ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ի՞նչ է նշանակում, երբ տղամարդը շատ է խոսում սեքսի

Ի՞նչ է նշանակում, երբ տղամարդը շատ է խոսում սեքսի մասին

Հայտնի հոգեբան-սեքսոլոգ Յակով Դյաչենկոն կարծում է, որ սեքսի մասին անընդմեջ խոսող տղամարդիկ իրականում սեքսում զրո են: Անընդհատ դրա մասին խոսելով, երևակայական բաներ պատմելով` նրանք փորձում են ինքնահաստատվել և իրենք իրենց համոզել, որ այդպես է: Հոգեբանը պնդում է, որ պահանջկոտ կանանց բավարարելու համար տղամարդը սեքսին պետք է վերաբերվի, ինչպես արվեստին` հաշվի առնելով ամեն դետալ ու մանրուք:

Միայն այդ դեպքում նա կարող է խոսել ինտիմ հարաբերությունների «որակի» մասին:

Տղամարդիկ սեքսապոթոլոգներին հիմնականում դիմում են էրեկցիայի և պոտենցիայի խնդիրներով: Դյանչենկոյի պնդմամբ, սխալ է այն ընկալումը, որ կարճատև էրեկցիան պատճառ է չբավարարված սեռական հարաբերությունների: Դա կուտակված հոգեբանական խնդիրների երևացող մասն է միայն: Հենց այդ հոգեբանական խնդիրներն են բերում տղամարդկանց մոտ էրեկցիայի նվազման, իսկ կանանց մոտ` սեքսի ցանկության պակասի:
Էրեկցիան բավարար է առնանդամի ներսհրման համար և վերջ: Սեքսի «որակը» կնոջ և տղամարդու միաժամանակյա հեշտանքի հասնելն է:
Հնարավոր է  կարճատև էրեկցիա, կարճատև սեռական հարաբերություն, բայց` գերագույն հաճույք` երկուսի համար էլ:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանանց 30-40 տոկոսը երբևէ օրգազմ չի ապրում: Նրանց մի մասն անգամ գաղափար չունի իրենց անտարբեր, սառը /ֆրիգիդնի/ լինելու մասին, իսկ մի մասն էլ ուղղակի տանջվում է  դրանից: Օրգազմ ապրող կանանց միայն 8 տոկոսն է վայելում հոգեէմոցիոնալ օրգազմ, այսինք զգում իրեն 7-րդ երկնքում:


Կարդացեք նաև`



Պետք է արդյո՞ք օրգազմ ապրելու իմիտացիա անել: Որոշ սեքսապոթոլոգներ հենց նման խորհուրդ են տալիս: Իրականում կեղծ օրգազմ խաղալն է հանգեցնում սառնության, ցանկության կորստի: Սեքսուալ հորինվածքներ պետք չեն, ուղղակի զույգը պետք է համաձայնության գա` ցանկացած քայլի դիմելիս: Օրինակ` կարող են անգամ բռնաբարություն խաղալ, եթե զույգը կոպիտ սեքսի սիրահար է:
Կնոջ ցածր ինքնագնահատականը վատ է անդրադառնում, նա վախենում է, որ զուգընկերը կմտածի, որ ինքը շատ սառն է և անում է անթույլատրելին` խաղում է օրգազմ:

Հոգեբան-սեքսոլոգին ավելի շատ բարկացնում են այն տղամարդիկ, ովքեր գաղափար չունեն` իրենց զուգընկերուհին օրգազմ ապրում է, թե՞ ոչ: Ինքը հաճույքը քաղում է, ու իրեն այլևս չի հետաքրքրում կնոջ վիճակը: Դա խոսում է տղամարդու վախկոտ, էգոիստ ու նաև անդաստիարակ լինելու մասին:

Տարածել