Lemonade Բեոնսեից. Կնոջ խոստովանությունը, որը ներել է դավաճանությունը

Lemonade Բեոնսեից. Կնոջ խոստովանությունը, որը ներել է դավաճանությունը

newmag-ը պատմում է Բեոնսեի Lemonade տեսա-ալբոմի մասին, որը պատմում է երգչուհու և ամուսնու՝ Jay Z-ի ընտանեկան հարաբերությունների մասին:

«Ի՞նչ կասես իմ թաղմանը՝ ինձ սպանելուց հետո»: «Այստեղ թաղված է իմ ամբողջ կյանքի սիրո մարմինը, որի սիրտը հենց ես եմ կոտրել: Դա անելիս ոչ ոք իմ քունքին ատրճանակ չէր պահել: Այստեղ պառկած է իմ ողջ ու մեռած երեխաների մայրը: Հանգչիր խաղաղությամբ, սեր իմ, որին ես չգնահատեցի». Սա մի հատված է տասնյակ այն երկխոսություններից, որոնցից բաղկացած է Բեոնսեի Lemonade ֆիլմը, համատեղությամբ նաև՝  համանուն ձայնասկավառակը: Փոփի թագուհին  ալբոմ է թողարկել  կրկին առանց նախազգուշացման: Մի քանի ամիս առաջ այդպես անակնկալ ի հայտ եկավ Formation երգի տեսահոլովակը, մի քանի օր առաջ էլ համացանցում հայտնվեց HBO-ի հետ խորհրդավոր նախագծի trailer-ը: Այդ իրադարձությունները, պարզվում է, ուղղակի կապ ունեն իրար հետ: Formation-ը գլխավոր ու եզրափակող թրեքն է վիզուալացված Lemonade ալբոմի, որը հավաքված է երգերից, բանաստեղծություններից, պատմական կերպարներից, քաղաքական մտքերից ու անձնական ապրումներից: Lemonade-ը գոյություն չունի վակուումում: Հասկանալու համար, թե ինչ է պատմում ժամանակակից երաժշտության մեծահամբավ կինը, պետք է գործի դնել բոլոր զգայարանները:

Lemonade-ը դավաճանության մասին է. Բեոնսեին Jay Z-իի դավաճանության, երգչուհու հոր դավաճանության մորը, իր երկրի դավաճան վարքագծի մասին աֆրոամերիկացիների, և հատկապես կանանց հանդեպ:

Բեոնսեն 2014-ին բեմ բարձրացավ հսկա, փայլող գրության ֆոնին՝ FEMINIST: Տարեսկզբին էլ երգչուհին Superbowl-ում իր ելույթը նվիրեց աֆրոամերիկացիների իրավապատպան  Մալքոլմ Իքսին: Բեոնսեն դրանով հստակ մեսիջ փոխանցեց՝ այդուհետև իրեն հետաքրքրում և հուզում են միայն իր եղբայները, քույրերը և խտրականության դեմ պայքարը: Նոր ալբոմն էլ զարգացնում է այդ գաղափարները.

Երգչուհին ընկղմվում է ինքնափնտրումի մեջ, հասնում իր հարավային ու աֆրիկյան արմատներին՝ հիշեցնելով  #blacklivesmatter:

Lemonade-ը միայն երգչուհու անձնական պատմությունը չէ: Այն  հարցադրում է հասարակության վիճակի մասին, որը հանդիսատեսին ցավով լի աչքերով տալիս են Մայքլ Բրաունի և Թրեյվոն Մարտինի մայրերը, որոնց տղաները զոհվել էին ոստիկականան դաժանություններից:

Lemonade-ն երաժշտական ալբոմ է այն մասին, թե ինչպես ինքդ քո մեջ ուժ գտնես և կատարես մարդու ամենամեծ արարքը՝ ներես:

Screen_Shot_2016-04-23_at_9.50.30_PM

Լուրերը, թե ամերիկայն շոուբիզնեսի գլխավոր ընտանեկան զույգի կյանքում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, վերջին տարիներին շատ էին: Տաբլոիդներն ամեն տարի գուշակում էին՝ չե՞ն բաժանվում, արդյոք, Բեոնսեն ու Jay Z-ին: Ռեփեր երգչուհի Liv-ը մի քանի տարի առաջ թողարկեց “Sorry, Mrs. Carter” (Jay Z-ի իսկական անունը Շոն Քարթեր է) երգը, որով հաստատում էր, թե մերժել է Jay Z-ի սիրահետումները: Վերելակի տեսախցիկն էլ մի անգամ ֆիքսել էր, թե ինչպես է Սոլանժը հարձակվում ռեփերի վրա (ըստ ամենայնի` դավաճանության պատճառով), իսկ կողքին Բեոնսեն էր կանգնած: Բայց Բեոնսեն որոշել է իր արվեստն օգտագործել որպես հոգեթերապիա. և սա մեծ խիզախություն է:

Անխուսափելի մի հարց. այդ ինչպե՞ս է հնարավոր դավաճանել Բեոնսեի պես կնոջը: Նա, իհարկե, Քանյե Ուեսթը չէ, որ իրեն Աստված համարի:

Ամեն դեպքում Բեոնսեն իսկապես թագուհի է: Հենց դա էլ ձայնասկավառակում հիշեցնում է ամուսնուն` «You ain’t married to no average bitch boy»:

15 տարի առաջ Բիոնս Նոուլզը հաջողակ ռեփերի ընկերուհին էր և Destiny’s Child խմբի անդամ: Բայց 15 տարի նա այնպես է աշխատել, ինչպես ոչ ոք, փոխել է ինքն իրեն, նաև համաշխարհային փոփ երաժշտությունը՝ ընդլայնելով թույլատրելիի ու անկարելիի սահմանները: Բեոնսեն ի վերջո գերազանցեց նրան, ով իրեն սովորեցրել էր, առաջ մղել ու սիրել: Ու Քարտեր ընտանիքում խնդիրները գուցե հենց այստեղից էլ սկսվեցին: Միասին լինելը երկու անհավանական տաղանդավոր մարդկանց համար գուցե միաժամանակ և հաճելի է, և բարդ: Նրանցից մեկի հպատրությունը երբեմն ոտնահարվում է:

Lemonade-ում այդ հպարտությունը անկյունաքարն է. հենց այդտեղից էլ սկսվում է, երբ  Jay Z-ը զգում է, որ իրեն գերազանցել են: Ու դավաճանում է կնոջը («Bad motherfucker, God complex»): Ու այդ հպատրությամբ էլ ավարտվում է, երբ երգչուհին որոշում է իր հպատրությունը չդնել առաջին տեղում:

Ձայնասկավառակում 12 երգ է, որոնք ֆիլմում բաժանված են 11 փոխկապակցված մասի:

Բեոնսեի ճանապարհը բարդ է ու ընթանում է փոքր քայլերով՝ ինտուիցիա, ժխտում, չարություն, ապատիա, դատարկություն, պատասխանատվություն, կերպարանափոխում, ներում, համբարձում, հույս, թողություն:

Երգչուհու ցավն աճում է ոչ միայն ամուսնու դավաճանությունից, այլ նաև անցյալում հոր հետ բարդ հարաբերությունների պատճառով՝ «Daddy made a soldier out of me», – հիշում է նա: Բեոնսեի հայրը նրա իսկ մենեջերն էր, երբ աղջիկը նոր էր սկսում կարիերան: Մայրը նրանից բաժանվել էր դավաճանության, անհանդուրժողության և հարբեցողության պատճառով: Երբ երգչուհին երգում է, որ չի ուզում նա աշխատի իր մոտ, այլ ուզում է միայն, որ սիրի, այդպես դիմում է իր կյանքի երկու կարևոր տղամարդկանց:

yPSjUzdexicgEY3q2o67_A-wide

Lemonade-ն  սկսվում է տեսարանով, երբ Բենոսեն մահակով կոտրում է մեքենանները, հնչոմ է պաթետիկ տեքստ: Ապրումների յուրաքանչյուր փուլը իդեալականորեն իլյուստրացված է, յուրաքանչյուր կադրով ավելի ես ընկղմվում պատումի մեջ: Բանաստեղծուհի Վարսան Շայերի տողերը դադարում են գռեհիկ թվալ, տեսարանները՝ պսևդոբազմանշանակ: Բեոնսեն «խրվում է» հարավային գոթիկայի մեջ, որում հաշտությամբ ընկերակցում են կախարդանքն ու կրոնը, ինչն էլ նոր հոգևորություն է ստեղծում:

Աֆրոամերիկուհու իր դիրքորոշմամբ Բենոսեն հավաքում է համախոհներին՝ նրա տեսաալբոմում  են Սերենա Ուլիմասը, Ibey սկսնակ դուետը, մոդել Վիննի Հարլոուն, դերսանուհի, ակտիվիստ Ամանդա Սթենբերգը, Զենդան, բալերինա Միկաելա դե Փրինսը, և նույնիսկ Jay Z-ի տատիկը: Lemonade անվանում էլ մետաֆոր է, որ Բեոնսե ընտանիքի կանայք փոխանցել են սերնդեսերունդ:

Ըմպելիքի ընտանեկան բաղադրատոմսը, որը պատրաստել էր տատիկը, երգչուհին արտաբերում է` ինչպես պոեզիա կարտասաներ: Նրա համար այդ լիմոնադը ընտանիքի խորհրդանիշն է:

Lemonade տեսաֆիլմով երգչուհին դիմում է բոլոր կանանց, որ եղել են մինչև ինքը, դիմում է ինքն իրեն ու ապագա սերնդին՝ խորհելով, թե  ինչ ժառանգություն է թողնելու դստերը: Բեոնսեն ցույց է տալիս այն աշխարհը, որն իրեն հոգեհարազատ է և որից նա ուժ է ստանում՝ աֆրոամերիկուհիների տիեզերքը: Նա էկրանին ստեղծում է իր սեփական, իգական թագավորությունը՝ մի կողմ նետելով իր լիազորությունները: Երբ նա երգում է ցավի մասին, պարզապես կին է,  թեկուզ ականավոր: Այդպես նա իր համերաշխությունն ցուցադրում բոլոր կանանց` ասելով. տեսեք` մենք նույն նավի վրա ենք:

beyonce-lemonade-film-3

Երաժշտական առումով Lemonade-ը նույնպես անթերի է: Այստեղ Քուին Բին չի հրաժարվում իր արքայական առավելություններից և հանդես է գալիս ոչ միայն որպես տաղանդավոր կին, այլ նաև հանճարեղ առաջնորդ: Բեոնսեի ալբոմի վրա աշխատել են բազմատաղանդ մարդիկ՝ Ջեք Ուայթից մինչև Ջեյմս Բլեյք: Կան ռեգգիի, գոսպելի, քաունթրի-բլյուզի տարրեր, հատված Նինա Սիմոնեի կատարումներից, The Weeknd-ն ու Քենդրիք Լամարը բեքվոկալում են: Եվ սրանք միայն այն անուններն են, որոնք հայտնի են:

Հավանաբար հենց մեր այս ժամանակներում, երբ մարդկանց հարաբերությունները սկսվում ու ավարտվում են չաթերում, հատկապես դժվար է հավատալ ոչ թե սիրուն մինչև գերեզման, այլ երկու անհատների` գոնե մի քիչ երկար տևող հարաբերություններին: Բեոնսեն ինքն էլ սկզբում այդքան էլ չի հավատում`

«I don’t know when love became elusive what I know, is that no one I know has it»

Բայց իր ուղու ավարտին, որը լի է դժվարություններով ու տառապանքներով, նա գալիս է եզրահանգման, որ ներելը թուլություն չէ, իսկ հպարտությամբ ամեն ինչ չէ, որ կարող ես չափել: Նա ուժ և օգնություն է ստանում շրջապատի կանանցից ու հիշեցնում՝ միասին մենք ուժ ենք: Եվ երբ կյանքը քեզ թթու լիմոններ է մատուցում, դրանցից լիմոնադ պատրաստիր:

Գրել կարծիք