Վերադարձ ակունքներին կամ հոնքերի նոր բյութի-թրենդը
Վերադառնում ենք բնականին: Հոլիվուդյան կորությամբ, սուր բարակ ծայրերով ունքերը առաջիկա տարում հնաոճ կհամարվեն: 2017-ի հոնքերի նոր բյութի-թրենդը բնական կամ բնականին շատ մոտ ունքերն են:
Որպեսզի գոնե գարնանը մոտենաք թրենդին, դադարեք հանել ունքերը, պահպանեք դրանց բնական ձևը: Այդպիսի ունքեր ունեն Balmain, Chloé, Giorgio Armani, Christian Dior, Dolce & Gabbana, Marni, Prada и Vera Wang բրենդների մոդելները: Մի քիչ շատ, մի քիչ խիտ, մի քիչ էլ անխնամ` մոդայիկ աղջիկների ունքերն այս տարի այսպիսի տեսք պետք է ունենան: Այսպիսի ունքերով կլինեք ավելի երիտասարդ, թարմ ու կանացի:
Հիշեք, որ նորաձև են ոչ թե պարզապես խիտ, այլ նաև` հաստ հոնքերը` սկզբից, մինչև ծայրեր: Խնամված բարակ ծայրերով հոնքերը էլ ակտուալ չեն, պետք է ընդգծել բնականությունը: Թրենդն արտահայտիչ հայացքն է` ընդգծված դրամատիկ հոնքերով:
Հոքները պետք է ընդգծել ոչ թե մատիտով, այլ հատուկ չոր ստվերաներկերով, որպեսզի հստակ կոնտուրներից խուսափեք: Օգտագործեք նաև ունքերի խնամքի անգույն գելեր, որպեսզի հատուկ խոզանակով հարդարելուց հետո դրանք մի քիչ թափթփված տեսք ունենան ու պահպանվեն ամբողջ օրը:
Կարդա նաև
Newmag-ի և Ակբա բիզնես ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Սուպերհաղորդակցվողներ» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
Տեղի ունեցավ Արա Զարգարյանի «Ակսել Բակունցի «Մթնաձորը»» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag-ը ներկայացնում է գրականագետ Արա Զարգարյանի Ակսել Բակունցի «Մթնաձոր» աշխատությունը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է Չարլզ Դահիգի New York Times-ի բեսթսելլեր գիրքը՝ «Սուպերհաղորդակցվողներ» (թրեյլեր)