Գերփիառված ֆեյսբուքցիներ. Ինչո՞վ են վտանգավոր սոցկայքերի սուպերհաջողակները

Գերփիառված ֆեյսբուքցիներ. Ինչո՞վ են վտանգավոր սոցկայքերի սուպերհաջողակները

newmag-ը ներկայացնում է Harvard Business Review-ի հոդվածագիր Էմերսոն Չորբայի վերլուծությունը, թե որոնք են միլենիումի սերնդի 3 գլխավոր խնդիրները:

Աշխատանքային միջավայրում «Y» սերնդի ներկայացուցիչները հաճախ են քննադատում «X»-երին: Սրանում մասամաբ իրենց մեղավորությունն ունեն ժամանակակից տեխնոլոգիաները, ավելի կոնկրետ՝ սոցիալական կայքերը: Մեծ Բրիտանիայի տարբեր մարզերի տեղաբնակներից հարցազրույցներ վերցնելով՝ կարելի է գալ ընդհանուր եզրահանգման. սրա մասին խոսվում է ամենուր, կրկին ու կրկին: Զրուցակիցներից մեկը այս երևույթը բնութագրել է հետևյալ կերպ.«Մենք ստիպված ենք մեզ համեմատել և՛ շրջապատի մարդկանց, և՛ ծնողների կողմից փոխպատվաստված ու որոշակի դեր ունեցող մոդելների հետ: Եթե մենք չհասանք ակնառու ինչ-որ բանի, ուրեմն մենք չարդարացրինք որոշակի սպասելիքներ, ուրեմն մենք մենք չենք»: Նման համեմատությունները մեզ տագնապի ու անիքնավստահության են հասցնում: Այս խնդրի լուծման համար իհարկե կան մի քանի տարբերակներ, որոնցից մեկը խնդրի բնույթը հասկանալն է:

Աղավաղված ձևով ներկայացված նվաճումների, հաջողության հասնելու համար գերփիառված մի քանի թյուր պատկերացումներ ու բանաձևեր.

Սոց.կայքերից եկած նվաճումների շփոթ

Դժվար է ձգտել հասնել նրանց, ովքեր հաճելիորեն «աղմկում են» սոց.կայքերում: Նրանք ուղղակիորեն համեմատում են իրենց մյուսների հաջողությունների կամ դրանց բացակայության հետ: Ամենահանրաճանաչ հրապարակումները սոց.կայքերում վերախմբագրված են.այստեղ գրառումները մաղվում են՝ թողնելով միմիայն հաջողակ ու դրական պահերը: Հնարավոր էլ չէ փախչել ուրիշների հետ համեմատության մեջ մտնելու սովորությունից, երբ ժամանակիդ մեծ մասն անցկացնում ես սոց.կայքերում: Միչիգանի համալսարանի ուսումնասիրությունը տվել է հետևյալ սահմանումը.«Որքան շատ ենք անցկացնում ֆեյսբուքում, այնքան վատացնում ենք սեփական ինքնազգացողությունը»:

Սուպերհաջողակների «CNN էֆֆեկտը»

Որքան դժվար է ապրել իրենց պատմությամբ միլենիումի վրա ազդեցություն թողած, բեղուն ստեղծարարներից հետո կամ կողքին: Այսպես օրինակ՝ 30 տարին չբոլորած 30 ամենահաջողակների մասին վերնագրերն աչքի անցկացնելուց հետո հայտնվում ես մեղմ ասած դեպրեսիայի շեմին: Իհարկե լրագրողը կշտապի հիշեցնել,որ իրենք միայնակ ոչնչի չեն հասել, կնշի նրանց «կարգին կապերի» , լավ ուսման մասին, բայց պատմությունը չփչացնելու համար նա կմոռանա նրանց՝ տարիներով թափած ու ոչ անվճար ջանքերը:

Պոտենցիալի ռեալաֆիկացման միջոցով կարիերան աճեցնելու հնարավորությունների մասին

Հոգեբան Ադամ Ֆիլիփսը իր «Missing Out: In Praise of the Unlived Life» գրքում գրում է.«Մեզ անընդհատ հետապնդում է չռեալիզացրած պոտենցիալի միֆը»: Հոգեբանը սրանում տեսնում է Արևմտյան աշխարհի հարստացման մեղքը, բայց միլենիալներն իրենց մասնակցությամբ այստեղ գտել են ուրիշ գործոններ նույնպես. սոց կայքերը, որոշակի ճանապարհ անցնելու ժամանակային անհատական ըմբռնումը, իրենց այլ բնագավառներում փորձելու ջանքերը՝ չկառչելով միայն մասնագիտական ոլորտից: Շատերը կարծում են, որ կհասնեն հաջողության, եթե հասցնեն լսել լրացուցիչ դասախոսություններ TED-ից կամ այլ ռեսուրսային աղբյուրներից: Դասախոսություններ լսելուց առաջ իհարկե չպետք է մոռանալ, որ նմանատիպ կայքերի առաջ նույնպես խնդիր-առաջադրանք է դրված լինելու ամենամոտիվացնող ու գերփիառվածներից մեկը:

Նրանց մի պահ թվում է, որ կարող են ռեալիզացնել իրենց պոտենցիալը, բայց, հաստատապես, ոչ այստեղ.նրանք սխալ տեղում են գտնվում: Ինժեներ, միլիարդատեր, ստեղծարար Իլոն Մասկն ունի երկու աչք, ես էլ, բոլորս էլ, հետո՞ ինչ. այս վիզուալացված խաբկանքը դժվար մեզ հաջողության հասցնի: Սա ապագայում սպասվող ինքնաոչնչացման համեմատությունների շարքից է:

Վերը թվարկած կետերը ունեն խորը արմատներ: Դժվար թե խնդիրը մոտ ապագայում ինքն իրեն լուծում ստանա: Բայց ստորև կթվարկենք կետեր, որոնք կօգնեն նվազեցնելու լարվածության ու ինքնաոչնչացման հավանականությունները.

Որքանո՞վ են ձեր աշխատանքն ու հետաքրքրությունը կապված միմյանց. Սոց կայքերում երիտասարդը «բաժանորդագրվում է» ուրիշների հաջողություններին՝ կարծելով, որ այն հեշտությամբ կարող է համադրել սեփական գործողություններին: Կրթությունը, ընթերցանության շրջանակը, հոբբիները օգնում են մեզ փնտրել հետաքրքրություններ ու կողմնորոշվել դրանցում: Սրանք մեզ օգնում են արագ գործել փոփոխվող աշխարհում: Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր Ալբերտ Բանդուրան նշում է.«Ինքնաղեկավարումը օգնում է մարդուն՝տալով կոնկրետ ուղղություն, որը կօգնի բավականություն ստանալ կատարած աշխատանքից»:

Կարիերա կառուցելու երկարաժամկետ նախագիծ. Հաջողակ կարիերան կառուցվում է ամբողջ կյանքի ընթացքում.սրա մասին շատ մարդիկ հաճախ են մոռանում: Ըստ PayScal.com-ի 2014թ.-ի անցկացրած ուսումնասիրության՝ մաքսիմալ եկամուտի հասնում են 40-50 տարեկանում: Այս ժամանակաշրջանում առաջին անգամ մենք կարող ենք երկարացնել մեր երիտասարդությունը: Մենք որքան արագորեն մուտք ենք գործում այս կամ այն մասնագիտական դաշտ, նույնքան արագությամբ կարող ենք փոխել մեր հետաքրքրությունների շրջանակը՝ դուրս գալ այդտեղից ու զբաղվել այլ գործով: Պրոֆեսիոնալ զարգացման հասնում են 60-70 տարեկանում:

Սովորեք երբեմն լինել միայնակ. Սմարթֆոներից, սոց.կայքերից ու նոթբուքերից անընդհատ կախվածությունը հոգեբանորեն «լվանում» է մեր ուղեղը և թույլ չի տալիս միայնակ մնալ սեփական մտքերի հետ: Մնում է կրկին գնահատել միայնակությունը որպես ոչ բացասական երևույթ՝ որպես ինքնահանգստացման միջոց: Միայնակությունը մեզ կտանի դեպի լարված իրավիճակներում ադեկվատ պատասխաններ տալուն ու ստանալուն: Ցավոք, մարդիկ իրենք իրենց հետ բավականին հազվադեպ են միայնակ լինում:

Գրել կարծիք