Հարրի Տրումեն. Ատոմային ռումբ կիրառած նախագահը
ԱՄՆ 33-րդ նախագահՀարի Տրումենը (1945-1953) ատոմային ռումբ կիրառած նախագահն է: Հենց նրա հրամանով են ռմբակոծվել Հիրոսիման և Նագասակին:
Նրա նախագահությունն աչքի ընկավ Սառը պատերազմի մեկնարկով: Տրումենից սկսեց միջուկային մրցավազքը, ձևավորվեցին արևմտյան ու խորհրդային բլոկները: Ծնվեց ՆԱՏՕ-ն ու սկսվեց մրցակցություն, որն ավարտվեց միայն 1991 թվականին:
Տրումենը մասնակցել է Առաջին աշխարհամարտին, եղել է հրետանավոր: Նախքան քաղաքականությամբ զբաղվելը փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվելու անհաջող փորձեր է կատարել:
Նա եղել է Ֆրանկլին Ռուզվելտի փոխնախագահը, բայց նախագահի հետ գրեթե չէր շփվում: Նրան նշանակել էին Սենատում Սպիտակ տան հարցերով զբաղվելու համար:
1950 թվականին Տրումենի դեմ մահափորձ է եղել: Զոհվել է նրա թիկնապահներից մեկը:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան