ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ծնողներից մանրադրամ գողանալուց մինչև առաջին սեքս.

Ծնողներից մանրադրամ գողանալուց մինչև առաջին սեքս. մեր կյանքի 7 փուլերը` մեկ հայացքով

Այս հոդվածը գրվել է Դմիտրի Չերնիշյովի ու Գրիգորի Կրամսկոյի` սեքսի ու կյանքի իմաստի մասին դասախոսությունների հիման վրա: Նրանք փորձել են մարդու կյանքին նայել ֆիզիկայի տեսանկյունից, հաշվի առնել այն ուժերը, որոնք ազդում են տղամարդու ու կնոջ վրա, որոնք ուղղորդում են նրանց: Նրանք խոսում են ոչ թե կոնկրետ իմ կամ քո մասին, նրանք խոսում են ինչ-որ վերացական մարդու մասին: Նրանք հավատում են, որ մենք երբեք մեր ծնողներից չենք գողացել մանրադրամ եւ սեքսով զբաղվել ենք միայն սիրելի մարդու հետ: Նրանք բաժանել են կյանքը յոթ տարի տեւողությամբ շրջանների:

0-7 տարեկան


Դուք ֆանտաստիկ հաջողակ եք: Ծնվել եք որպես մարդ: Երկրի վրա գտնվող բոլոր էակներից Դուք ամենակարողն եք: Գերմանամկան համար Դուք Աստված եք: Մեկ օր ապրող թիթեռնիկի տեսանկյունից էլ անմահ եք: Նույնիսկ մարդկանց մեջ Դուք ունեք բացառիկ առավելություններ. ունեք բոլոր վերջույթները: Ավելին, Դուք սպիտակ մարդ եք` ծնված անհամեմատ խաղաղ ժամանակաշրջանում:
Մարդն իր կյանքի առաջին երեք տարում իմանում է ամբողջ կյանքի ինֆորմացիայի 80 տոկոսը:

Նա սկսում է լսել ու տեսնել, սողալ, քայլել ու վազել, փորձել ու հոտ քաշել, խոսել ու հասկանալ: Ճգնաժամը հետեւում է ճգնաժամին, կամ էլ անկեղծությունը` անկեղծությանը: Մարդը հասկանում է, որ ինքն այս աշխարհում ամենաանգնահատելի էակը չէ: Հասկանում է, որ կարող է ճիշտը չասել եւ որ մյուսներն էլ կարող են սուտ ասել: Դա միանգամից մեծացնում է հնարավորությունները: Մարդը բախվում է չարին: Հնարավոր է, մարդը բախվի նաեւ մահին: Դա կարող է լինել սիրելի տատիկը կամ փողոցից գտած թռչնակը: Մարդը հասկանում է առաջին միտքը, որ հետո շատ արագ մոռացվելու է. մեզ շրջապատող բոլոր մարդիկ մահանալու են: Բոլորը, բացի մեզանից:

7 – 14 տարեկան


Երեխան զարգանում է շատ արագ: Նա փորձում է, որքան հնարավոր է, արագ մեծացնել իր ազդեցության դաշտը: Նա արդեն կարող է հիանալի ղեկավարել իր ծնողներին: Ծնողական ազդեցությունն էլ աստիճանաբար սկսում է նվազել: Երեխան արդեն ընկերներ ունի: Հոր փոխարեն հայտնվում է նոր ընկեր` հեռուստացույցը: Կարծիք կա, որ եթե երեխային անընդհատ ասել ճիշտ բաներ` լսել մեծերին, չնեղացնել թույլերին, երեխան կդառնա դաստիարակված մարդ: Հիմարություն: Դա քիչ է:
Երեխաները ոչ այնքան լսում են մեծերին, որքան ընդօրինակում նրանց պահվածքը:

Բավական է, որ հայրը մեկ անգամ մայրիկին հայհոյի կամ հարվածի, երեխան սկսում է անհավանական քանակությամբ սխալներ անել: Ամենալավ օգնությունը, որ կարող են ցուցաբերել ծնողները` երեխային սովորեցնել չվախենալ սխալներ անելուց ու սովորել ուղղել դրանք: Կարեւոր չէ, թե ինչպես է դա տեղի ունենում. Ծնողներն են պատմում սեքսի մասին, թե բակի տղաները, բայց երեխան ինչ-որ մի պահի հասկանում է, որ բոլոր մարդիկ բեղմնավորվել են ու ծնվել: Եւ երեխաները սկսում են ուշադրությամբ ուսումնասիրել իրենց մարմինը: Տղաների մոտ առաջին անգամ լինում է էրեկցիա: Ավելի հասկանալի է դառնում, թե ինչի համար են պետք աղջիկները: Աղջիկների համար առաջին շոկը մենստրուացիոն ցիկլն է: Մեծանում է կուրծքը: Խաղերը դառնում են ավելի ստեղծագործական: Տղաները սովորում են սիրահետել: Եւ բոլորը նայում են առաջին պոռնոֆիլմերը: Երեխայի մեջ պայքարում են երկու ուժեր` ավանդույթի շարունակման ու դրա ջախջախման ուժերը: Ո՞րը կհաղթի, հիմնականում կախված է շրջապատից: Երեխան դադարում է լինել երեխա, նա դառնում է մարդ: Այս տարիքում մարդը շատ զգայուն է: Նա դեռ չունի մեծերի ցինիզմը` մոռանալ վիրավորանքը եւ արդեն չի կարող երեխայի պես քնել, արթնանալ ու մոռանալ:

14 – 21 տարեկան


Առաջին սեքսը: Ինչպե՞ս: Սպասեք, այդ տարիքո՞ւմ: Սկսվում են առաջին կասկածները: Ինչ-որ բան այն չէ: Աղջիկները, հնարավոր է, չեն զգում օրգազմ: Տղաներն էլ վստահ են, որ սերմնազատումը հենց օրգազմն է: Չնայած, օրգազմը նյարդային համակարգի ռեակցիա է, իսկ սերմնազատումը` սեռական: Այո, մեկն առանց մյուսի հնարավոր է: Եթե առաջին փորձը չի ոչնչացնում սեքս անելու ցանկությունը, սկսվում է փորձարարությունների փուլը: Սեքս ծովափին, կտուրին, մեքենայում: Դատարկ բնակարանի բացակայությունը մեծացնում է ֆանտազիան: Առաջներում այս տարիքի տղաներին տանում էին հասարակաց տուն:
Ավելի անհամարձակների համար սկսվում է շրջապատի ճնշումը` ինչպե՞ս, այս տարիքում դեռ չի հասցրե՞լ:

Պարզվում է, որ սեքսը «կլեռասիլից» արդյունավետ է: Երբեմն սեքսը վերածվում է սպորտային մրցության` ով ավելի շատ: Սեքսը, որպես փորձառություն եւ որպես ընկերների հետ խոսելու թեմա: Հնարավոր է նաեւ հրաժարում սեքսից: Նիցշեն կարծում էր, որ մարդը երեք փուլ է անցնում` ընձուխտ, առյուծ եւ երեխա: Ամեն մի երեխա սկզբում ընձուխտ է: Ինչպես ընձուխտն է հավաքում ջուր, նա էլ հավաքում է գիտելիքներ: Հետո առյուծն է: Նա ամեն ինչ հերքում է: Նա կուտակել է գիտելիքներ ու փորձ անցյալից, հասարակությունից եւ վստահ է, որ այդ ամենը պետք է ոչնչացնել: Եթե մարդը չի կարողանում ներգրավվել շրջակա միջավայրին, սկսում է մտածել ինքնասպանության մասին:

21 – 28 տարեկան


Մարդու կյանքը քիչ-քիչ ձեւավորվում է: Նա ավարտում է ինստիտուտը կամ սկսում է աշխատել: Ավելի շատ ժամանակ է լինում մտածել շրջապատի մասին: Բոլորս այս աշխարհում միայնակ ենք: Մենք հուսահատված փորձում ենք մեր սրտի գանձերով կիսվել մյուսների հետ, բայց նրանք չգիտեն` ինչպես ընդունել դրանք: Այդ պատճառով էլ այս աշխարհում մեր ուղեկիցների հետ կողք կողքի ենք քայլում, բայց ոչ միասին: Մենք մենակ ենք թափառում: Մենք նման ենք մարդկանց, որոնք ապրում են օտար քաղաքում, չգիտեն լեզուն, ուզում են շատ հիանալի, խորը մտքեր հայտնել, բայց կարողանում են արտաբերել միայն զրուցարանային շաբլոն ֆրազներ: Նրանց գլխում շատ հետաքրքիր մտքեր են, բայց կարողանում են միայն ասել. «Մեր այգեպանի մորաքույրը իր անձրեւանոցը տանն է թողել», Ս. Մոեմ: Մարդը սկսում է փնտրել Ուսուցիչ: Բուդդիստները վստահ են, որ երբ աշակերտը պատրաստ լինի, Ուսուցիչը կհայտնվի:
Կրոններով հետաքրքվելու ու տարվելու ժամանակն է գալիս: Սկսվում է ինքնուրույն կյանքը:

Սեքսը դառնում է զուգընկերոջը մանիպուլյացիայի ենթարկելու լավագույն միջոցը: Սեքսը պարգեւատրում է, իսկ դրանից զրկելը` պատիժ: Սեքսը նաեւ ձանձրությի դեմ դեղամիջոց է: Կինը միայնակ մնալու ու զուգընկերոջը կորցնելու վախից կարող է դիմել ծայրահեղ միջոցի` հղիության: Կինը, որը մտածում է, թե երեխան կլուծի բոլոր խնդիրները, սխալվում է: Կինն ինքը պետք է լուծի իր երեխայի խնդիրները: Ու դրա համար կսկսի ատել նրան: Կա լավ կանոն` ծնել երեխա միայն այն տղամարդուց, ում կցանկանայիք, որ երեխան նմանվեր: Սեքսը նաեւ հիանալի միջոց է մարդուն ավելի լավ ճանաչելու համար: «Ավելի լավ ծանոթանալ աղջկա հետ, նրա հետ սեքս անելու համար» ռազմավարությունից անցում է կատարվում «Սեքս անել աղջկա հետ, նրան ավելի լավ ճանաչելու համար» ռազմավարությանը: Չնայած շատերը մարդու մասին ամեն ինչ կարող են ասել ծանոթությունից հինգ րոպե հետո: Մարդն այս տարիքում կարող է նաեւ սիրել: Ուրախանալ, երբ ոչ միայն ստանում է, այլ նաեւ տալիս:

28 – 35 տարեկան


19-րդ դարի Եվրոպայում կյանքի միջին տեւողությունը մոտ 30 տարին էր: Այնպես որ, 30 տարեկանում կարելի է համարել, որ սկսվում է նոր`երկրորդ կյանք: Ի դեպ, նոր կյանքը սկսում եք հասուն, կրթված, ֆինանսական որոշակի անկախությամբ: Դա հիանալի է:Կարելի է մեկ րոպե կանգ առնել ու ի մի բերել անցածը: Գուցե չեք դարձել այն, ինչ երազել եք: Կարեւոր չէ` դա Ձեր երազանքն էր, թե ծնողների ցանկությունը:
Ժամանակն է ստեղծել նոր երազանք: Չգիտես ինչու, դա ընդունված է կոչել միջին տարիքի ճգնաժամ:

Եթե մարդն իր մեջ է փնտրում խնդիրը, փոխում է աշխատանքը, եթե ուրիշների` փոխում է ընտանիքը: Նա փորձում է սկսել նոր կյանք: Ոչ մի ահավոր բան չի պատահել: Կատարված երազանքները կարող են ավելի վտանգավոր լինել: Մարդը կարող է նաեւ հասկանալ, որ ամբողջ կյանքը գնացել է սխալ ճանապարհով, եւ սա այն չէ, ինչն իսկապես ուզում էր: Կանայք այս տարիքում ուղղակի հիանալի են: Նրանք արդեն ամեն ինչ ունեն եւ ոչնչից չեն վախենում: Իսկ վախը միշտ վտանգավոր է: Այն թունավորում է կյանքը: Իսկ մարդը ձգում է այն ամենը, ինչից այդքան վախենում է: Մարդն այս տարիքում սկսում է իրականացնել իր երեւակայությունները: Սեքսը դառնում է կայուն տարադրամ: Սեքս, որպեսզի ամուսինը գնի մուշտակ: Սեքս, որպեսզի երկրորդ կեսը սիրուհիներ չունենա: Սեքս աշխատանքի վայրում, սեքս կարեկցանքից: Մարդը հասկանում է, թե ինչքան նման է իր ծնողներին, սկսում է հասկանալ, որ երեխաներին ասում է գրեթե այն ամենը, ինչն իրեն են ասել: Եւ այդ ամենը` նույն առոգանությամբ: Մարդը կարող է նաեւ ամբողջովին տրվել աշխատանքին: Սա հաջողությունների ու ձեռքբերումների տարիք է: Եթե առաջ նա աշխատում էր իր հեղինակության համար, հիմա արդեն հեղինակությունն է աշխատում:

35- 42 տարեկան


Ախմատովան ասում էր, որ մարդը տարիքի հետ ստանում է այն դեմքը, որին արժանի է: Եթե մարդը հաճախ է ժպտացել, այդ մասին կպատմեն աչքերի անկյունների կնճիռները: Մարդը կարող է դառնալ համբերատար մյուսների նկատմամբ, կարող է նաեւ դառնալ անհանդուրժող: Նա կարող է անդադար բողոքել բարքերի անկումից: Մահանում են մարդու մոտ ընկերները` նրա հասակակիցները: Մահը մոտենում է: Տես, դա այնքան էլ սարսափելի չէ, կյանքը շարունակվում է, երկրագունդը պտտվում է: Տղամարդը վերջապես հասկանում է, որ պետք է մտածի իր մասին, հաճախում է մարզասրահ կամ մեկնում է Նեպալ: Մեծանում են երեխաները: Տղամարդը շուն է սկսում պահել: Կինը, որպեսզի լցնի դատարկությունը, երեխաներից պահանջում է թոռնիկ: Սկսվում է էներգետիկ վամպիրության, երիտասարդ սիրեկանների ու սիրուհիների շրջանը: Ցանկությունը` ապացուցել, որ դեռ կարող ես, խառնվում է վախի հետ, որ կարող ես չհասցնել: Մարդը հավաքում է տպավորություններ:
Եթե մարդը չի կորցրել զարմանալու ունակությունը ու զարմացնելու ցանկությունը, ուրեմն դեռ չի սկսել մահանալ:

Նա կարողանում է ապրել ու գործել ներկա ժամանակում: Այս տարիքում մարդն արդեն սկսում է վախենալ ծերությունից: Բոլոր մշակույթներում մեծարվում է երիտասարդությունը, բայց մարդը մեղավոր չէ, որ մազերը սպիտակում են ու հայտնվում են կնճիռներ: Մարդը չի հորինել այդ օրենքները: Կարծիք կա, որ մարդը հրեշտակներից վեր է, քանի որ հրեշտակները կարող են միայն բարի գործեր անել, իսկ մարդն ունի ընտրության հնարավորություն:

42 – 49 տարեկան


Մարդու համար, ով այս տարիքում դեռ հարբեցող չի դարձել, սկսվում է ոսկե դարաշրջանը: Մարդը գրեթե դադարում է վախենալ: Ամեն դեպքում, իր համար էլ չի վախենում: Նա կարող էր մահանալ եւ ոչ մեկ անգամ: Այս միտքը մարդուն համարձակություն է տալիս: Մարդը կարող է մենակ գնալ ամբոխին դեմ ոչ թե «տղայական ճշտի» համար, այլ իր համոզմունքների: Մարդը դառնում է մաքսիմալիստ: Մարդը հասկանում է, որ առջեւում քիչ ժամանակ է մնացել, եւ այդ մնացորդը չարժե վատ անցկացնել: Մարդն արդեն չափազանց լավ է հասկանում, թե ինչպես է կառուցված շրջակա միջավայրը: Դա թույլ է տալիս լուծել խնդիրներ, որոնք թվում էին անլուծելի:
Գալիս է մանրուքներով ուրախանալու ժամանակը:

Կանայք, որոնք ունեն համարձակություն իրենց տարիքն ընդունել այնքան, որքան այն իրականում է, դառնում են ուղղակի սքանչելի: Նրանք էլ չեն ուզում բոլորին դուր գալու առնետավազքին մասնակցել: Այդպիսի կանայք կարող են կառավարել աշխարհը: Տղամարդիկ, որոնք դադարում են դուր գալ կանանց, ստիպված են վճարել սեքսի համար, հանգստանալու են մեկնում հարավ-արեւելյան Ասիա: Որոշ անհաջողություններից հետո տղամարդը կարող է փորձել ինքնասպանություն անել: Կինը, որը երկար տարիներ երեխաներ է պահել, նորից սկսում է աշխատել: Մարդը սկսում է նորից կարդալ դասականներին: Մարդն արդեն կարող է ուղղել սխալները եւ վերականգնել արդարությունը: Եթե փող ունի, բարեգործություն է անում կամ օգնում է ուրիշներին:

49 – 56 տարեկան


Առավոտյան հայելու մեջ նայելու ցանկությունն ավելի ու ավելի է նվազում: Ծխելը թողնելու ճիշտ ժամանակն է: Առաջանում է մեծ հակասություն մարդու արտաքինի ու ինքնազգացողության մեջ: Փնթփնթանությունն այս տարիքում ոչ այնքան բանվորության գիծ է, որքան անդադար ցավով ապրելու պատճառ: Ամեն մի ցավ մարդուն ավելի զգայուն է դարձնում: Մարդու մոտ նույնիսկ առաջանում է նոր օրգան, որը կարող է կանխատեսել եղանակը: Մարդը սկսում է լսել ինչ-որ ձայներ, տեսնել տեսիլքներ, բույրերը կորցնում են սրությունը: Պետք չէ մեղադրել կանանց, որոնց օծանելիքի բույրը չափազանց սուր է:
Աշխարհն, ինչպես փոքր ժամանակ, նորից դառնում է մեծ:

Աստիճաններով բարձրանալն ավելի ու ավելի դժվար է դառնում: Մարդը վերածվում է անսեռ էակի: Երկար տարիներ իրար հետ ապրած ամուսինների միջեւ առաջանում է տելեպատիա: Չնայած իմաստնությունը կապված չէ տարիքի հետ, մարդու կարծիքն այս տարիքում ծանրակշիռ է դառնում: Տղամարդկանց սկսում են հասարակական տրանսպորտում տեղ տալ: Մարդն ավելի ու ավելի է խորասուզվում իր անցյալի մեջ: Պատվով ծերանալը մեծագույն արվեստ է: Երեք գլխավոր ցավազրկողներն ժպիտը, սերը եւ ստեղծագործությունն են: Մարդն այդ ժամանակ էնդորֆին է արտադրում, որը գործում է, ինչպես հրաշք թմրանյութ: Պակասում է ցավը, բարձրանում տրամադրությունը: Բայց սա հասկանալու համար պետք չէ անպայման դառնալ 50 տարեկան: Ամենադժվարն այս տարիքում ինքդ քեզ չխղճալն է: Զգացումը, որ ամբողջ աշխարհն անարդար է քո նկատմամբ, ձգողական ուժ ունի: Ձեզանից մի քանի գլուխ բարձր ու ավելի արժանապատիվ մարդիկ կան, որոնց հետ կյանքն ավելի դաժան է վարվել:

Տարածել