Արդյոք կապ կա Բրազիլիայի նախագահի իմպիչմենտի ու գաղտնի ծառայությունների գաղտնալսման դեմ նրա պայքարի միջև

Արդյոք կապ կա Բրազիլիայի նախագահի իմպիչմենտի ու գաղտնի ծառայությունների գաղտնալսման դեմ նրա պայքարի միջև

newmag-ը պատմում է ամերիկյան ինտերնետ մոնոպոլիայի և այն մասին, թե ինչպես են աշխարհի մի շարք լիդերներ պայքարում դրա դեմ:

Երբ ամերիկյան գաղտնի գործակալությունները բացահայտեցին Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսսեֆի էլեկտրոնային նամակագրությունը ուղղված Մեքսիկայի նախագահին, դա պատճառ դարձավ, որ Բրազիլիայի նախագահը չեղարկի իր այցը ԱՄՆ:

Հենց այդ ժամանակ Դիլմա Ռուսսեֆը հայտարարեց իր պլանների մասին` պայքարել ամերիկյան ինտերնետ մոնոպոլիայի դեմ:

Ռուսսեֆը առաջարկեց ինտերնետ մատակարարող ընկերություններին`բրազիլիացիների անձնական տեղեկությունները, նամակագրության տվյալները պահել երկրի ներսում գտնվող սերվերներում: Ռուսսեֆը համարում էր, որ այդպես հնարավոր կլինի ինտերնետ ինդուստրիան պահել տեղական օրենսդրության վերահսկողության տակ: Բանն այն է, որ ինտերնետ թրաֆիկի օպտիկամանրաթելային կապերի 99 տոկոսը անցնում է ստորջրյա տարածքներով:

Մալուխներով անցնող ինտերնետ հոսքերի կենտրոնը գտնվում է ԱՄՆ-ում:

Կարելի է ասել, Ռուսսեֆը սկսեց պայքարել ամերիկյան ինտերնետ մոնոպոլիայի դեմ: ԱՄՆ-ում էին գտնվում աշխարհում ամենահայտնի կայքերի սերվերները և սոցցանցերը: Դրանց օգտատերերը միլիարդների են հասնում աշխարհում: Դա էր պատճառը, որ բրազիլացիների անձնական տվյալները պաշտպանված չէին Facebook, Microsoft կամ Apple- ի տիրույթներում:

Ամերիկյան ազգային անվտանգության գործակալությունը և կենտրոնական հետախուզական վարչությունը ակտիվորեն վերծանում ու վերլուծում է օգտատերերի տվյալները:

Դրանից հետո, շատ երկրներ խնդիր դրեցին , թե ինչպես կարելի է շտկել իրավիճակը, պաշտպանել իրենց քաղաքացիների անվտանգությունը լրտեսներից:

Դիլմայի առաջարկած պլանի համաձայն`ինտերնետ կապի նոր մալուխը պետք է անցներ Բրազիլիայի Ֆորտալեզա նավահանգստից և հասներ Ռուսաստան` Վլադիվոստոկ, այնուհետև Մավրիկիոս, Սինգապուր, Շանտոու: Վերջին շրջանում ամերիկյան ինտերնետ մոնոպոլիայի դեմ ակտիվ պայքար են սկսել Չինաստանը , Կուբան, Հարավային Աֆրիկան, Ռուսաստանը:

Գրել կարծիք