Թե ինչո՞ւ  Jameson Block Party-ն չարդարացրեց սպասելիքները

Թե ինչո՞ւ Jameson Block Party-ն չարդարացրեց սպասելիքները

newmag-ի սյունակագիրը ներկա է եղել Jamson Block Party-ին և պատմում է, թե ինչպե՞ս Երևանի «բրուքլինյան մուդը» փոխարինվեց #չելյաբինսկփարթիի:

Jameson Block Party-ին իմ քաղաքի ամենամեծ party-ն էր՝ Դևիդ Գետայինը չհաշված: Դրա փրոմոուշնով զբաղվում էին Jameson-ից բացի Ֆեյսբուքի ակտիվ օգտատերեր, Երևանի #nightlife-ի քիչ թե շատ ճանաչված հնագիտակներ/նորաբնակներ ու «կրեածիվշիկներ»:

Ավելին, եթե հիշողությունս չի դավաճանում առաջին անգամ Հայաստանում party-ին ուներ իր կայքը, նկարահանվել էր երկու թիզեր: Հենց կայքինը վատը չէր՝ չհաշված էսթետիկական մի քանի թերություններ, մյուս թիզերը՝ ավելի ստացված էր: Հաջող մոնտաժ, ճիշտ ընտրված կադրեր և այլն:

Երևանյան կիսագլամուր կիսահիփսթեր վիճակներից  ձանձրացած, այնուամենայնիվ, որոշել էի, որ հաստատ գնալու եմ: Բրուքլինյան party-ների համը բերանումս էր մնացել:

Այնտեղ hip-hop battle-ները տեղափոխվում էին փողոց, քաղաքային street art-ի ցանկացած պատի տակ մեկը street speech էր ասում, ակումբների ներսում մարդիկ տժժում էին՝ ուղղակի speechless, տեղ չկար, օդը էնդեմիկ էր,  խմիչքը՝ ինչքան ուզես, էներգետիկան պատ էր քանդում: Ու նկատեք՝ ոչ մեկ ժամանակ չուներ բամբասելու, նայելու ով ինչ է հագել, ով ում հետ եկավ ու առհասարակ` ով եկավ, բոլորը տժժում էին ինքնամոռաց:

Այս համը բերանումս ու գիտակցումը, որ Երևանում այդպես չի լինի մտքումս, գնացի բրուքլինյան party-ին: Ինդուստրիալ միջավայրը ու տարածությունը որպես այդպիսին  շատ լավն էր, տեղադրված բարերը՝ վատ չէին, հին «Երազի» ներսում տեղավորված հոթ-դոգ court-ը՝ «կայֆ» գաղափար էր: Միշոյի երկրպագու չեմ, հատուկ երբեք չեմ լսել, բայց կարևորը միջավայրն էր, էներգետիկան էր: Միշոն էլ այն էր, ինչ ունենք գումարած Մուրդա՝ ում համար էլ այդ party-ին այդքան աղմուկ էր բարձրացրել: Մարդիկ… դե ինչպես Երևանի բոլոր ակումբներում ու փաբերում՝` հատուկ level side պերսոնաժների չեմ հանդիպել: Փոխարենը երևանյան կիսագլամուրի, կիսահիփհոփի ու կիսահիփսթերի յուրահատուկ խառնուրդ էր:

Ամեն ինչ վատ չէր մինչև այն պահը…

Այն պահը, որ ինձ սովորական սպառողիս ասացին, որ Մուրդան չի գալու: Խնդիրը այն չէ, որ ես Մուրդայի երկրպագու եմ: Առհասարակ մի քանի երգ գիտեմ, դրանք էլ դուրս չեն գալիս, իմ ճաշակով չեն:

Բայց բրուքլինյան party-ին Չելյաբիսկից ռեփերնե՞ր: Ամենայն անկեղծությամբ խմբի անունը չգիտեմ: Դա նույնքան անհամատեղելի է, որքան ասենք Հյուսիսային  Կորեայի  բռնակալ Կիմ Չեն Ընի ու Էկվադորի նախկին նախագահ Մուխիկայի համատեղ լանչը, որին պետք է գար նաև Օբաման՝ Սոմալիի առաջնորդի հետ թևանցուկ: Ու դրանից հետո նրանք պետք է համաձայնեին աշխարհակարգ փոխելու շուրջ:

#Չելյաբինսկփարթին այնքան չստացված էր, որ երբ Միշոն վերադարձավ, ես անկեղծ ուրախացել էի, բայց ամեն ինչ արդեն այն չէր:

ֆունդամենտալ փիլիսոփայությամբ Չելյաբինսկից ռեփերը չի կարող բրուքլինյան party-ի մաս լինել: Նրանք ապրում են տարբեր աշխարհներում, եթե կուզեք մոլորակներում`՝ նրանց speech-երն ու բիթերը չի կարող զուգահեռվել բրուքլինցի հիփհոփ «սամիզդատի» հետ, որտեղ կոլորիտը ինդուստրիալ անարխոնիզմից  դեպի մոդեռն ինդուստրալիզացիա մի կամուրջ է: (Նույնը կարելի է ասել նաև Միշոյի մասով, բայց Միշոյի մասին ես գիտեի, իսկ Չելյաբինսկի մասին՝ ոչ):

Երևանում լավ party կազմակերպելը ինքնին բարդ գործ է: Միջավայրը այն չէ, դրա սպառողը այնպիսին չէ՝ ոչ Ամերիկա է, ոչ Ասիա, ոչ էլ առավելևս Եվրոպա: Այստեղ party-ին իր յուրահատուկ հունով է հոսում, այդ հունը կարող է փոխել միայն «դրսի մարդը»: Բանգկոկից մինչև Նյու Յորք, Նյու Յորքից մինչև Ամստերդամ ու այդտեղից էլ  դեպի Հանոի` բոլորը party-ի են գնում իրենց հատուկ տրամաբանությամբ, բայց մեկ ընդհանրությամբ՝ լավ ուրախանալ: Մեզ մոտ դա այդպես չէ: Դա կարող է փոխել միայն superstar-ը, ինչպես օրինակ արեց Քանյե Ուեսթը:

Չելյաբինսկի ռեփերը իմ դասակարգային այլախոհն է իր քաղաքային մշակույթի ընկալման, աշխարհընկալման փիլիսոփայությամբ, մի մարդու, ով եղել է բրուքլինյան party-ին, մեկ այլ մարդու, ով եղել է Ամստերդամում, երրորդ, որ եղել է մեկ այլ տեղ:

Սրանում համոզվելու համար բավական է նայել Tomorrow Land-ի, Sensation White-ի կամ Full Moon Party-ները, որին մասնակցում է մինչև 1 միլիոն մարդ՝ աշխարհի բոլոր երկրներից սկսած Ամերիկայի երկու մայրցամաքներով վերջացրած Ասիայով, Մերձավոր Արևելքով, Հնդկաստանով ու Ավստրալիայով:

Լավ party կազմակերպելը բարդ է, իսկ ոչ վատ party չկազմակերպելու ժամանակը եկել է: Նման փրոմոուշնով party-ին չպետք է լիներ Չելյաբիսկից ռեփեր: Ավելի լավ էր ոչ մեկ չլիներ, լիներ Միշոն ու տեխնո երաժշտություն: Հիփ-հոփ party-ին տեխնո երաժշտություն…

Ինչ եղավ լավ էր: Լավ էր, ոչ թե արդյունքը, այլ փորձը: Ի վերջո, լավ ու վատ party-ներն իրարից տարբերվում են միջավայրով՝ միջավայրն էլ միայն տարածքը չէ, այլ մարդիկ: Բայց Չելյաբինսկի «ուրբանչին» իմ «ուրբանչին» չէ:

Գրել կարծիք