ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Թե ինչպես Ֆորեսթ Մարսը շոկոլադը լցոնեց կաթնային կո

Թե ինչպես Ֆորեսթ Մարսը շոկոլադը լցոնեց կաթնային կոկտեյլով ու ստեղծեց «քաղցր մոլորակը»

Որակ: Սպառողը մեր գերագույն հրամանատարն է և մեր «բոսսը»:Անթերի որակը մեր ռազմավարական նպատակն է:
Պատասխանատվություն: Մենք պատասխանատու ենք սեփական խղճի, մեր գործընկերների և ընկերության առջև:
Փոխշահավետություն: Գործնական հարաբերություններն արդյունավետ են, երբ դրանք փոխշահավետ են երկու կողմի համար: Փոխադարձ շահը միշտ գրավում է մարդկանց:

Արդյունավետություն: Մենք ամբողջությամբ օգտագործում ենք մեր ռեսուրսները, չենք վատնում միջոցները և զբաղվում ենք միայն նրանով, ինչը կարողանում ենք անել բոլորից լավ:
Ազատություն: Կայուն շահույթի ստացումն է «Մարս» ընկերությանը հնարավորություն տալիս տնօրինել սեփական ճակատագիրը: Մեզ հարկավոր է ազատություն, որ կառուցենք ապագան, բայց մեզ հարկավոր է շահույթ, որ պահպանենք մեր ազատությունը:

Ընկերության ներքին ազատականությունը պահպանելով հանդերձ` Մարսը չէր սիրում բացահայտել գաղտնիքները: Ընկերության կենտրոնական գրասենյակում անցկացվող ստրատեգիական հավաքները մինչև այժմ անցնում են հատուկ ծառայություններին բնորոշ հույժ գաղտնի պայմաններում:
Ընկերության կառավարման լծակները 1973 թվականից անցան նրա որդիներին, բայց Ֆորեսթի գաղափարական ազդեցությունը շարունակում էր մնալ վճռորոշ: Նա այնպես արեց, որ իր որդիները չկարողանային վաճառել ընկերությունը... Եվ ճիշտ էլ արեց, քանի որ այժմ «Մարսն» աշխարհի ամենախոշոր սեփական ընկերությունն է: Ֆորեսթի մահից հետո (1999թ.) նրա ժառանգները` երկու որդիները և դուստրը, ստացան 7-ական միլիարդ դոլար:
Ֆորեսթ Մարսի «շոկոլադե կայսրության» սահմանները տարածվում են ողջ երկրագնդով մեկ և նույնիսկ հասնում են տիեզերք: Նրա հիմնած ընկերության արտադրացանկի մեջ են "Mars", "Snickers", "Bounty՛՛, "Twix", "Milky Way", "Starburst", "M&M's", "Skitles", "Pedigree", "Whiskas", "Kitekat", "Chappi" և տասնյակ այլ անվանումներ:

Հեղինակ` Էդուարդ Քանքանյան
newmag #06

Տարածել