Մովսեսի պատվիրաններից ԵԱՀԿ սկզբունքներ. Միջազգային քաոսի շրջապտույտը

Մովսեսի պատվիրաններից ԵԱՀԿ սկզբունքներ. Միջազգային քաոսի շրջապտույտը

Ինչպիսի՞ն է եղել բարբարոսությունից քաղաքակրթություն մարդկության անցած ճանապարհը: newmag-ը վերլուծել է 13 թվի ազդեցությունը համաշխարհային քաղաքականության վրա:

Անհայտ է, թե երբ միսը սկսեցին եփել, բայց դա շրջադարձ էր մարդկության համար: Եփած միս ուտելով սկսվեց ուղեղի զարգացումը: Մամոնտ որսացող նախնադարյան մարդիկ սկսեցին հասկանալ, որ միայնակ գործը գլուխ չեն բերի, հասկացան, որ ապրել պետք է միասին:

Բարբարոսությունից քաղաքակրթություն առաջին քայլը եղավ պայմանավորվելը:

Դու չես սպանում ինձ, ես` քեզ, որ միասին որսի գնանք: Դու չես գողանում իմ բաժին միսը, ես` քո, որ սոված չմնանք: Դու գործ չունես իմ կնոջ հետ, ես` քո…

Մարդկային համակեցության կարիքը մարդկանց բացատրելը միշտ էլ դժվար է եղել: Պետք էր դա սակրալիզացնել: Ու հայտնվեց Մովսեսը իր տասը պատվիրաններով` մի սպանիր, մի գողացիր, մի շնացիր և այլն: Պատվիրանները տասն էին:

Հազարամյակներ անց տասնյակ նոր տասը պայմանավորվածություններ եղան,  ծնվեցին ու մահացան:

1962 թվականի հոկտեմբերի 15-28-ը, ուղիղ 13 օր, աշխարհի կործանումը կախված էր «մազից»: Կարիբյան ճգնաժամի ընթացքում միջուկային պատերազմը կարող էր սկսվել ամեն վայրկյան: Ողջամտությունը հաղթեց, բայց բոլորը հասկացան, որ պետք են նոր պատվիրաններ:


Դավիթ Սարգսյանի սյունակում կարդացեք նաև՝


13 օր տևած սարսափից ուղիղ 13 տարի անց, 1975 թվականին ոչնչով չառանձնացող Ֆինլանդիայի մայրաքաղաքում ի հայտ եկան նոր 10 պատվիրաններ:

Տարածքային ամբողջականություն, Ազգերի ինքորոշում, ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, ու ևս յոթը: Մովսեսին փոխարիեց ԵԱՀԿ-ն:

Եվս 13 տարի անց եկավ 1988-ը: Հելսինկյան “պատվիրանները” սկսեցին հնանալ: Սոցիալիզմ ու կապիտալիզմ բաժանումը փլուզվեց, բայց պայմանավորվածությունները` ոչ:

Եվս 13 տարի անց` 2001-ն էր: Սեպտեմբերի 11-ը նույնպես ենթադրում էր նոր պատվիրաններ: Բայց ամեն ինչ մնաց նույնը, ու այդպես`առ այսօր:

2001-ից ևս 13 տարի անց, 2014-ին Ռուսաստանը «վերցնում է» Ղրիմը. գործող պատվիրանները այլևս չեն գործում, պետք են նորերը…

Բրիտանացի վերլուծաբան Ռոբերտ Կուպերը տարիներ առաջ ասել է. «Կա նոր աշխարհ, սակայն չկա նոր աշխարհակարգ, բայց չկա և նոր համաշխարհային անկարգություն»:

Համաշխարհային անկարգությունն արդեն կա:

Գրել կարծիք