15 հետաքրքիր փաստ ու մի քանի կարևոր միտք Չե Գևարայից

15 հետաքրքիր փաստ ու մի քանի կարևոր միտք Չե Գևարայից

Չե Գևարան 20-րդ դարի պատմության մեջ ավելին է, քան պարզապես հեղափոխական կերպար: newmag-ն առանձնացրել է Կոմանդանտեի կյանքից կարևոր փաստերը:

Էռնեստո Չե Գևարան ընթերցանությամբ  տարվել է դեռ 4 տարեկանից, ինչին նպաստել է նաև մի քանի հազար գիրք ունեցող նրանց ընտանեկան գրադարանը:

Չեի մոտ առաջին անգամ բրոնխիալ ասթմայի նոպա եղավ 2 տարեկանում: Այդ հիվանդությունը Չեին տանջեց իր ամբողջ կյանքի ընթացքում:

Առաջին անգամ նա հետաքրքրվեց Կուբայով 11 տարեկանում, երբ Բուենոս Այրես ժամանեց շախմատի աշխարհի չեմպիոն Խոսե Ռաուլ Կապաբլանկան:

Էռնեստոյի մոտ լավ էին ստացվում բնագիտական առարկաները, հատկապես ուժեղ էր մաթեմատիկայում: Միևնույն ժամանակ, շատ էր սիրում պոեզիա, և անգամ բանաստեղծություններ էր գրում: Վերջում ընտրեց բժշկի մասնագիտությունը, քանի որ երազում էր իր կուռքի` Ալբերտ Շվեյցարի օրինակով կյանքը նվիրել աղքատներին բուժելուն:

Էռնեստո Գևարան տարված էր հին մշակույթներով: Հատկապես հետարքրքված էր մինչկոլումբոսյան հնդկացիական պատմությամբ:

1940-ականներին նա նաև գրադարանավար է աշխատել:

Բժիշկ Ալբերտո Գրանադայի հետ կատարած հարավամերիկյան ճանապարհորդության ժամանակ ընկերները գումար էին վաստակում պատահական աշխատանքներով. սպասք էին լվանում ռեստորաններում, բուժում էին գյուղացիներին ու նրանց անասուններին, նորոգում էին փչացած տեխնիկան, բեռնակիրություն էին անում: «Տարօրինակ արտաքինի տեսքի» համար Գրանադոյին ու Գևարային Կոլումբիայում ձերբակալեցին, սակայն ոստիկանապետը, որ ֆուտբոլի կրքոտ երկրպագու էր, բաց թողեց նրանց, որովհետև երկրպագում էր Արգենտինայի հավաքականին: Սակայն նա պայման էր դրել, որ նրանք կմարզեն տեղի ֆուտբոլի սիրողական թիմը: Երբ թիմը հաղթեց շրջանի առաջնությունում, երկրպագուները գումար հավաքեցին և իրենց նորաթուխ մարզիչների համար ավիատոմսեր գնեցին մինչև Բոգոտա:


7 պատճառ սենյակից դուրս չգալու համար ու մի քանի այլ խորհուրդներ Իոսիֆ Բրոդսկուց


Բանակում չծառայելու համար  Չեն արհեստականորեն ասթմայի նոպա հրահրեց իր մոտ՝ սառը լոգանք ընդունելով ու բուժզննման ժամանակ ծառայության համար ոչ պիտանի ճանաչվեց:

Չնայած դրան` Գվատեմալա կատարած ռազմական արշավի ժամանակ, Էռնեստոնփորձում էր այնպես անել, որ իրեն ուղարկեին մարտական գործողությունների գոտի, ինչպես նաև քարոզում էր բնակչությանը՝ ժողովրդական աշխարհազոր ստեղծելու համար:

Սիգարներ ծխել Չեն սկսեց Կուբայում, և դա անում էր մոծակներին վանելու համար:

1950-ական թվականների սկզբին Չեն իր նամակները կատակով ստորագրում էր «Ստալին-2»:

Ժամանակակիցները հիշում են, որ Էռնեստո Գևարան երբեք չէր բարձրացնում ձայնը զրուցակցի վրա, անգամ եթե թեժ բանավեճ ու վիճաբանություն էր, սակայն նա երբեք չէր խուսափում կոպիտ արտահայտություններից, հաճախ էր հայհոյում:

Կյանքի ու հեղափոխական գործունեության ընթացքում Էռնեստո Չե Գևարան մարտի ժամանակ վիրավորվել է միայն երկու անգամ: Երկրորդ վիրավորումից հետո նա կատակով գրել էր ծնողներին. «2-ը վատնեցի, մնաց 5-ը»՝ ակնարկելով, որ ինքը կատվի պես 7 կյանք ունի:

Նրան գնդակահարել է Բոլիվիայի բանակի սերժանտ Մարիո Տեռանը, որն այդ իրավունքը վաստակել էր վիճակահանությամբ:

Զոհվելուց հետո Լատինական Ամերիկայի բազմաթիվ բնակիչներ կոմանդանտեին սկսեցին սուրբ համարել ու անվանել «San Ernesto de la Higuera»:

Մի քանի կարևոր միտք

  • Տխուր է չունենալ ընկերներ, բայց ավելի տխուր է չունենալ թշնամիներ:
  • Եղեք իրատես` պահանջեք անհնարը:
  • Եթե հոգնել ես՝ հանգստացիր: Բայց այդ դեպքում, դու երբեք առաջինը չես լինի:
  • Ես միշտ երազելու եմ, և չեմ դադարի երազել, քանի դեռ ինձ փամփուշտը չի կանգնեցնի:
  • րքիրԵթե ես պարտվեմ,  չի նշանակում, որ չի կարելի հաղթել: Շատերը պարտվել են, ձգտելով հասնել Էվերեստի գագաթը, և արդյունքում՝ Էվերեստը հաղթել է:
  • Եթե դուք կարող եք գտնել ճանապարհ, առանց որևէ խոչընդոտների, ապա հավանաբար այն ոչ մի տեղ չի տանում:
  • Մենք չենք կարող վստահ լինել` ինչի համար արժե ապրել, քանի դեռ մենք պատրաստ չենք դրա համար տալ մեր կյանքը:
  • Լռությունը վեճի շարունակությունն է, այլ մեթոդներով:

Գրել կարծիք