Մելդոնիումի սարսափը. Հռիփսիմե Խուրշուդյանն օգտագործե՞լ էր դոպինգ

Մելդոնիումի սարսափը. Հռիփսիմե Խուրշուդյանն օգտագործե՞լ էր դոպինգ

newmag-ը ներկայացնում է ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանի անվան հետ կապված դոպինգային սկանդալի մանրամասները և վերլուծում` ինչ է սպասվում Եվրոպայի չեմպիոնուհուն:

Հայկական մարզաշխարհը ցնցվեց ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի տարածած հայտարարությունից: Այն վերաբերում էր ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ մելդոնիում արգելված դեղամիջոց օգագործած մարզուհիներին, որոնց ցանկանում էր նաեւ Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը:

IWF-ին հայտարարել էր. «Ցանկացած դեպքում, երբ պարզվի, որ մարզիկները չեն խախտել հակադոպինգային օրենսդրությունը, համապատասխան որոշումը կհրապարակվի: Միջազգային ֆեդերացիան որոշել է ժամանակավորապես չորակազրկել մարզիկներին»:

Բոլորը սկսեցին խոսել, որ Խուրշուդյանին կորակազրկեն, նրանից կվերցնեն նվաճած մեդալները եւ կհեռացնեն սպորտից: Սակայն մինչեւ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կհրապարակի ճշմարտությունը, մարզուհու անձնական մարզիչ Արման Ղազարյանը վստահեցրեց, որ Խուրշուդյանը չի որակարզկվի: Մելդոնիումի չափաբաժինը, որը հայտնաբերել են Եվրոպայի չեմպիոնի օրգանիզմում, նրան որակազրկելու համար բավարար հիմք չէ: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան եւ հակադոպինգային համաշխարհային կազմակերպությունը չեն կարող որակազրկել Խուրշուդյանին, քանի որ նա չի խախտել հակադոպինգային օրենսդրության ոչ մի կանոն.

«Վստահ եմ իմ ամբողջ մարզչական կարիերայով, որ Հռիփսիմեն չի որակազրկվի»:

Մելդոնիում դեղամիջոցը, որը WADA-ի ցուցակում հայտնվել է այս տարվա հունվարի մեկից, Խուրշուդյանի օրգանիզմում փոքր չափաբաժնով եղել է նաեւ այս տարվա մարտի կեսերին: Այդ ժամանակ  հայ մարզուհին Կազանում մասնակցում էր Ռուսաստանի նախագահի գավաթի խաղարկությանը, որտեղ նվաճեց ոսկե մեդալ: Մրցաշարից առաջ նա դոպինգ-թեստ է հանձնել, որտեղ եւս մեկ անգամ հաստատվել է` միլդրոնատի չափաբաժինը թույլատրելի է:

Նրա օրգանիզմում մելդոնիում մնացել է անցած տարվանից, երբ այն դեռ դոպինգ չէր համարվում:

Հակադոպինգային միջազգային կազմակերպության հետազոտությունները ցույց են տվել, որ այդ դեղամիջոցը օրգանիզմից արագ դուրս չի գալիս: Որոշվել է`մարզիկի օրգանիզմում մինչեւ 1 միկրոգրամ միլդրոնատ հայտնաբերելու դեպքում չորակազրկել նրան: Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի հաղթանակներն արդար են:

Գրել կարծիք