը:
4 Սկսեք շարժվել և կանգ մի առեք
Շարժումը ոչ միայն տրամադրությունը բարձրացնելու և սթրեսը նվազեցնելու լավ միջոց է, այլև փայլուն հիշողություն ունենալու արդյունավետ միջոց: Անընդհատ աճող լարվածության դեմ լավագույն դեղատոմսը ֆիզիկական ակտիվությունն է: Յոգայի, վազելու կամ հեծանիվ վարելու համար ծախսած յուրաքանչյուր րոպեն մեծ ներդում ունի սթրեսին հակազդելու գործում: Հաջողակ մարդիկ նախընտրում են մարզվել հենց առավոտյան:
5. Լավագույն հանգիստը լռությունն է
Այո, այո, այո: Առանց մեդիտացիայի կյանքը փոխելու ոչ մի մեթոդ օգուտ չի տա: Բժշկի այցելությունների 80 տոկոսը սթրեսի հետևանք է: Պատկերացրեք` ինչքան ժամանակ և գումար եք ծախսում: Այդ ծախսերը կարող ենք կրճատել մեդիտացիայի շնորհիվ: Օրական 5 րոպե մեդիտացիան օրը կդարձնի շատ ավելի ուրախ:
6. Հոգ տարեք ձեր մարմնի մաշկի մասին
Ամեն ինչ շատ պարզ է` ուրախ է մաշկը. ուրախ եք դուք: Ընտրեք այն, ինչը ոչ միայն կլավացնի մաշկի գույնը, այլև իսկական օգուտ կտա օրգանիզմին: Կլինի դա կոսմետիկա, թե սնունդ: Պարզապես կրկնեք բոլոր անհրաժեշտ պրոցեդուրաները առավոտյան և երեկոյան: Որոշ ժամանակ անց դուք կհասկանաք, որ մաշկը փայլում է, տրամադրությունն էլ նախկինի պես վատ չէ:



Օգտակար է իմանալ նաև`



7. Կերակրեք ձեր հոգին, այլ ոչ թե էգոն
Այստեղ ամեն ինչ պարզ է: Արեք այն, ինչ ձեզ գոհացնում է: Ոչ բոլոր ձեռքբերումներն են ուրախացնում մեր հոգին: Կանոնավոր աշխատանքն ու վարձատրությունը կարող են օգտակար լինել, բայց ի վերջո դրանք հասցնում են օրգանիզմի հյուծվածության: Գնեք, վերջապես, այն կոշիկները, որոնք վաղուց ցանկանում էիք: Պաղպաղակով զվարճացրեք ձեզ: Հանգստյան օրերին հին ֆիլմեր նայեք: Ձեր բոլոր գործողությունները, ավելի ճիշտ` մեծ մասը պետք է ունենան մեկ նպատակ` ուրախացնել:
8. Վստահեք ձեր ինտուիցիային
Կարևոր որոշումներ կայացնելուց առաջ լսեք ձեր զգացմունքներին: Մեր մարմինը երբեմն հուշում է, թե ինչ է մեզ անհրաժեշտ նախքան մենք այդ կգիտակցենք: Եթե հոգնել եք, ընդմիջում վերցրեք: Եթե ինչ-որ բան այն չէ, առաջին հերթին պատճառը ձեր մեջ գտեք: Եթե դուք մարդ-ինտուիցիա չեք, որոշակի ժամանակ է անհրաժեշտ որպեսզի սովորեք լսել ձեր ներքին ձայնը: Պարզապես կտրվեք բոլոր հոգսերից, հանգստացեք և անկեղծ պատասխանեք` ինչ եք հիմա զգում: Շատ հավանական է, որ դուք լավ էլ գիտակցում եք, թե ինչ եք հիմա ուզում: Անհրաժեշտ է լսեք ինքներդ ձեզ:
9. Խախտեք իրերի դասավորության սովորական կարգը
Ձեր առջև խնդիր դրեք շաբաթական մինիմում մեկ անգամ փորձել ինչ-որ նոր բան: Պարտադիր չէ միանգամից ինչ-որ մեծ քայլ անել: Պարզապես մի օր աշխատանքի գնացեք այլ ճանապարհով: Նույնիսկ այդպիսի, թվում է թե, մանրուքը անսովոր փորձ է: Այն բացում է միտքը մտածողության և ընկալման նոր մեթոդների համար, որոնք իրենց հերթին ձեզ մի քիչ կերջանկացնեն:
10. Ինքներդ ձեր համար ստեղծեք հարմարավետ միջավայր
Բոլոր առումներով առողջ հարաբերությունների ստեղծման առաջին քայլը պատասխանատվությունն է այն բանի հանդեպ, թե ինչով եք լցնում ձեր կյանքը: Վերլուծեք ձեր բոլոր կապերը և ուշադիր հետևեք, թե ինչ ներդրում ունեն դրանք ձեր կյանքում: Ովքեր պատասխանատվությամբ են մոտենում շրջապատի ընտրությանը, շատ հաճախ ավելի վստահ են լինում որոշումներ կայացնելու հարցում:
11. Սովորեք նորը
Փաստ է, որ նոր գիտելիքներ ստանալը մեզ ավելի երջանիկ է դարձնում: Այն նաև օգնում է մեզ երկարացնել կյանքը և դարձնել ավելի հետաքրքիր ու բովանդակալից: Ցանկանում եք փոքրի՞ց սկսել: Սովորեք, օրինակ, գործվածք գործել կամ մաթեմատիկական բարդ խնդիր լուծել: Ինտերնետում շատ ուսուցողական հոլովակներ կան: Այնպես, որ կարող ենք սովորել առանց մահճակալից վեր կենալու:
12. Սկսեք օրագիր պահել
Լարվածության վերացում, ստեղծագործական հմտությունների զարգացում, վստահության մեծացում և նպատակներին հասնելու ոգեշնչում. հեշտ վարժություններ են, բայց որքան օգտակար: Եթե ամեն ինչ տրվում է աշխատանքով, կարիք չկա ամեն օր ինչ-որ մի բան գրել: Կարևոր է հենց բովանդակության ստեղծման գործընթացը, այլ ոչ թե այն, թե քանի անգամ ենք մենք դրանով զբաղվում: Այնպես որ, սկզբի համար կարելի է սահմանափակվել մեկ-երկու դասընթացներով: Ժամանակ պահեք, հեշտ թեմա ընտրեք, օրինակ` «ինչ եմ ես սպասում այս օրվանից» և գրեք այն ինչ մտածում եք: Հավատացեք, ի վերջո, դուք անհամբերությամբ կսպասեք դրանց իրականացմանը:

Տարածել