Ո՜վ խթանի, ո՜վ հաղթի. դոպինգային պատերազմներ

Ո՜վ խթանի, ո՜վ հաղթի. դոպինգային պատերազմներ

newmag-ը պարզել է, թե մարզիկին ինչ է տալիս դոպինգ ընդունելը, ու ինչերից է զրկում այդ նույն ամենազոր խթանիչը: Ի՞նչ կորուստներ է կրել հայկական սպորտը, և ի՞նչ ձեռքբերումներից ենք ստիպված եղել հրաժարվել:

Ռիո դե Ժանեյրոյում այս տարի կայանալիք ամառային օլիմպիական խաղերը կարող են դառնալ դոպինգների ստուգման առումով ամենախիստն ու որոշակի առումով ամենածայրահեղը: Դրա պատճառը դոպինգային սկանդալներն են, որ սկսվել էին 2015 թվականին: Համաշխարհային հակադոպինգային գործակալության հատուկ հանձնաժողովի նախագահ Դիկ Փաունդը հունվարի 14-ին ներկայացրել է ատլետիկայում կատարած ուսումնասիրության հաշվետվության 2-րդ մասը: Այն դարձյալ ու ամբողջությամբ նվիրված է եղել ռուս ատլետների դոպինգ սկանդալին: Փաունդը ներկայացրել է այն հանցավոր կապերն ու գործընթացները, որոնք օգտագործվել են դոպինգ ընդունած մարզիկների տվյալները թաքցնելու համար: Փորձագետների մի մասը նույնիսկ հակված է վերանայել բոլոր համաշխարհային ռեկորդները, եթե պարզվի, որ դոպինգների օգտագործման հսկողությունը պատշաճ չի եղել, կամ էլ համակարգը կաշառված է եղել:

doing-1Հ  ր  ա  ժ  ե  շ  տ   Ռիոյին

Որոշումը կայացրել է Ատլետիկայի միջազգային ֆեդերացիայի խորհուրդը` Համաշխարհային հակադոպինգային գործակալության հանձնարարությամբ: Զեկույցի համաձայն՝ Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիան ռուսական սպորտի ղեկավարության իմացությամբ ոչնչացրել է դոպինգ թեստերի 1417 նմուշ: Ռուսաստանցի ատլետները կարող են զրկվել 2016-ի Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակցությունից:

Պաշտոնապես հայտնի է, որ Ռուսաստանը զրկվել է Կազանում նախատեսված աշխարհի պատանեկան առաջնության և Չեբոկսարիում նախատեսված մարզական քայլքի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունքից: Եվս մեկ խոշոր խախտում արձանագրվեց 2015-ի վերջին: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից զրկել է Բուլղարիայի, Տաջիկստանի, Հոնդուրասի, Պանամայի, Գվատեմալայի և Սիերա Լեոնեի ծանրորդներին։ Պատժամիջոցների պատճառն այդ երկրներում հակադոպինգային կանոնադրության խախտումներն են:

Ի ՞ն չ  է   դոպինգը

Այն մարզիկները, որոնք վստահ չեն սեփական ուժերին կամ ցանկանում են նախատեսածից ավելի լավ արդյունք գրանցել, դոպինգ են օգտագործում: Սպորտային բառարանում «դոպինգ» նշանակում է արգելված նյութերի օգտագործում: Բառի ծագումնաբանությունը ունի մի քանի բացատրություն: Դոպը Հարավային Աֆրիկայում ալկոհոլոային խմիչք էր 18-րդ դարում. պարողներն այն խմում էին ներկայացումից առաջ:

Դանիական բառարանում դոպը ծխախոտի և ալկոհոլի խառնուրդից ստացված լուծույթն էր, որը 1890 ականներին օգտագործում էին մարիհուանայի և հերոինի սիրահարները:

Դոպինգի օգտագործումը սպորտում սկսվել է այն ժամանակ, երբ ձևավորվել են մարզական առաջին խաղերն ու մրցույթները: Տարբեր ազգերի մարզիկներ գիտեին, թե որ խոտաբույսերն ինչպես է պետք է համադրել` մրցույթից առաջ լրացուցիչ էներգիա ստանալու համար: Դոպինգի օգտագործման առաջին հայտնի դեպքը եղել է 1807 թվականին, երբ բրիտանացի վազորդ Աբրահամ Վուդը խոստավանել է, որ օգտագործել է օպիում պարունակող լաուդանում: Սպորտի մասսայականացմանը զուգահեռ՝ դոպինգը տարածվեց, և 1980-ականներից դրա դեմ պայքարը դարձավ պաշտոնական և համատարած: Գրեթե բոլոր սպորտային միջազգային կազմակերպությունները դրա օգտագործումը ուղղակի արգելում էին: Արգելքի պատճառները երեքն են.

1. Դոպինգը վնասում է մարզիկի առողջությունը

2. Դոպինգը խաթարում է հավասար մրցակցությունը

3. Սպորտը պետք է օրինակ ծառայի՝ առանց խթանիչների:

Մարզիկները նաև յուրահատուկ դոպինգավախով են տառապում, քանի որ մրցակից կառույցների գործակալները կարող են նրանց սննդի կամ հյութի մեջ լցնել դոպինգ պարունակո նյութեր ու հետո մեծ աղմուկով «բացահայտել» խայտառակությունը` հասնելով մարզիկների որակազրկմանը և հեղինակազրկմանը: Ցավազրկող դեղերը նույնպես դոպինգ են, քանի որ թմրեցնող և բթացնող հատկություն ունեն:

Դ Ո Պ Ի Ն Գ Ը   ՀԱՅԿԱԿԱՆ  Ս Պ Ո Ր Տ Ո Ւ Մ

doping-2Հայաստանում սպորտային այս չարիքի օգտագործման ամենամեծ դեպքը գրանցվեց 2013-ին: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան դոպինգ օտագործելու համար երկու տարով որակազրկեց 6 հայ ծանրորդի` Մարգարիտա Ղազարյանին, Դավիթ Գասպարյանին, Աշոտ Բեգզադյանին, Անդրանիկ Կարապետյանին և Գոռ Մինասյանին: Մինչև այդ` 2012-ին որակազրկված ծանրորդ Նաիրա Հարությունյանը 2013-ին որակազրկվեց ցմահ: Արգելված խթանիչներ օգտագործելու համար 2012-ին երկու տարով որակազրկվեցին ծանրամարտի Հայաստանի հավաքականի մարզիկներ Էլեն Գրիգորյանն ու Գևորիկ Պողոսյանը:

Արեգ Հովհաննիսյանը ՀՀ սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի ղեկավարն է: Նրա ձեռքի տակով են անցել հայկական սպորտում գրանցված բոլոր դոպինգ արդյունքները: Մի քանի տասնամյակ աշխատում է այս ոլորտում, 2015-ի մայիսին էլ ընտրվել է Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության նախագահ: Հայկական սպորտում մինչև այժմ 11 դեպք է եղել, որ մարզիկի դոպինգ թեստը դրական արդյունք է տվել: Այդ առումով «մաքուր» տարի էր 2014-ը: Այդ տարի Հայաստանում ոչ մի մարզիկ դոպինգ չի ընդունել: Մեր ներկայացուցիչները 160 անգամ փորձաքննության են ենթարկվել, ընդ որում 120 անգամ ստուգվել են ծանրորդները: Վերջին երկու տարում մենք ունենք դոպինգ թեստի դրական արդյունքի ընդամենը մեկ դեպք: Այն էլ երիտասարդ մարզիկ էր, որն անգիտակցաբար էր ընդունել դեղամիջոցները. 18-ամյա ըմբիշ Վարուժան Գևորգյանն էր: Դոպինգ թեստերի բացասական արդյունքների ցուցանիշով 192 երկրների մեջ Հայաստանն այս պահին վերջից չորրորդ հորիզոնականում է:

  • Հայաստանում կա ՞ ն թույլատրելի դոպինգներ:

– Հայաստանում արգելված նյութերից երկուսը կարելի է ազատ գնել: Առաջինը՝ ռետաբոլիլը, որը հիմա չեն օգտագործում: Չես կարող արգելել նաև տեստոստերոնը: Հիմա կան անդրոգեն-անաբոլիկ ստերոիդներ, որոնք լավացնում են սեռական ֆունկցիան, մեծացնում են մկանային զանգվածը, սակայն օգտագործման համար կան հատուկ ինդեքսներ:

  • Աշխարհում ամենաշատը դոպինգից օգտվում են ծանրորդնե՞ րը:

– Ծանրաձողը բարձրացնելու համար պահանջվում է միայն ուժ: Այդ է պատճառը, ոը մկանային մասը մեծացնելու համար ծանրորդները դոպինգ են ընդունում: Հայաստանում 11 դեպքից տասը եղել են ծանրորդներ, մեկը՝ ըմբիշ: Աննախադեպ դեպք տեղի ունեցավ 2014-ին Վանաձորում՝ ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի ժամանակ: Հաղթող դարձած՝ Ռուսաստանի ներկայացուցիչը հրաժարվեց փորձաքննությունից: Հետո նրանք մեզ գումար առաջարկեցին՝ դոպինգ թեստի արդյունքները թաքցնելու համար: Այդ մարզիկը որակազրկվեց:

  • Դոպինգի դեմ պայքարի համար ի ՞նչ են անում սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու ՀԱՕԿ-ը:

– Վերջին հինգ տարում մեզ հաջողվեց երեք դրամաշնորհ շահել, որոնք հիմ նականում ուղղվեցին մարզիկներին ուսուցանելուն: ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրամաշնորհներն են՝ մոտ 60 հազար դոլար: Սեմինարներ ենք անցկացնում, մասնակցում միջազգային կարևոր սեմինարների: Այս տարվա համար նախատեսել ենք ևս մի միջազգային սեմինարի մասնակցել: Հակադոպինգային միջազգային գործակալությունը մեզ նկատել է որպես կարգապահ երկիր:

Ա Ր Գ Ե Լ Վ Ա Ծ  ՆՅՈՒԹԵՐ

Որոշ մարզաձևերում արգելված է նաև ալկոհոլի օգտագործումը: Եթե արյան մեջ ալկոհոլի` էթանոլի խտությունը գերազանցում է 0,10 գ/լ, ուրեմն օրգանիզմում դոպինգ կա: Ալկոհոլ օգտագործելն արգելված է աերոնավտիկա, նետաձգություն, ավտոմոբիլային ու ջրամոտորային սպորտաձևերում: Դոպինգ օգտագործած մարզիկը չի որակազրկվում միայն այն դեպքում, եթե խրոնիկ վատառողջ է, և տվյալ դեղահաբն ընդունելը նրա համար չափազանց կարևոր է: Եթե մարզիկի արյան մեջ հայտնաբերվում է արգելված նյութ, նրան կարող են որակազրկել երկու տարով, երկրորդ անգամ հայտնաբերելու դեպքում՝ չորս տարով:

Գ Ո Լ Դ Մ Ա Ն Ի  ԴԻԼԵՄԱՆ

Հայտնի բժիշկ և հրապարակախոս Բոբ Գոլդմանը 1982-95 թվականներին հարցում է անցկացրել մարզիկների շրջանում` տալով ընդամենը մեկ հարց. «Դոպինգ կօգտագործե ՞ ք, եթե իմանաք, որ այն կերաշխավորի Ձեր հաղթանակը: Բայց խթանիչի պատճառով կմահանաք 5 տարում»: Մարզիկների ուղիղ կեսը պատրաստ է եղել դոպինգ օգտագործել թեկուզ մահվան գնով: Գոլդմանի դիլեման ուսումնասիրողները պնդում են, որ տարիների ընթացքում այդ մարզիկների քանակը նվազում է:

Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Յ Ա Ն  Ա Մ Ե Ն Ա Խ Ո Շ Ո Ր  ԴՈ Պ ԻՆ Գ  Ս Կ Ա Ն Դ Ա Լ Ն Ե Ր Ն  Ո Ւ  Բ Ա Ց Ա Հ Ա Յ Տ Ո Ւ Մ Ն Ե Ր Ը

Բեն Ջոնսոն (արագավազորդ). 20-րդ դարի դոպինգ ստուգման ամենամեծ զոհը: 88 թվականին Սեուլի օլիմպիական խաղերում նա հաղթեց 100 մետր վազքում: Տրիումֆից երկու օր անց նա «գահընկեց» արվեց: Ջոնսոնից վերցված փորձանմուշում հայտնաբերեցին անաբոլիկ ստերոիդ ստանոզոլոլ: Հետևեց չորս տարվա որակազրկում: Ճիշտ այդքան տարի անց նա վերադարձավ, բայց առանց դաս քաղելու: Նրա օրգանիզմում հայտնաբերեցին տեստոստերոն. ցմահ որակազրկում:

Լենս Արմսթրոնգ (հեծանվորդ). Նրա անվանն է պատկանում հեծանվասպորտում ու սպորտում ամենամե աղմուկ բարձրացրած դոպինգ սկանդալը: Նա ամենաշատն է խախտել հակադոպինգային կանոնները, բազմիցս օգտագործել է արգելված դեղամիջոցներ: Նա նաև նպաստել է դոպինգի տարածմանը` այլ մարզիկների հրահրելով օգտագործել արգելված դեղամիջոցներ: Միացյալ Նահանգների հակադոպինգային գործակալությունը 2012-ին Արմսթրոնգին ցմահ արգելել է զբաղվել հեծանվավազքով: Ամերիկացին ռեկորդային` յոթ անգամ անընդմեջ հաղթել է «Տուր դը Ֆրանսում»` 1999-2005 թվականներին: Նրան զրկել են բոլոր յոթ տիտղոսներից:

Սերգեյ Մորոզով (թեթև ատլետ). Թեթև ատլետիկայի համառուսական հակադոպինգային հանձնաժողովը Մորոզովին որակազրկել է ցմահ: Նրա արյան հետազոտության ժամանակ հայտնաբերվել են արգելված դեղամիջոցներ: Ատլետիկայի միջազգային հակադոպինգային օրենքների համաձայն` զրոյացվել են Մորոզովի՝ 2011 թվականի փետըրվարի 25-ից հետո գրանցած բոլոր արդյունքները: Ռուս ատլետը զրկվել է Ռուսաստանի չեմպիոնի երկու կոչումներից ու երկրի առաջնության 2 արծաթե մեդալներից:

Ամիր Ազիզ Ալիակբար (ըմբիշ). Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի 2013 թվականի չեմպիոնը ցմահ որակազրկվել է արգելված խթանիչներ օգտագործելու պատճառով: Բուխարեստում կայացած՝ աշխարհի առաջնությունում իրանցի ըմբիշի հանձնած դոպինգ թեստի պատասխանը դրական է եղել: Նրա արյան մեջ հայտնաբերվել են ստերոիդներ:

Դիեգո  Մարադոնա (ֆուտբոլիստ)Դոպինգի զոհ է դարձել ֆուտբոլային լեգենդ Մարադոնան: 1994 թվականի աշխարհի առաջնություն. Արգենտինա- Նիգերիա: Արգենետինացիները հաղթական գնդակը խփեցին Մարադոնայի փոխանցումից հետո. 2-1: Խաղից հետո Դիեգոն դոպինգ թեստ անցավ։ Հետո արգենտինացուն հայտնեցին, որ թեստը դրական արդյունք է տվել 5 նյութերի համար՝ էֆեդրինի, պսևդոէֆեդրինի, նորպսևդոէֆեդրինի և մեթիլէֆեդրինի։ Մարադոնան որակազրկվեց 15 ամսով։ Սկանդալը արդյունքի վրա չազդեց, քանի որ խաղը որակավորման փուլում էր:

Ֆլոյդ Լանդիս (հեծանվորդ). 2006-ի «Տուր դը Ֆրանսի» 17-րդ շրջանում նա բոլորից արագն էր: Հետո նրա արյան մեջ հայտնաբերեցին տեստոստերոն ու որակազրկեցին երկու տարով: Լանդիսի մրցանակը բաժին հասավ 2-րդ տեղը զբաղեցրած մարզիկին: Ֆլոյդը մրցուղի վերադարձավ 2009-ին «Կալիֆոռնիա տուրում»:

Ջասթին Գեթլին (արագավազորդ)Ամերիկացի արագավազորդի դոպինգ թեստի արդյունքները 2001-ին երկու անգամ դրական են եղել: Նրա արյան մեջ  հայտնաբերել են ամֆետամին: Մի քանի դոպինգ բացահայտումներ էլ հետո եղան: Նրա պատիժը ուժի մեջ մնաց 9 տարի: 2010-ին նա «լիովին մաքուր» վերադարձավ վազքուղի:

Ա Ն Հ Ա Վ Ա Ն Ա Կ Ա Ն  Փ Ա Ս Տ Ե Ր

  • Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ժամանակ որևէ մասնակցի դոպինգ թեստի պատասխանը դրական արդյունք չի ունեցել: Տարօրինակ է, քանի որ դոպինգ թեստ հանձնել են ավելի քան 800 ֆուտբոլիստներ:
  • Գերմանիայում դոպինգ օգտագործող մարզիկներին բանտ են նստեցնում:
  • Օլիմպիական խաղերում դոպինգ ընդունելու համար առաջին որակազրկված մարզիկը դանիացի հեծանվորդ Կնուտ Ենսենն է: Նա արգելված դեղամիջոցներ է օգտագործել 1960-ին Հռոմում կայացած ամառային օլիմպիական խաղերի 100 կմ մրցավազքում:
  • Իտալական «Սասուոլո» ֆուտբոլային ակումբի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբիի դոպինգ թեստը դրական արդյունք է ցույց տվել ամորձիների քաղցկեղի կրկնության պատճառով։
  • Մայք Թայսոնը դոպինգ թեստն անցնելու համար օգտագործել է արհեստական առնանդամ: Իր ինքնակենսագրական գրքում լեգենդար բռնցքամարտիկը խոստովանել է, որ բազմիցս դոպինգ թեստի է գնացել արհեստական առնանդամով, որի մեջ եղել է այլ մարդու «մաքուր» մեզ, իսկ ինքը եղել է թմրանյութերի ազդեցության տակ:
  • Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպան Ժերար Պիկեն չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Բավարիա»-«Բարսելոնա» (4-0) խաղից հետո թիմի հետ չի մեկնել Կատալոնիա: Իսպանացի պաշտպանը դոպինգ թեստի խնդիրներ է ունեցել: Պիկեն ստիպված գիշերել է Մյունխենում:
  • Իսպանական «Ռեալ Սոսիեդադ» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Ինիակի Բադիոլան սենսացիոն հայտարարություն է արել` նշելով, որ իր նախկին ակումբը վեց տարի դոպինգ է գնել թիմի ֆուտբոլիստների համար: Արգելված խթանիչներ գնելու համար յուրաքանչյուր տարի ակումբը ծախսել է ավելի քան 300 հազար եվրո:
  • Գերմանական «Շալկե» ակումբի կիսապաշտպան Կևին-Պրինց Բոատենգը դոպինգ թեստին ժամանել էր ծխախոտով և գարեջրի շշով` վստահ լինելով, որ իր արյան մեջ չկան արգելված նյութեր: Ֆուտբոլիստին կասկածած և ստուգած բժիշկը, համոզվելով, որ Բոատենգը դոպինգ չի օգտագործել, խնդրել է իրեն աշխատանքից հեռացնել իր անհիմն կասկածի համար:

 newmag #67 

Գրել կարծիք