Dogmen. Շան նման կամ շատ նման (Ֆոտոշարք)
Ինչո՞ւ են շները հաճախ նման իրենց տերերին: Կամ հակառակը: Նմանն զնմա՞նն գտանե: Հավանաբար: Շունն ու տերը հաճախ իրար նման են ոչ միայն արտաքինով կամ դիմագծերով, այլև բնավորությամբ, քայլվածքով, դիմացինին կամ կյանքին նայելու ձևով: Գուցե խորապես նվիրված շներն են ձգտում նմանվել իրենց տերերին, գուցե տերն է ենթագիտակցաբար ընտրում հենց այն շանը, որն իր կրկնօրինակն է: Շունը կարողանում է ոչ միայն մտնել մարդու բնակարան ու կյանք, այլև ներքաշվել մարդկանց սոցիալական հարաբերությունների մեջ՝ կրկնելով նրանց (մեր) վարքը: Անխելք շները պարզապես կապկում են իրենց սիրելի տերերին, խելոք մարդիկ էլ իրենց շներից են շատ բան սովորում: Մեզ չէր խանգարի լինել մեր չորքոտանի բարեկամների պես նվիրված, անդավաճան ու հավատարիմ: Չբռնե՞նք նմանվենք:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան