ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Միլենիումի հաջողության բանաձևը. Անընդհատ կուտակելո

Միլենիումի հաջողության բանաձևը. Անընդհատ կուտակելու կոնցեպտը մոդայիկ չէ

Արևմտյան մասնագետների հետազոտությունները փաստում են, որ այսպես ասած «հազարամյակի» սերունդը, այսինքն 30-35 տարեկանները սկսել են քիչ հետաքրքրվել նոր բնակարաններով, ու ավելի քիչ` նոր մեքենաներով: Նրանք այլևս չեն ցանկանում փող ծախսել թանկ ու ճոխ ապրանքների վրա: Իհարկե, բացառությանբ սմարթֆոնների: Միացյալ Նահանգներում մինչև 35 տարեկան անձանց վաղուց անվանում են «վարձակալների» սերունդ:

Ի՞նչ կարիք կա 40 տարի հիպոթեկային վարկ մարել, եթե կարելի է հանգիստ ապրել վարձակալած բնակարանում, որի հասցեն կարող եք որոշել ըստ աշխատավայրի տեղակայման:

Արևմտյան այդ միտումը աստիճանաբար տարածվում է ամբողջ աշխարհում: Ինչո՞ւ: Պատճառն, ըստ որոշ սոցիոլոգների, այն է, որ ժամանակակից երիտասարդները ծանրաբեռնված են ֆինանսական խոշոր կատակլիզմներով: Ահա ինչու են պարզապես խուսափում խոշոր վարկեր վերցնել: Թեև գլխավոր պատճառն այլ է: Ժամանակակից երիտասարդների արժեհամակարգը կտրուկ տարբերվում է նրանց հայրերի ու պապերի արժեհամակարգից:
21-րդ դարի երիտասարդությունը վերանայում է հաջողության բանաձևը:

Նախկինում հաջողակ համարվում էին անձինք, որոնք առանձին բնակարան ունեին ու նոր մեքենա: Հիմա այլ է: Արժևորվում է այն մարդը, որը շարունակ նոր փորձի ու նոր տպավորություններ է ձեռք բերում: Եվ սա որակվում է ներդրում: Հատկապես արդի են ճամփորդողները, էքստրեմալները և ստարտափերը: Ամբողջ իմաստն այն է, որ մարդիկ փնտրում են ճկուն օրակարգ, ֆինանսական և աշխարհագրական անկախություն:


Ֆինանսական կործանման մեխանիկան





Նյութական արժեքների կոնցեպտն արդիական չէ: Atlantic պարբերականի վերլուծաբան Ջեյմս Գեմբլինը բացատրում է այդ ֆենոմենը. հոգեբանների ուսումնասիրությունները պարզել են, որ վերջին 10 տարում մարդիկ կորցրել են երջանկության և բարեկեցության զգացումը: Ավելի ձեռնտու է փողերը ծախսել նոր փորձի վրա, քան նոր իրերի, քանի-որ դա ավելի է ուրախացնում:
Այս թեզը հաստատում է Psychological Science ամսագիրը:

  • Մարդկանց այլևս չի հետաքրքրում, որտեղ եք դուք տուն գնել: Նրանք ցանկանում են հետաքրքիր ու հաճելի պատմություններ լսել ձեր շաբաթավերջի մասին, նշում է Քորնելի համալսարանի գիտնական Ամիր Քումարը:

  • Նույնիսկ վատ փորձը վերջ ի վերջո վերածվում է հիանալի պատմության, համոզված է Ջեյմս Գեմբլին:

  • Ամիր Քումարը, շեշտում է, որ մարդիկ միայն մեկ կանխատեսում են հաշվի առնում միմյանց հետ միասնություն ու սոցիալական կապ ձևավորելիս. երջանիկ կլինե՞ն, թե՞ ոչ:


Մի բան էլ կա: Իրերը (հատկապես` թանկ իրերը) պետք է մշտապես խնամել: Երբ գիշերը հանկարծ մեքենայի ազդանշան եք լսում, Ձեր սիրտը խփում է, չէ՞: Թանկ տուն գնելն էլ աբսուրդ է: Բնակարանների գները անընդհատ տատանվում են: Իսկ եթե նորագույն տեխնիկա եք գնել ու պահում եք տանը, գրեթե ամեն օր կանհանգստանք, որ այն շարքից դուրս չգա, և ամենասարսափելին` որ այն չգողանան: Ձեռք բերված փորձը, սակայն, կմնա ձեզ հետ, ձեզ մոտ, և ոչ ոք չի գողանա: Դուք միմիայն կհարստանաք, կյանքն էլ նոր իմաստ ու արժեք կստանա:

Տարածել