ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Քննադատությունն ընդունելու արվեստը

Քննադատությունն ընդունելու արվեստը

Մեր մոլորակում ապրում է ﬕ քանի ﬕլիոն մարդ, և նրանցից յուրաքանչյուրն ունի իր կարծիքը: Դա նշանակում է, որ ﬔզանից յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի քննադատության: Ընկերները, ընտանիքի անդաﬓերը, հարևանները, պատահական ծանոթները… բոլորը ուզում են ինչ-որ բան ասել, ինչպես և ﬔզանից յուրաքանչյուրը:
1. Իմացեք քննադատության դրդապատճառները: Որոշ քննադատներ չեն փորձում ձեզ օգնել, այլ ուղղակի ուզում են ձեր մոտ պատասխան ռեակցիա առաջացնել: Եթե ինչ-որ ﬔկը գրոհում է ձեզ վրա հիմար ﬔկնաբանություններով, ավելի շուտ նա հետաքրքրված չէ երկխոսությամբ: Դուք չէիք պատասխանի հարբեցողին, եթե փողոցում ինչ-որ ﬔկնաբանություն տար ձեզ, քանի որ այդպիսի երկխոսությունը իմաստ չէր ունենա:
Հիշելով այս դիտարկումը՝ ﬕ կորցրեք ինքնատիրապետումը, եթե զգում եք, որ ինչ-որ ﬔկը քննադատում է ձեզ՝ չցանկանալով օգնել ձեզ դրանով: Անտեսեք քննադատությունը կամ արեք կարճ ﬔկնաբանություն՝ ասելով, որ չեք ուզում վիճել: Շարունակեք ապրել հանգիստ:
2. Եթե քննադատության ﬔջ օգտակար խորհուրդ կա, շնորհակալություն հայտնեք: Եթե ինչ-որ ﬔկը ուզում է օգնել ձեզ, ապա պաշտպանվելու անհրաժեշտություն չկա: Եթե ինչ-որ ﬔկը ասաց ձեզ, թե կոնկրետ ինչը կարող եք փոխել դեպի լավը, նա ձեզ ﬔծ ծառայություն է մատուցել: Չէ՞ որ առանց այդ ﬔկնաբանության դուք կշարունակեիք անել նույն սխալը ևս ﬕ քանի տարի:
Պետք չէ բացատրել, որ դա ձեր ﬔղքը չէ: Ընդունեք ձեր պատասխանատվությունը: Շնորհակալ եղեք, որ մարդը որոշեց ձեր ուշադրությունը հրավիրել խնդրի վրա, այլ ոչ թե լռեց: Հիշեք, նրա դրդապատճառը ձեզ օգնելն էր: Նեղանալու փոխարեն, ասեք շնորհակալություն:
3. Եթե քննադատը չգիտի ձեր վարքի պատճառները, խոսեք նրա հետ: Հաճախ է լինում, որ իրավիճակը ավելի բարդ է, քան թվում է առաջին հայացքից: Մարդիկ կարող են մտածել, որ գիտեն ամենաակնհայտ որոշումը, բայց նրանք չեն գիտակցում իրավիճակի ամբողջ լրջությունը: Եթե ինչ-որ ﬔկը ուղղակի ուզում է ձեզ խորհուրդ տալ, ասեք. «Լավ, շնորհակալություն», և արեք ձեր ուզածով: Իսկ եթե այդ մարդը ձեր լավ ծանոթն է, հարկ է խոսել նրա հետ: Եթե այդ մարդը կուզենա նստել և քննարկել ձեզ հետ ձեր խնդիրը, ձեր վարքը ցույց կտա, որ դուք իսկապես գնահատում եք նրա կարծիքը: Բացի այդ, խոսակցության ժամանակ ձեզ մոտ կարող է խելացի ﬕտք ծնվել: Եվ վերջապես, եթե ինչ-որ ﬔկին խորհուրդ կտաք, ﬕ մոռացեք, թե ինչպես է իրեն զգում մարդը, երբ լսում է դա: Եթե կարծում եք, որ կարող եք օգնել, տվեք նրան խորհուրդ, բայց եղեք քաղաքավարի ու նրբանկատ:
Հիշեք, այն, ինչը լավ է ձեզ համար, կարող է ուրիշին չհամապատասխանել, և դուք կարող եք որոշ բաներ չիմանալ: Բացի այդ, մարդ կարող է իրեն ագրեսիվ պահել, հատկապես, եթե հաճախ է ստիպված լինում բախվել ոչ կոմպետենտ քննադատների, որոնց մտադրությունները այդքան էլ մաքուր չեն: Հասկանալով, թե ինչպես կարելի է վերաբերվել քննադատությանը, դուք կսովորեք ականջի կողքով բաց թողնել հարձակուﬓերը և օգուտ քաղել օբյեկտիվ խորհուրդներից:

Հեղինակ` Վիտալի Գրիգորյան

Տարածել