BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ամեն ինչ՝ հանուն ֆուտբոլի Հայաստանի հավաքականի. լե

Ամեն ինչ՝ հանուն ֆուտբոլի Հայաստանի հավաքականի. լեգիտիմ խուլիգանություն

«Եվրո-2016»-ի իրավապահները ֆուտբոլային տոնի ժամանակ ձերբակալեցին մոտ 100 երկրպագուի, հիմնականում ռուսների, որոնք խմբային փուլի առաջին տուրի՝ Անգլիայի հետ խաղից հետո արյունալի բախումներ սկսեցին Ֆրանսիայում։ Մարսելի, Լիլի, Փարիզի փողոցներում բախումների պատճառով տուժեց 50 մարդ, 20 հոգի հոսպիտալացվեց։ Եվ այս ամենը՝ օրեր շարունակ։ Անկառավարելի ամբոխի դեմ ոստիկանները կիրառում էին արցունքաբեր գազ, բայց ֆանատիզմի դեմ նույնիսկ հատուկ մեթոդներն են անզոր. բախումները շարունակվեցին ավելի մեծ մասշտաբով։ ՈւԵՖԱ-ն սկզբում պայմանական որակազրկեց Ռուսաստանին, տուգանեց ու սպառնաց, որ կհեռացնի մրցաշարից, բայց խուլիգանությունը չդադարեց։ Ֆուտբոլային գերատեսչության կարգապահական կոմիտեն ֆանատիզմի դեմ հակամիջոց չգտավ։
Որտե՞ղ են հատվում երկրպագուն և ֆանատը
Երկրպագուներն այն մարդիկ են, որոնք անշահախնդիր, անկեղծ և հավերժ երկրպագում են սիրելի թիմին կամ մարզիկին։ Տխրում և ուրախանում են հավասար։ 21-րդ դարում ի հայտ եկավ մի երևույթ, որը ստիպեց տարբերակումներ մտցնել երկրպագուական ոլորտում։ Դու ֆանա՞տ ես, թե՞ երկրպագու։ Այստեղ հասանք ֆանատիզմին, որը խոստանում է անդառնալի բծեր թողել սպորտի պատմության տարեգրքի էջերում։ «Ֆանատիզմ» բառն առաջացել է լատիներեն «fanum» բառից, որը նշանակում է «զոհաբերվող»: Քեզ համարում ես ֆանա՞տ: Եթե այո, ուրեմն պատասխանի՛ր հարցին. պատրա՞ստ ես թիմիդ հաղթանակի համար զոհաբերել քեզ։ Մի պահ սկսեցիր սթա՞փ ուղեղով մտածել. մեջդ արթնացա՛վ երկրպագուն։ Ֆանատիզմի զոհ կարող է դառնալ յուրանաքանչյուր ոք, հատկապես դեռահասը։ Հարկավոր է ճիշտ ժամանակին տեսնել սահմանագիծը, որպեսզի քո սիրած մարզաձևը, թիմը կամ մարզիկը չտնօրինի քո ճակատագիրը։ Այլապես քեզ սպասում են անքուն գիշերներ, անհավանական երազներ, տառապանք։ Լավ է լինել համեստ երկրպագու, քան տաքարյուն ու արյունռուշտ ֆանատ։ Ֆանատիզմից ազատվելը շատ դժվար է, երբեմն՝ գուցե անհնար։
Ամեն ինչ՝ հանուն ֆուտբոլի Հայաստանի հավաքականի
Հայաստանում երկրպագուական խմբավորումներն այնքան էլ շատ չեն, բայց երկրպագելու մշակույթը մեր երկրում զարգացած է։ Առաջին հայկական ճակատը (FAF) ձևավորվել է 2007-ին։ Գրեթե տասը տարվա ընթացքում ֆան շարժմանն անդամագրվել են մի քանի հարյուր երկրպագուներ Հայաստանից և արտասահմանից։ Բազմաթիվ ֆլեշմոբեր, արտագնա հանդիպումների ուղևորություններ, բողոքի ակցիաներ. սրանք հստակ ձևավորվել են ֆանատների կենսակերպում, դարձել ավանդույթ։
Հիլսբորոյի ողբերգությունը
Շեֆիլդ քաղաքի «Հիլսբորո» ստադիոնում 1989 թվականի ապրիլի 5-ին անցկացվում էր ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ «Նոթինգհեմ Ֆորեսթ»-«Լիվերպուլ» հանդիպումը։ Խաղի անվտանգությունն ապահովող ոստիկանությունը մի անգամ ավելի շատ երկրպագուի էր թույլ տվել մտնել մարզադաշտի պարսպապատված հատված, քան այն կարող էր տեղավորել։ Ֆանատների զանգվածային բախումների ընթացքում զոհվեց 96 մարդ, 766-ը ստացան մարմնական վնասվածքներ։ Սա սպորտի պատմության մեջ ամենաողբերգական միջադեպն է երկրպագուների միջև։
Լուսանկարները` ՖԱՖ-ի


 

Տարածել