ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Էքստրեմալ սեքս. Վախն ու ադրենալինը` հաճույքի գրավա

Էքստրեմալ սեքս. Վախն ու ադրենալինը` հաճույքի գրավական

Օրիգինալ, ինքնատիպ, վտանգավոր ֆիզիկական մերձեցումը, որը կտրուկ բարձրացնում է ադրենալինը, անվանում են էքստրեմալ սեքս: Միապաղաղությունը մահացու է: Այն սպանիչ կարող է լինել անգամ սեքսի համար: Սուր զգացողությունները փրկօղակ են կին-տղամարդ հարաբերություններում:
Իսկ ինչպիսի՞ն կարող է լինել էքստրեմալ սեքսը
Էքստրեմալ սեքսը շատ բազմազան է: Պարտադիր չէ այն իրագործել օդապարիկով սավառնելիս, կամ օվկիանոսով փոթորկի ժամանակ նավարկելիս: Սուր զգացողությունները միշտ չէ, որ կապված են ակնհայտ վտանգի հետ: Էքստրեմալ սեքսին կարող է նպաստել անսպասելի իրավիճակը, զուգընկերոջ սադրիչ պահվածքը, ժամանակի պակասն ու նորարարությունը՝ զուգընկերների հարաբերություններում:
Օրինակ՝ եթե զույգի սեռական կյանքում միշտ բացակայել են սեքս-շոփից գնված խաղալիքները, ապա երբեմն դրանց գործածումը կարող է հարաբերություններին լավ իմաստով արտակարգ իրավիճակ հաղորդել: Բայց ամեն նորութուն չէ, որ սեքսին էքստրիմ է հաղորդում: Օրինակ` նոր դիրքով սեքսով զբաղվելը բազմազանություն է, այլ ոչ` էքստրիմ: Բայց ահա ննջասենյակն անմարդաբնակ ծովափ տեղափոխելն արդեն արտակարգ իրավիճակ է, որովհետև անմարդաբնակ ափում էլ հնարավոր է մարդ հայտնվի, ինչն արդեն ադրենալին է հաղորդում:

Ժամանակի սահմանափակումով սեքսում թանկ ու ադրենալինով լի է ամեն  վայրկյանը:

Չէ՞, որ ամեն պահ կարող են բացվել վերելակի դռները, դեռ լավ է, որ գոյություն ունի stop կոճակը: Ադրենալինն ավելի է բարձրանում, երբ, ասենք աշխատասենյակում սեքսով զբաղվելու ժամանակ հանկարծ լսվում է գործընկերների խոսակցությունը կամ ինչ-որ մեկի ոտնաձայնը:
Տեղանքի փոփոխությունը սեքսում կարող է մեծ քանակությամբ դրական էմոցիաներ պարգևել: Օրինակ` փոքրիկ լճակի կողքին սիրով զբաղվելը բարձրացնում է տոնուսը. չէ՞ որ կարելի է սիրուց հետո նաև լողալ կամ սիրախաղը շարունակել փոքրիկ լճակում:
Մի բան պարզ է` էքստերմալ սեքսը շաբլոն լինել չի կարող, այն չի կարող կրկնվել: Դա մեկանգամյա հաճույք է: Կարևոր է, թե ում ինչ է դուր գալիս:

Էքստրեմալ սեքսը կարելի է բաժանել 2 խմբի` դասական և անհատական:
Դասականը բոլորին հայտնի տարբերակներն են` ժամանակի պակաս, էքստրեմալ պայմաններ ու արտառոց վարքագիծ: Անհատական էքստրեմալ սեքսը պահանջում է հզոր ֆանտազիա, երբեմն նաև` գործողությունների հստակ պլան:


Տանտրիկ սեքս. էզոթերիկ երանություն


Կամասուտրա. Ոչ միայն սեքսի ուղեցույց





Էքստրեմալ սեքսի դասական օրինակներ են սեքսը կիասմութ կինոթատրոնի վերջին նստարանին: Փայլուն օրինակ է սեքսն ավտոմեքենայի մեջ` կարևոր չէ` դիմացի, թե հետևի նստարանին: Այս մտադրությամբ նաև կարելի է հետաքրքիր ավտոկայանատեղի ընտրել` ադրենալինի ավելի մեծ պաշար ունենալու համար:
Կարող է զարմանալի թվալ, բայց առավոտյան սեքսով զբաղվելը ևս համարվում է էքստրեմալ:

Այն էքստրեմալ է միայն առաջին անգամ, հաջորդիվ առավոտյան սեքսը էքստրեմալ կլինի, եթե դուք այն անեք, ասենք, առավոտյան 7-ին, աշխատասենյակի սեղանի վրա: Ի դեպ, սեղանի վրա, տանիքին, պատշգամբում` ի տես որոշ աչքերի, արված սեքսը ևս համարվում է էքստրեմալ:
Իսկ ինչի՞ համար է պետք էքստրիմը սեքսում
Ինչո՞ւ ենք մենք անընդհատ ձգտում փոփոխություններ մտցնել մեր սեքսուալ կյանքում: Նորամուծություններն իրո՞ք բարերար ազդեցություն են ունենում սեքսուալ հարաբերությունների վրա: Կինն ինչո՞ւ է անկողնում փորձում զարմացնել տղամարդուն: Ինչո՞ւ է տղամարդը անընդհատ մտածում էքստրեմալ սեքսի մասին: Պատասխանը մեկն է` վայելել բուռն զգացմունքներ, զուգընկերոջը պարգևել լավ տպավորություններ:
Էքստրեմալ սեքսը բարձացնում է ադրենալինը, իսկ ադրենալինը ծնում է հիասքանչ էմոցիաներ, հաղորդում երջանկության և բավարարվածության զգացում:

Էքստրիմը սեքսը փրկում է ձանձրույթից, սովորական դառնալուց: Եթե ցանկանում եք ինտիմ կյանքին դինամիկա հաղորդել, վայելել անմոռանալի հաճույք, պետք է ապավինեք երևակայությանը, բայց չմոռանաք զուգընկերոջ ցանկությունների ու զգացումների մասին:

Տարածել