Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ. Հաշմանդամություն ունեցող նախագահը, որ հաղթահարեց Մեծ դեպրեսիան
ԱՄՆ 32-րդ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի (1933-1945) մասին ամենահայտնի փաստն այն է, որ նա պաշտոնը 4 անգամ ստանձնած միակ նախագահն էր: 2 ժամկետի սահմանափակումը ԱՄՆ սահմանադրությամբ ամրագրվել է միայն Ռուզվելտի մահից 2 տարի անց: Մինչև այդ նախագահը կարող էր առաջադրվել որքան կցանկանար:
Բայց այդպիսի փորձ, այն էլ անհաջող, եղել է մի քանի անգամ, քանի որ 2 ժամկետով սահմանափակվելու ավանդույթը սահմանել էր ԱՄՆ 1-ին նախագահ Ջորջ Վաշինգտոնը: Դրա կողմնակիցն էր նաև 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը: Ռուզվելտը չէր էլ ծրագրում առաջադրվել 3-րդ, առավել ևս 4-րդ անգամ, բայց առաջին դեպքում նրա առաջադրումը պահանջեց կուսակցությունը, իսկ 1944-ի երկրորդ կեսին ամերիկյան բանակը պատերազմի մեջ էր Արևմտյան Եվրոպայում: Ռուզվելտը բարեկամական կապեր է ունեցել ԱՄՆ 11 այլ նախագահների, ու նույնիսկ իր կնոջ հետ: Էլեոնորա Ռուզվելտը ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի զարմուհին էր, իսկ Թեոդոր Ռուզվելտը Ֆրանկլին Ռուզվելտի հեռավոր բարեկամն էր:
Ռուզվելտը հաշմանդամություն ունեցող միակ նախագահն էր: Հիվանդությունը նրան ոչ մի կերպ չխանգարեց հասնել անհավանական արդյունքների: Նա երկիրը դուրս բերեց «Մեծ դեպրեսիայից», նրա նախագահության ժամանակ Ամերիկան հաղթեց Երկրորդ աշխարհամարտում ու դարձավ Արևմտյան Եվրոպայի հետպատերազմյան գլխավոր գործընկերը, Ռուզվելտը հասցրեց գործնական քայլեր կատարել ՄԱԿ-ի ստեղծման ուղղությամբ: Նաև նրա ջանքերով ստեղծվեց աշխարհակարգ, որի հիմքերն առ այսօր նույնն են:
Ռուզվելտը եղել է օդանավից օգտվող առաջին նախագահը: Նրա պատվին է անվանակոչվել Յալթայի /Ղրիմ/ամենահին փողոցը:
Կարդա նաև
«Մի՛ վախեցիր»-ը՝ 20 տարի անց. գրքի և ֆիլմի քննարկում ստեղծագործական թիմի հետ (լուսանկարներ)
Գոնկուր Հայաստանի 2025-ի հաղթողը լիբանանցի գրող Շարիֆ Մաժդալանիի «Անուններն արքաների» վեպը (լուսանկարներ)
Newmag-ը Արմենիայի եթերում ներկայացրել է «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկար» հուշագրությունը (տեսանյութ)
Newmag-ը ներկայացնում է անկախ Հայաստանի ամենահայտնի ֆիլմերից մեկի մոտիվներով գրված գիրքը՝ «Մի՛ վախեցիր» (թրեյլեր)