Մարգարիտա Սիմոնյան. Թուրքերը տատիս աչքի առաջ մորթել են նրա ամբողջ ընտանիքը
Հայոց ցեղասպանությունն ինձ համար անձնական պատմություն է: Երկու նախատատերս էլ հրաշքով են փրկվել այդ ոճրից, եթե նրանք չլինեին մեր գերդաստանը գոյություն չէին ունենա:
Առաջին տատիս անունը Վարդուհի էր, ազգանունը Նարցիսյան: Նա ինձ մեծացրել է մինչև կդառնայի 7 տարեկան: Մենք միասին երկար ժամանակ ենք անցկացրել: Ցեղասպանության տարիներին նրա ամբողջ ընտանիքը գլխատել են հենց տատիս աչքի առաջ: Ողջ են մնացել միայն նա ու իր փոքրիկ քույրը` Ալիսան: Տատիս ու նրա քրոջը մեծացրել է թուրքական մի ընտանիք: Այդ ժամանակ, ընդունված է եղել գեղեցիկ ու խնամված հայուհիներին տանել ու պահել, երևի թուրքական արյունը գեղեցկացնելու համար են այդպես արել: Հենց այնտեղ էլ նրանք մեծացել են: Հետո նախատատիս գտել են նրա հարազատները և օգնել փախչել Ղրիմ: Ցավոք, նրան այնտեղ էլ հեշտ կյանք չէր սպասվում: Ստալինյան ժամանակահատվածում Ղրիմից արտաքսում էին ոչ միայն թաթարներին, նաև հույներին, գերմանացիներին ու հայերին:
Վարդուհին հայտնվեց այն հայերի ցուցակում, որոնց արտաքսում էին:
Նրա ճակատագիրը այնպես էր դասավորվել, որ մինչև կյանքի վերջ այդպես էլ տառճանաչ չեղավ: Չնայած դրան տատս իմաստուն էր: Երբեմն այնպիսի մտքեր էր արտահայտում, որ մինչև հիմա մեր ամբողջ ընտանիքը նրան է մեջբերում:
Իմ երկրորդ նախատատը ցեղասպանության ժամանակ եղել է 5 տարեկան: Նախքան նրանց տուն թուրքերի մտնելը, ծնողները նախատատիս փաթաթել են գորգի մեջ և թաքցրել են պատի տակ:
Նա այնտեղից լսել է ծնողներին սպանող հանցագործների ձայները ու տեսել իր ծնողների սպանված մարմինները:
Նախատատս իրենց տանը գորգով փաթաթված է մնացել մի քանի օր: Որոշ ժամանակ անց նրան փրկել են այն մարդիկ, ովքեր հասցրել են փախնել արյունախում թուրքերից: Հենց այդպես է պահպանվել մեր ընտանիքը:
Հիմա մի քանի երկրների առաջնորդներ փորձում են վստահեցնել, որ Ցեղասպանություն երբեք էլ չի եղել և ի ապացույց բերում են բազմաթիվ փաստեր: Բայց ինձ ոչ մի փաստ էլ հարկավոր չէ, ինձ բավարար է այն, թե ինչ ես լսել իմ ընտանիքից ու այն մարդկանցից, որոնց ես իմացել եմ ու հիշում եմ հիմա էլ:
Կարդա նաև
Newmag Summerfest 2026–ին հայտնի դարձան «Պուլիցեր» մատենաշարի առաջին գրքերը (լուսանկարներ)
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)