Ֆրենսիս Քուրքջյան. Հայկական ամենահայտնի «քիթը» ստեղծում է աշխարհի բույրը
Ալեք Քեշիշյան. «Անկողնում» Մադոննայի հետ
Էնդի Սերկիս. Գոլումի հայկական արմատները
Յաշար Քուրտ. Թուրքական ռոքի հայ Վարդապետը
Պատանի Քուրքջյանը արվեստով էր հետաքրքրվում, երազում հայտնվել բեմում: Բալետային կարիերան այդպես էլ պատանեկան երազանք մնաց. Ֆրենսիսը ձախողեց Փարիզի օպերային դպրոցի քննությունն ու հայացքն ուղղեց պարֆյումերային շուկա: Քուրքջյանը պարֆյումով հետաքրքրված էր 13 տարեկանից: 1990-ին ցանկությունը նրան տարավ Վերսալ` մասնագիտական կրթություն ստանալու: Ֆրանսահայ պարֆյումերի հիմնած The Maison Francis Kurkdjian ընկերությունը շուկայում առաջատար է և ներկայացված է աշխարհի 300 անկյուններում: Հարցազրույցներում Քուրքջյանը հաճախ է նշում երևանյան խանութի մասին:
«Այժմ իմ բիզնեսը ընդլայնելու պահն է, և Հայաստանը ճիշտ ընտրություն է»:
Քուրքջյանի արմատները ձգվում են դեպի Արևմտյան Հայաստան: Ցեղաասպանությունը վերապրելուց հետո նրա ընտանիքը բռնել է գաղթի ճամփան ու հայտնվել Հալեպում: Այնուհետև ընտանիքը հաստատվել է Ֆրանսիայում: Ֆրենսիսը ծնվել է 1969-ի մայիսին, Փարիզում: Հայկական արմատները ֆրանսահայ պարֆյումերին հաճախ են Հայաստան բերում: Հայ երիտասարդներին նա օգնում է ներգրավվել օծանելիքի բիզնես:
http://www.youtube.com/watch?v=y86vJOXW-BI
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան