BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Fashion 2016. Գարուն-ամառ սեզոնի 15 գլխավոր տենդեն

Fashion 2016. Գարուն-ամառ սեզոնի 15 գլխավոր տենդենցները

Լա՞վ եք հիշում 90-ականները: Ի՞նչ եք տեսել, լսել, կարդացել ու ինչո՞վ եք զբաղվել: Հաջորդ սեզոնին ամեն մի հավաքածու ձեզ կվերադարձնի ոչ վաղ, բայց վառ անցյալ:  Վերջին ցուցադրությունները հիշեցնում են Հելմուտ Լանգի հավաքածուները: Նա իր մինիմալիզմով, բայց անպատկառ ու սեքսուալ ոճով, նորաձևությունը գլխիվայր շուռ տվեց օվկիանոսի այս ու այն կողմերում: Գարուն-ամառ 2016 սեզոնին պետք է պատրաստվել հոգեպես ու ֆիզիկապես: Մոդայիկները, այսպես, թե այնպես, շատ բան պետք է ի ցույց դնեն:

90-ականներ


Նախորդ դարի վերջին տասնամյակի մոդան այս ամռան գլխավոր թելադրողն է:
[gallery columns="6" ids="30209,30210,30211,30212,30213,30214"]

Բալետ


Թափանցիկ տյուլից, շիֆոնից ու կապրոնից բազմաշերտ կիսաշրջազգեստները կարելի է կրել և ցերեկը, և երեկոյան:
[gallery columns="6" ids="30216,30217,30218,30219,30220,30221"]

Ֆուտուրիզմ


Ինտենսիվ փայլը, լույսն արտացոլող հատկությամբ մետալիկ փայլաթիթեղը  գարուն-ամառ  սեզոնի ամենամոդայիկ ֆակտուրաներն են, դրանք կպաշտպանեն նաև արևի ճառագայթներից:
[gallery columns="6" ids="30222,30223,30224,30225,30226,30227"]

Ջունգլի


Կենդանական ու բուսական տրոպիկական պրինտերը դեռ նորաձև են:
[gallery columns="6" ids="30228,30229,30230,30231,30232,30233"]

Ներքնաշոր ու գիշերազգեստ


Մարդկանց մեջ գիշերազգեստով ու ներքնաշորով դուրս գալու տենդենցը նոր շրջադարձ է ստանում: Տղամարդկանց գիշերազգեստներն ու ժանյակներով վերնաշապիկները դեռ նորաձև են:
[gallery columns="6" ids="30235,30236,30237,30238,30239,30240"]

Մոտոսպորտ


Բարդ կտրվածքով, կիպ գրկած վառ գույներով մոտոսպորտի հագուստն ու դրա  դետալները շատ ակտուալ են:
[gallery columns="6" ids="30241,30242,30243,30244,30245,30315"]

Կանաչ


Առողջ նորաձևությունը հասավ նաև պոդիումներ: Ընտրեք առավոտյան հյութի կանաչ գույնը ու չեք սխալվի:
[gallery columns="6" ids="30246,30247,30248,30249,30250,30251"]

Պանկ ու գրանժ


90-ականների ալտերնատիվ ռոքերների էսթետիկան վերադառնում է՝ մաշված կաշվից բաճկոններով, ճղճղված տոպերով:
[gallery columns="6" ids="30253,30254,30255,30256,30257,30258"]

Գծեր


Մոլորակի ամենահայտնի պրինտը գարուն-ամռան այս սեզոնին այսպիսի տեսք ունի. լայն կարմիր կամ շատ մանր բաց կապույտ գծեր: Ահա և վերջ:
[gallery columns="6" ids="30259,30264,30263,30262,30261,30260"]

Tie Dye


Ամենահայտնի ծաղկային պրինտն այս տարի ամենահայտնի Նորաձևության տների ցուցադրություններում է:
[gallery columns="6" ids="30265,30266,30267,30268,30269,30270"]

Ցանց


Եւս մեկ ողջույն 90-ականներից. Նախընտրելի է երկար խոշոր ցանցից զգեստը:
[gallery columns="6" ids="30273,30274,30275,30276,30277,30278"]

Եռագույն


Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն ունեն տարաձայնություններ, բայց ոչ գույնի  հարցում: Կարմրակապտասպիտակ համադրությունը ազգասիրական է, նորաձև  ու համարձակ ամեն մի երկրում:
[gallery columns="6" ids="30280,30281,30282,30283,30284,30285"]

Կանացի սաֆարի


Սաֆարի ոճը 2016-ի գարնանը ակտուալ է ու սեքսուալ, ինչպես՝ երբեք: Ուլտրակարճ կիսաշրջազգեստներն ու ծավալային ժակետները գալիս են 80-ականներից:
[gallery columns="6" ids="30286,30287,30288,30289,30290,30291"]

Դաշտային ծաղիկներ


Ամռանն առանց ծաղիկների՝ ոչ մի տեղ: Բամբակյա թեթև գործվածքը 2016 թվականի գլխավոր ուղղություններից է:
[gallery columns="6" ids="30292,30293,30294,30295,30296,30297"]

Փուլեր


Անխոս, փուլերը երեկոյի լավագույն որոշումն են միշտ:
[gallery columns="6" ids="30298,30299,30300,30301,30302,30303"]

Տարածել