Զգուշացիր հյուրանոցից. 5 փաստ հիգիենայի և անվտանգության մասին

Զգուշացիր հյուրանոցից. 5 փաստ հիգիենայի և անվտանգության մասին

Նույնիսկ 5 աստղանի բարձրակարգ հյուրանոցում երաշխավորված չէ ձեր անվտանգությունը, և ապահովված չեք մանրէներից: newmag-ը ներկայացնում է փաստեր, որոնց մասին երբեք չեն պատմի հյուրանոցային մենեջերները:

Ճանապարհորդության ժամանակ հյուրանոցը շատերի համար հաճախ դառնում է երկրորդ տունը: Բայց հիգիենայի և անվտանգության հարցում տհաճ անակնկալներ մատուցել կարող են նույնիսկ ամենաշքեղ հյուրանոցները: BBC Travel-ն է ներկայացնում դրանցից մի քանիսը:

1. Եթե հյուրանոցի դռան դիտանցքից նայելիս տեսարանն աղոտ է երևում, չի բացառվում, որ այդ դիտանցքում տեսախցիկ է տեղադրված: Անմիջապես դիմեք հյուրանոցի ադմինիստրացիային, հակառակ դեպքում համարում ձեր գործողությունն ու խոսքը կարող են հանրայնացվել կամ հայտնվել որևէ քրգործի վարույթում:

2. Նույնիսկ եթե առավոտը չեք պատկերացնում առանց սուրճի, աշխատեք չօգտվել հյուրանոցի համարի սրճեփից: Շատ հաճախ նրանում փսխում են կամ այն օգտագործում են որպես մոխրաման: Նույն կարգի հակահիգիենիկ են սենյակի թափանցիկ և առաջին հայացքից մաքուր բաժակները:

3. Հյուրանոցում ճամպրուկների համար ամենաապահով վայրը զուգարանն է: Դա միակ տեղն է, որը փայտոջիլները չեն սիրում: Դրանք շատ են համարի փայտե կահույքում:


Բորտուղեկցորդուհիները բացահայտել են 10 սարսափելի գաղտնիք


4. Ցանկացած հյուրանոցի սենյակում ամենակեղտոտ առարկան այն է, ինչից օգտվում են գրեթե բոլոր հյուրերը` հեռուստացույցի հեռակառավարման վահանակը: Հյուսթոնի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ հեռակառավարման վահանակը մանրէների համար գրեթե նույնքան հարազատ տարածք է, ինչ` զուգարանը: Վահանակը իրենց ձեռքում են պահում համարի բոլոր հյուրերը, իսկ հավաքարարները այն երբեք չեն մաքրում հակաբակտերիալ նյութերով:

5. Եթե չեք վստահում հյուրանոցի սպասարկող անձնակազմի բարեխղճությանը, ճամփորդելիս ձեզ հետ վերցրեք հակաբակտերիալ անձեռոցիկներ և սփրեյներ: Կարող եք նաև գնել հիգիենոմետր, որով կստուգեք, թե որքան մանրէ կա հեռախոսի ու հեռակառավարման վահանակի վրա:

Գրել կարծիք