Հոսթելում մնալու 9 առավելություն

Հոսթելում մնալու 9 առավելություն

Ճամփորդելիս որտե՞ղ մնալ` հոթելո՞ւմ, թե՞ հոսթելում: newmag-ն առաջարկում է ծանոթանալ 21-րդ դարի քարվանսարայների առավելություններին:

04adafa9ee638b593fea57cbc8b4dc69Եթե դու երիտասարդ ես (անկախ անձնագրի տարեթվից ), սիրում ես ու կարող ես ճամփորդել , եթե դու նոր զգացողությունների ու արկածների սիրահար  ես, ուրեմն հոսթելում մնալու հավեսն անպայման կզգաս: Սովորաբար մարդիկ կարծում են, թե հոսթելները ստեղծված են նրանց համար, ովքեր փնտրում են ճամփորդելու համեմատաբար էժան տարբերակը: Չեմ վիճում: Բայց հոսթելում մնալու առավելություններն ակնհայտ են, քան, եթե գումար ծախսեք հոթելում ապրելու համար:

1. Նոր մարդկանց հանդիպելու լայն հնարավորություն:

Էլ որտե՞ղ կհանդիպես տարբեր տեսակի ու ազգության մարդկանց մեկ հարկի տակ: Միջավայրի խայտաբղետությունը հաճելի տրամադրություն է ստեղծում, իսկ նոր ծանոթները չի բացառվում, որ կդառնան կամ մտերիմ ընկերներ, գործընկերներ, ինչու ոչ անգամ՝ զուգընկերներ: Հետաքրքիր առիթ ես ունենում շփվելու տարբեր մշակույթների հետ, լսելու իրական ու զարմանալի պատմություններ և համտեսելու որևէ անսովոր ուտեստ կամ ալկոհոլ:

img45978-Bunk-beds-in-dorm-room-at-HI---Point-Reyes-Hostel2. Սենյակդ այլոց հետ կիսելու զգացողությունը:

Վստահ եմ, որ շատերի համարանընդունելի ու վախեցնող հանգամանք է, բայց, ընկերնե՜ր, մի անհանգստացեք, ձեզ հետ ոչինչ չի պատահի, եթե ինքներդ չկամենաք: Հոսթելներում անշուշտ տրվում է առանձին սենյակ  ունենալու հնարավորությունը:Բայց ինչների՞դ է պետք, երբ սենյակիդ ընկերների հետ կարող ես հրաշալի ժամանակ անցկացնել՝ խաղեր, թեթև ալկոհոլ …և ոչ միայն: Հոսթելում դու կհանդիպես ստանդարտներից դուրս մարդկանց, որոնց հետ ժամանակ անցկացնելն իսկապես հետաքրքիր է:

3. Ավելին  չվճարելու գայթակղությունը:
Միթե կարիք կա վճարել հոթելում մնաալու համար, երբ դու ամբողջ օրը սենյակումդ չես լինելու և չես նայելու ոչ հեռուստացույց, ոչ բարի` եռակի թանկ խմիչքներից ես օգտվելու, և ոչ էլ ժամերով լոգանք ես ընդունելու:
Հոսթելում ամեն ինչ պարզ է, էժան, մաքուր և ուրախ:

enjoy-the-best-party-in-barcelona-with-sound-hostel4. Party-ներ

Հոսթելում ապրող մարդկանց հետ կազմակերպած party-ներն ամենացնցողներից են: Տարիքային ոչ մի սահմանափակում, խենթ ու խելառ մարդիկ կարողանում են իսկապես քեֆ անել: Հաճախ այդ փարթիները կազմակերպվում են հոսթելից դուրս: Եթե գեթ մեկ անգամ ունենաք նման հնարավորություն, առիթը բաց չթողեք և մասնակցեք նման  ‹‹Բաբելոնյան›› party-իների:

5. Հատուկ առաջարկներ հոսթելից

Հոսթելները հաճախ ունենում են հատուկ առաջարկ-միջոցառումներ, որոնք նախատեսված են միայն հոսթելում մնացող մարդկանց համար: Դրսի մարդկանց մուտքն արգելված է, իսկ միջոցառումների գաղափարները խիստ տարբերող են ու հետաքրքիր: Հոսթելի աշխատակազմն այսպիսով խթանում է հաճախորդների քանակն ու լավ անուն ստեղծում:

Chilli-Aufenthaltsraum56. Ճամփորդական փորձի փոխանակում

Սա այն վայրն է ուր հանդիպում են ավստրալիացին ու վրացին, հայն ու կոլումբիացին. շփումներն այնքան բազմազան ու հետաքրքիր են դառնում, որ անգամ միասին ճամփորդելու նախագծեր են ստեղծվում: Միշտ հետաքրքիր է լսել, թե բրազիլիացին ինչպես է հայտնվել Չեխիայի հոսթելում, ինչպիսի ճանապարհ է անցել ու որն է նրա պլանները: Մարդկանց խորհուրդներն ավելի արժեքավոր են դառնում քան տուրիստական ընկերությունների առաջարկները: Այս պարագայում ճամփորդողներն ավելի հետաքրքիր ու յուրօրինակ վայրերի մասին են պատմում, ուր եղել են և հետևաբար խորհուրդներն էլ անաչառ են: Չի բացառվում, որ մի օր էլ կհյուրընկալվեք նրանց երկրում կամ ձեր նոր ընկերներին Հայաստանի  տեսարժան վայրերին կծանոթացնեք:

7. Քո նախընտրած ռեժիմն ու սնունդը

Ի տարբերություն հոթելի, հոսթելում դու սնվում ես` երբ ուզում ես և ինչ ուզում ես: Ավելին՝ այստեղ այլազգիները կարող են որևէ հետաքրքիր, ավանդական ճաշատեսակ պատրաստել բոլորի համար կամ սովորեցնել ազգային խոհանոցից որևէ աղանդեր: Համաձայնեք, որ սա ավելի հետաքրքիր սնվելու տարբերակ է քան հոթելի առաջարկները:

120359948. Ընտանեկան հարմարավետության զգացում

Հոթելում դու երբեք ընտանեկան հարամարավետության զգացում չես ունենա: Հոսթելում ամեն ինչ կառուցված  է այնպես, որ քեզ հարմարավետ զգաս: Կահույքը, սանհանգույցը, ինտերիերը տրամադրում է, որ մարդն իրեն տանը  զգա : Բացի այդ հոսթելում աշխատող տեղաբնակը միանգամայն  անվճար ու պետքական խորհուրդներ կտա քաղաքի յուրօրինակ փաբերի, բարերի ու ժամանցի վայերի վերաբերյալ:

9. Անվտանգությունը

Շատերի կարծիքով հոսթելներում մնալը ռիսկային է ու վտանգավոր: Նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ հոթելներում նույնպես վտանգավոր է: Նախ հասկանալ է պետք, որ հոսթելի ղեկավարությունն առաջնահերթ մտածում է հենց անվտանգության  մասին: Անձնագրային տվյալների ստուգումը, փոքրիկ տեսախցիկների տեղադրումը հիմնական վայրերում և ոստիկանության հետ մշտական կապը փաստում է այն մասին, որ քո անվտանգության համար մտահոգ են: Բացի այդ` հաճախորդն ունենում է իր անձնական պահարանը, և որ պահարանի բանալիները միանգամայն տարբեր են՝ համոզվել եմ:

ՀԳ. Մինչ հոսթելում մնալը, լավ կլինի կանխավ համացանցում ուսումնասիրել հարմարությունները, պայմանները, կարդալ հաճախորդների կարծիքները մաքրության վերաբերյալ: Նախապես ամրագրումն էլ թույլ կտա գումար խնայել, քանի որ վերջին պահին որևէ հոսթելում մնալու տարբերկը գուցե չգոհացնի ձեզ այն պարզ պատճառով, որ հոսթելներում ճամփորդները միշտ շատ են :

 

                                                                                                                                    Հեղինակ՝ Անի Կարապետյան

 

Գրել կարծիք