ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ինչու՞ են մարդիկ գարնանը սիրահարվում

Ինչու՞ են մարդիկ գարնանը սիրահարվում

Երբ սիրտդ սովորականից արագ է թրթռում, երբ շոկոլադի կարիք չունես, որ տրամադրությունդ տեղը լինի ու առանց պատճառի ժպտում ես, ուրեմն գարունն իր ազդեցությունը քեզ վրա էլ է թողել: Կյանքի սկիզբ համարվող տարվա այս եղանակը ճակատագրական է ոչ միայն կենդանական աշխարհի, նաև մարդկանց համար:



8 պատճառ հայի հետ ամուսնանալու համար





Հոգեբան Աննա Բադալյանը կարծում է, որ գարնանը սիրահարվելու պատճառը հենց գարունն է. «Գարունն իր  հետ  բերում  է  ծաղկունք, բնության  զարթոնք, թարմության  բույր  և  վերջապես  ջերմություն : Այս ամեն իհարկե ազդում  է  մարդկանց զգացողությունների  և  վարքի  վրա: Անհատը  դառնում  է  ավելի  զգայուն , հուզական: Զարգանում  է  նրա  վառ  երևակայական ու  զգացմունքային  դաշտը: Այս  ամենն էլ  նպաստում  են  սիրելու  և  սիրվելու  ցանկությանը:  Հոգեբանական  առումով  բոլոր  զգայարանները  աշխատում  և  նպաստում են  այդ  հրաշալի  զգացմունքի  արթնացմանը: Շնորհիվ  սիրո  մենք  մնում  ենք  երիտասարդ, գեղեցիկ  և  յուրահատուկ  ձգողական  զգայականությամբ›»:
Միացյալ Նահանգներում մի խումբ գիտնականներ հետազոտություն են անցկացրել և պարզել , որ կանայք ավելի հեշտ են ծանոթանում կամ հեռախոսահամարը տալիս տղամարդկանց հատկապես գարնանը՝ արևոտ եղանակին:

Բժիշկ-գինեկոլոգ Տաթևիկ Ղորուխչյանը մանրամասնում է, թե ինչ է կատարվում մարդու օրգանիզմում որի հետևանքով էլ մենք  խելակորույս սիրահարվում ենք. «Օրգանիզմում կատարվող հիմնական բիոլոգիական պրոցեսներին բնորոշ է ռիթմիկ բնույթը: Սեռական ակտիվությունը փոխվում է օրվա ժամերի ընթացքում , տարվա եղանակից կախված: Հիմքում ընկած է սեռական գեղձերի ֆունկցիոնալ ակտիվության փոփոխությունը : Արևի ճառագայթները, ջերմաստիճանի և օրվա լուսային տևողության փոփոխությունն անմիջապես ազդում են  սեռական ակտիվության վրա: Հիմնական ազդակը արևի ճառագայթն է ինչից կախված է մելատոնինի արտադրությունը հետևաբար նաև այլ հորմոնների ակտիվությունը: Անամպ երկինքը, պայծառ լույսը շատացնում է մարդու օրգանիզմում էնդորֆինը, որը հաճույքի ու ուրախության հորմոնն է:Հետազոտությունները ցույց են տվել, որ ուլտրաֆիլոետը ազդում է գեղձերի աշխատանքի վրա ակտիվացնելով այն : Արևի լույսն է, որ ակտիվացնում է  մակերիկամների աշխատանքը  նպաստելով սեռական հորմոնների ակտիվացմանը: Օրինակ անդրոգենները՝  սեքսուալ ակտիվություն ապահավող հորմոնն է , օքսիտոցինը՝ նուրբ զգացմունքներ արաջացնող  հորմոնը»:


8 պատճառ արտասահմանացու հետ կյանքը կապելու համար





Սիրահարվելու համար փաստորեն մեզ պետք է միայն ջերմ արև, որի պակասը Հայաստանը երբեք չի ունենում: Գուցե դա՞ է պատճառը, որ մենք հայերս այդքան սիրահարկոտ ենք:

Տարածել