ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ինչո՞ւ է Իսրայելը մնում մերձավորարևելյան «խաղից»

Ինչո՞ւ է Իսրայելը մնում մերձավորարևելյան «խաղից» դուրս

Արդեն 5 տարի է Մերձավոր Արևելքը մտել է խորը ցնցումների ժամանակաշրջան: Սիրիան, Իրաքը, Լիբիան, Յեմենը փաստացի արդեն միասնական պետություններ չեն: Անմիջապես քաոսի մեջ գտնվող վերոնշյալ երկրներից բացի, Մերձավոր Արևելքի քարտեզի վերագծման ծանր ու դաժան գործընթացում ներքաշված են Սաուդյան Արաբիան՝ իր մանր արաբական դաշնակիցներով, Իրանը և Թուրքիան: Աշխարհաքաղաքականության շախմատային տախտակին  սրանք բոլորը մեկ հաջողության են հասնում, մեկ ծանր պարտություն կրում:

Այս համընդհանուր ակտիվության ու ներգրավվածության ֆոնին Իսրայելն առանձնանում է տարօրինակ պասիվությամբ ու մեկուսացմամբ:Կարծես հրեական պետությունը քաղաքացիական ու ահաբեկչական պատերազմից քանդվող Սիրիայի հարևանը չէ:  

Դրա մասին քիչ է խոսվում, սակայն փաստ է, որ «Իսլամական պետություն» խմբավորումը հարևան է նաև Իսրայելին: Փաստացի արդեն 49 տարի Իսրայելին պատկանող սիրիական Գոլանի բարձունքներին հարավից հարող սիրիական Ջամլահ, Մարբահ, Աշ Շաջարահ բնակավայրերը գտնվում են «Յարմուքի մարտիրոսների բրիգադ» խբավորման հսկողության տակ, որը «Իսլամական պետության» ճյուղավորումն է այս շրջանում:


[ Արևելյան խոհանոց ]



Ահաբեկիչներից մի քանի կիլոմետր հեռավորության վրա հրեական համեմատաբար նոր հիմնված բնակավայրերն են: Եվ ընդհանրապես իսրայելա-սիրիական սահմանի մեծ մասը վերահսկում են Սիրիայի ապստամբական-ջիհադական խմբավորումները: Նույն այս հատվածում ներկա է նաև Ալ Կաիդան՝ ի դեմս Նուսրայի ճակատ խմբավորման:
Պարզ է, որ վերոնշյալ ահաբեկչական ու «չափավոր ընդդիմադիր» խմբավորումների առաջնային թիրախը Սիրիայի իշխանությունն ու բանակն են, սակայն, ըստ մինչև վերջերս աշխատող «ջիհադական» տրամաբանության ահաբեկիչները գոնե ժամանակ առ ժամանակ պետք է գնդակոծեին ու հրթիռակոծեին Իսրայելը, թեկուզ «սխալմամբ», ինչպես հաճախ է պատահում թուրք-սիրիական սահմանին:

Առավել ևս, որ հրեական պետությունը ջիհադականների տեսանկյունից իրեն հարվածելու առիթ մշտապես տալիս է: Օրինակ, վերջին ամիսներին Ալ Աքսա մզկիթի շուրջ իրավիճակը, որը պաղեստինցիներն ու ընդհանրապես մուսուլմանները որակում են սրբապղծություն: Սակայն Իսրայելի փոխարեն Գոլանի բարձունքների հարևանությամբ «Իսլամական պետությունը» կռվում է Նուսրայի ճակատի ահաբեկիչների դեմ՝ վրեժ լուծելով իր առաջնորդներից մեկի սպանության համար:
Իսրայելը ժամանակ առ ժամանակ միջամտում է Սիրիայի ներսում տեղի ունեցող իրադարձություններին: Սակայն իսրայելական օդուժի կամ գերճշգրիտ հրթիռների թիրախում մշտապես հայտնվում են սիրիական կառավարական բանակը համ Հիզբալլահ շարժումը:



[ Արևելյան խոհանոց ]



Հարվածից մի քանի ժամ անց աշխարհն իմանում է, որ Իսրայելը կանխել է սիրիական բանակից վտանգավոր զինատեսակների փոխանցումը Հիզբալլահին կամ մայրաքաղաք Դամասկոսում սպանվել է հրեաների համար սպառնալիք հանդիսացող Հիզբալլահի այսինչ հրամանատարը, թեկուզ դրա համար անհրաժեշտ լինի պայթեցնել մի ամբողջ զորամաս կամ բնակելի շենք:
Եվ ոչ մի հատուկ գործողություն «Իսլամական պետության» կամ այլ ահաբեկիչների դեմ, գոնե հրապարակային:

Իսրայել պետության նկատմամբ ահաբեկիչների վախը, համատարած քաոսին չխառնվելու ու նոր թշնամիներ չվաստակելու Իսրայելի ռազմավարությունը, կամ միգուցե այլ հաշվարկներ, ամեն դեպքում կողմերի միջև կարծես միմյանց չհարվածելու պայմանավորվածություն լինի:
Մեկ այլ հարց է, թե ո՞րն է ձեռնտու Իսրայելին. ունենալ ավելի ուժեղ, միասնական, սակայն կանխատեսելի հակառակորդ-հարևա՞ն ի դեմս նախապատերազմական Սիրիայի, թե՞  պակաս ուժեղ, իշխանական, ընդդիմադիր, ահաբեկչական ու քրդական հատվածների մասնատված, սակայն շատ ավելի անկանխատեսելի Սիրիա:

Տարածել