Գլխավոր Հոդվածներ

Էլոն Մասկը աշխատանքի, նորարարության և ապագայի մասի

Էլոն Մասկը աշխատանքի, նորարարության և ապագայի մասին

Էլոն Մասկը ձեռնամուխ է լինում բոլոր այն գլոբալ խնդիրների լուծմանը, որոնք կարող են հսկայական օգուտ բերել մարդկությանը: Ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում ﬔծ նորարարը իր աշխատանքում և ինչպե՞ս է պատկերացնում մարդկության ապագան:

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


Երբ փորձում ես ինչ-որ նոր բան, նոր գաղափար, շատ տարբերակներ կարող է և չաշխատեն: Դա պետք է բնական համարել: Եթե դուք կարծում եք, որ ձեր արտահայտած յուրաքանչյուր ﬕտք շատ ﬔծ հաջողություն է ունենալու, դուք չեք կարողանա իրականացնել ձեր գաղափարներից և ոչ ﬔկը:

***


Եթե որոշ բաներ չեն ստացվում, կամ ձեր ﬕ գաղափարը չի աշխատում, խոստովանեք դա և ﬕ խաբեք ինքներդ ձեզ, հակառակ դեպքում կﬓաք սխալ տեղում անշարժ կանգնած:

***


Եթե ուզում եք իսկապես ինչ-որ նորարարական բան անել, դուք պետք է կենտրոնանաք խնդրի հիﬓաքարային սկզբունքների վրա, այլ ոչ թե փնտրեք արդեն իսկ գոյություն ունեցող անալոգիաներ: Մի հետևեք ժամանակի տրենդներին, այն բաներին, ինչ արդեն կա: Անալոգիաները անցյալի մասն են: Հիﬓվեք ﬕայն այն խնդրի վրա, որը պետք է լուծել, և դուք կկարողանաք իսկապես նորարար դառնալ:

***


Ուսանողության տարիներին ես անընդհատ մտածում էի այն մասին, թե ինչը աﬔնաﬔծ չափով կարող է ազդել մարդկության ճակատագրի վրա: Եվ ես որոշեցի, որ դրանք կլինեն ինտերնետը, էներգիայի վերականգնվող ռեսուրսները և այլ մոլորակների բնակեցումը:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ


Աշխատեք առանց քիթ սրբելու: Եթե ուրիշներն աշխատում են շաբաթական 40 ժամ, իսկ դուք՝ 100, ապա անելով անգամ ճիշտ նույն բանը՝ դուք ձեր մրցակիցներից առաջ կլինեք 2 ու կես անգամ: Այն, ինչի համար մարդկանցից կպահանջվի ﬔկ տարի, դուք կանեք 4 ամսում: Իսկ եթե դուք ծույլ եք, ապա իզուր ժամանակ ﬕ ծախսեք սեփական բիզնես հիﬓելու համար:

***


Շատ կարևոր է, որ ձեզ դուր գան այն մարդիկ, ում հետ դուք աշխատում եք: Հակառակ դեպքում ձեր կյանքը բավական դժբախտ կլինի: Շատ կարևոր է համառորեն խնդրել շրջապատից բացասական կարծիքներ և ﬔծ ուշադրությամբ լսել ու ընդունել դրանք: Սովորաբար մարդիկ խուսափում են դրանցից, որպեսզի տհաճ ապրուﬓեր չունենան, բայց ես կարծում եմ, որ ﬔծ սխալ է բացասական արձագանքները չլսելն ու հաշվի չառնելը:

***


Եթե դուք մարդկանց ցույց տաք ճիշտ ճանապարհը, նրանք մոտիվացիայի հետ խնդիրներ չեն ունենա:

ՏԻԵԶԵՐՔԻ ՄԱՍԻՆ


Եթե ﬔնք կարողանանք նվազեցնել տիեզերքում տեղաշարժվելու ծախսերը, ﬔնք կկարողանանք հրաշքներ գործել այնտեղ: Ես վստահ եմ, որ Մարսի վրա հնարավոր է հիﬓել ինքն իրեն ապահովող և զարգացող քաղաքակրթություն:

***


Ես կցանկանայի թռչել տիեզերք: Դա իսկապես հրաշալի կլիներ: Ես սովոր եմ ռիսկի գնալ, բայց հիմա ես պատասխանատու եմ ոչ ﬕայն ինձ համար, այլև իմ երեխաների և ﬔր գործերի համար: Երբ դա ավելի խելաﬕտ քայլ լինի իմ կողﬕց, ես անպայման կանեմ դա ու ինքս կդառնամ փորձարկող օդաչու:
 

ՄԵՔԵՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


Ինչի՞ ենք ﬔնք ուզում հասնել Tesla-ում: Մենք ուզում ենք հասնել նրան, որ բոլորս կարողանանք երթևեկել անվճար, անդադար և բացառապես արևի լույսի շնորհիվ:

***


Աﬔն ուրբաթ ﬔնք հավաքվում ենք ինժեներների ու դիզայներների հետ և քննարկում ենք ﬔր ﬔքենաների աﬔն մանրուքը, փորձում ենք ուղղել աﬔն թերություն, համապատասխանեցնել ﬔքենաները բոլոր տեխնիկական և անվտանգության պահանջներին: Աﬔն ﬕլիﬔտրը արժանանում է ﬔր ուշադությանը և ենթարկվում բազմաթիվ մշակուﬓերի: Միայն այդպես է ստացվում իսկապես լավ արտադրանք:

ԻՆՏԵԼԵԿՏԻ ՄԱՍԻՆ


Կարևոր է երեխային սովորեցնել փնտրել լուծուﬓեր խնդիրների համար, այլ ոչ թե տրամադրել գործիքներ ու պատրաստի լուծուﬓեր: Եթե ուզում եք, որ երեխան հասկանա, թե ինչպես են աշխատում շարժիչները, դուք նրան չեք սկսի պատﬔլ աﬔն ինչ պտուտակահանների մասին և այն մասին, թե ինչպես են դրանք աշխատում: Ավելի ճիշտ կլինի ցույց տալ շարժիչը երեխային և հարցնել նրան, թե ինչպես նա կարող էր քանդել ու մասերի բաժանել այն: Փորձելով լուծել իր առջև դրված առաջադրանքը՝ երեխան կհասկանա, թե իրեն ինչ գործիքներ են ահրաժեշտ և այդ ժամանակ արդեն ցանկություն կունենա ուսուﬓասիրելու այդ գործիքները:

***


Զարգացած երկրներում հարստությունն ու կրթության բարձր մակարդակը հանգեցրել են ցածր  ծնելիության: Ես չեմ ուզում ասել, թե երեխաներ պետք է ունենան ﬕայն խելացիները, բայց ես ուզում եմ ասել, որ նրանք պետք է անպայման երեխա ունենան, գոնե այն բանի համար, որ փոխարինեն իրենք իրենց, ﬕնչդեռ շատ խելացի կանայք կա՛մ չեն ունենում երեխաներ, կա՛մ ունենում են ﬕայն ﬔկին:

***


Արհեստական ինտելեկտի ստեղծումը կլինի մարդկության պատմության աﬔնաﬔծ իրադարձությունը, բայց եթե ﬔնք չսվորենք կանխատեսել ու չեզոքացնել ռիսկերը, դա, ցավոք, կարող է դառնալ նաև մարդկության վերջին հայտնագործությունը:
Աղբյուրն` այստեղ

Տարածել