ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ինչո՞ւ է Հայաստանն ավտոստոպով ճամփորդելու ամենահար

Ինչո՞ւ է Հայաստանն ավտոստոպով ճամփորդելու ամենահարմար երկիրը

Հաճախ միայն ֆիլմերում ենք հանդիպում ավտոստոպով ճամփորդող  մարդկանց: Այդ երևույթին անծանոթ մարդիկ  հավանաբար կարծում են, թե ավտոստոպը ֆիլմերում նկարահանող տեսարանների  համար է, բայց՝ ոչ:

Նախ հասկանանք թե ինչ է ավտոստոպ ասվածը, որը եվրոպացիներն անվանում են "hitchhiking":

Սա ճամփորդելու այն տարբերակն է, երբ վարորդը սեփական կամքով ճանապարհից վերցնում է ուղևոր կամ ուղևորների առանց որևէ նյութական փոխհատուցման: Թեև որոշ վարորդներ կանխավ համաձայնեցնելով կարղ են չնչին գումար վերցնել:
Որպես կանոն  ավտոստոպով կամ հիչհայքինգով ճամփորդողը բթամատը վեր է պահում կամ որևէ ցուցանակ բռնում, որը հուշում է, թե որտեղ է մտադրված գնալ: Հատկապես այն վարորդներն, ովքեր երկար ճանապարհ ունեն հատելու վերցնում են նման ճամփորդների, որպեսզի ճանապարհն ավելի հետաքրքիր լինի:


Ինչու՞ են մարդիկ գարնանը սիրահարվում


պատճառ հայի հետ ամուսնանալու համար


8 պատճառ արտասահմանացու հետ կյանքը կապելու համար





Աշխարհում կա  վիճակագրություն, ըստ որի ավտոստոպով ճամփորդող յուրաքանչյուր 3-րդի հետ վատ բան է պատահում, բայց ես սեփական փորձով համոզվել եմ, որ այդ թիվն ուռճացված է: CNN Travel կայքը հրապարակել է ոսկե կանոններ ավտոստոպի վերաբերյալ, որոնցից  կարևորագույներն են՝

  • Հով տեղ ընտրել սպասելու համար

  • Վարորդների հայացքը որսալ

  • Ամենահեշտը ԱԳԼՃԿ-ում մեքենա կանգնեցնելն է

  • Քաղաքականությունից ու կրոնից չխոսել վարորդների հետ

  • Առաջարկել վճարել ( բենզինի կամ գազի համար)

  • Միշտ ունենալ վրան և խմելու ջուր

  • Դրականորեն տրամադրվել 


Վերջին կետի  հետ լիովին համաձայն եմ: Վարորդներին հաճելի է վերցնել ժպտերես, կոկիկ հագնված ճամփորդների: Բայց ուսապարկի մեծությունը և մարդկանց քանակը նույնպես կարող է ազդել վարորդի որոշման վրա:
Այսպես օրինակ՝ տարածված կարծիք կա, որ աղջիկ ճամփորդներն ավելի հաջողակ են, քան տղաները: Միանշանակ այդպես է: Վարորդները նաև վստահում են տղա-աղջիկ, 2 աղջիկ և 1 տղա կամ 2 տղա և 1 աղջիկ խմբերին:
Երեխա ունեցող մարդիկ կանգ չեն առնում, մանավանդ երբ մեքենայում փոքր երեխա կա՝ անվտանգության հարց է:

Սակայն ավտոստոպի ռիսկերը քննարկելիս պետք է հաշվի առնել, որ այն որքան վտանգավոր է ճամփորդի համար, այդքան էլ վտանգավոր կարող է լինել վարորդի համար: Իմ ‹‹ամենաանհաջող›› փորձն այն էր, որ Ռումինիայում ճափորդելիս հունգարացի վարորդը ատրճանակը պահեց վեր ու ինձ էլ առաջարկեց կրակել:Բարեբախտաբար ոչ մի վատ բան չպատահեց:
Հայաստանը լավագույն երկրներից է, ուր կարելի է ավտոստոպ անել:

Այդ մասին կարելի է հանդիպել բազմաթիվ բլոգերում և կայքերում: Պավել անունով մի լեհ երիտասարդ ընդամենը 4 օր է մնացել Հայաստանում և մեր ամբողջ երկիրն ավտոստոպով տեսել է: Անգամ հեռախոսն է կորցերել Երևանում, իսկ Սիսիանում անծանոթ վարորդներն ասել են, որ հեռախոսն իրեն հյուրընկալողի տանն է: Պավելն այնքան է սիրել Հայաստանն ու հայերին, որ այժմ թեզ է գրում մեր մասին:
Ի տարբերություն Հայաստանի՝ հարևան Թուրքիայում ավտոստոպով ճամփորդելը խիստ ռիսկային է: Ամենաաղմկոտ դեպքերից մեկը 33 ամյա  իտալուհու սպանությունն էր, որը անվնաս ճամփորդել էր աշխարհով, ապա բռնաբարվել ու սպանվել թուրք վարորդի կողմից:
Միևնույն է՝ ավտոստոպով ճամփորդելն ամենահետաքրքիր արկածներից է:

Նախ բացառիկ հնարավորություն է ճանաչել տեղացիներին,խոսել ու լսել նրանց կյանքի պատմությունները: Բացի այդ՝ անվճար ճամփորդելու գայթակղիչ տարբերակ է:
Այնպես որ, եթե ճանապարհին տեսնեք մեծ ուսապարկով, տարօրինակ հագուկապով բթամատը վեր պահած ճամփորդի՝ կանգ առեք և վերցեք Ձեր հետ: Չի բացառվում, որ նա լրագրող է կամ գիտնական, որն անպայման կհիշի Ձեր մարդկային վերաբերմունքը:

Տարածել