Հենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներ
Գլխավոր Լուրեր

Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ. Հաշմանդամություն ունեցող

Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ. Հաշմանդամություն ունեցող նախագահը, որ հաղթահարեց Մեծ դեպրեսիան

ԱՄՆ 32-րդ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի (1933-1945) մասին ամենահայտնի փաստն այն է, որ նա պաշտոնը 4 անգամ ստանձնած միակ նախագահն էր: 2 ժամկետի սահմանափակումը ԱՄՆ սահմանադրությամբ ամրագրվել է միայն Ռուզվելտի մահից 2 տարի անց: Մինչև այդ նախագահը կարող էր առաջադրվել որքան կցանկանար:


Բայց այդպիսի փորձ, այն էլ անհաջող, եղել է մի քանի անգամ, քանի որ 2 ժամկետով սահմանափակվելու ավանդույթը սահմանել էր ԱՄՆ 1-ին նախագահ Ջորջ Վաշինգտոնը: Դրա կողմնակիցն էր նաև 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը: Ռուզվելտը չէր էլ ծրագրում առաջադրվել 3-րդ, առավել ևս 4-րդ անգամ, բայց առաջին դեպքում նրա առաջադրումը պահանջեց կուսակցությունը, իսկ 1944-ի երկրորդ կեսին ամերիկյան բանակը պատերազմի մեջ էր Արևմտյան Եվրոպայում: Ռուզվելտը բարեկամական կապեր է ունեցել ԱՄՆ 11 այլ նախագահների, ու նույնիսկ իր կնոջ հետ: Էլեոնորա Ռուզվելտը ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի զարմուհին էր, իսկ Թեոդոր Ռուզվելտը Ֆրանկլին Ռուզվելտի հեռավոր բարեկամն էր: 


Ռուզվելտը հաշմանդամություն ունեցող միակ նախագահն էր: Հիվանդությունը նրան ոչ մի կերպ չխանգարեց հասնել անհավանական արդյունքների: Նա երկիրը դուրս բերեց «Մեծ դեպրեսիայից», նրա նախագահության ժամանակ Ամերիկան հաղթեց Երկրորդ աշխարհամարտում ու դարձավ Արևմտյան Եվրոպայի հետպատերազմյան գլխավոր գործընկերը, Ռուզվելտը հասցրեց գործնական քայլեր կատարել ՄԱԿ-ի ստեղծման ուղղությամբ: Նաև նրա ջանքերով ստեղծվեց աշխարհակարգ, որի հիմքերն առ այսօր նույնն են: 


Ռուզվելտը եղել է օդանավից օգտվող առաջին նախագահը: Նրա պատվին է անվանակոչվել Յալթայի /Ղրիմ/ամենահին փողոցը:

Տարածել