Արդյոք կապ կա Բրազիլիայի նախագահի իմպիչմենտի ու գաղտնի ծառայությունների գաղտնալսման դեմ նրա պայքարի միջև
Երբ ամերիկյան գաղտնի գործակալությունները բացահայտեցին Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսսեֆի էլեկտրոնային նամակագրությունը ուղղված Մեքսիկայի նախագահին, դա պատճառ դարձավ, որ Բրազիլիայի նախագահը չեղարկի իր այցը ԱՄՆ:
Հենց այդ ժամանակ Դիլմա Ռուսսեֆը հայտարարեց իր պլանների մասին` պայքարել ամերիկյան ինտերնետ մոնոպոլիայի դեմ:
Ռուսսեֆը առաջարկեց ինտերնետ մատակարարող ընկերություններին`բրազիլիացիների անձնական տեղեկությունները, նամակագրության տվյալները պահել երկրի ներսում գտնվող սերվերներում: Ռուսսեֆը համարում էր, որ այդպես հնարավոր կլինի ինտերնետ ինդուստրիան պահել տեղական օրենսդրության վերահսկողության տակ: Բանն այն է, որ ինտերնետ թրաֆիկի օպտիկամանրաթելային կապերի 99 տոկոսը անցնում է ստորջրյա տարածքներով:
Մալուխներով անցնող ինտերնետ հոսքերի կենտրոնը գտնվում է ԱՄՆ-ում:
Կարելի է ասել, Ռուսսեֆը սկսեց պայքարել ամերիկյան ինտերնետ մոնոպոլիայի դեմ: ԱՄՆ-ում էին գտնվում աշխարհում ամենահայտնի կայքերի սերվերները և սոցցանցերը: Դրանց օգտատերերը միլիարդների են հասնում աշխարհում: Դա էր պատճառը, որ բրազիլացիների անձնական տվյալները պաշտպանված չէին Facebook, Microsoft կամ Apple- ի տիրույթներում:
Ամերիկյան ազգային անվտանգության գործակալությունը և կենտրոնական հետախուզական վարչությունը ակտիվորեն վերծանում ու վերլուծում է օգտատերերի տվյալները:
Դրանից հետո, շատ երկրներ խնդիր դրեցին , թե ինչպես կարելի է շտկել իրավիճակը, պաշտպանել իրենց քաղաքացիների անվտանգությունը լրտեսներից:
Դիլմայի առաջարկած պլանի համաձայն`ինտերնետ կապի նոր մալուխը պետք է անցներ Բրազիլիայի Ֆորտալեզա նավահանգստից և հասներ Ռուսաստան` Վլադիվոստոկ, այնուհետև Մավրիկիոս, Սինգապուր, Շանտոու: Վերջին շրջանում ամերիկյան ինտերնետ մոնոպոլիայի դեմ ակտիվ պայքար են սկսել Չինաստանը , Կուբան, Հարավային Աֆրիկան, Ռուսաստանը:
Կարդա նաև
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրեց Ժոել Դիկերի «Բալթիմորների գիրքը» և Պասկալ Բրուկների «Իմ փոքրիկ ամուսինը» վեպերը (տեսանյութ)
Newmag Book Salon․ Քաղաքի հենց սրտում հրատարակչությունը ձևավորում է գրական ու քաղաքային նոր մշակույթ
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)