BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ամենասարսափելի ցավերը, որ կարող է մարդը զգալ

Ամենասարսափելի ցավերը, որ կարող է մարդը զգալ

Հաճախ, ցավ զգալով, մենք ոչինչ չենք ձեռնարկում, հույս ունենալով, որ ինքն իրեն կանցնի: Եվ ներշնչանքն ու ենթագիտակցությունն իրենցն անում են` ցավը, այսպես ասած, նահանջում է: Բայց ոչ միշտ է այդպես: Հաճախ ցավը չի թուլանում, այլ ճիշտ հակառակը:

Վայրի կենադանու հարձակումը


Մարդը կարող է արջի, առյուծի կամ վագրի հարձակման զոհ են դառնալ, քչերն են ողջ մնում և կարողանում պատմել իրենց զգացողությունների մասին: Այդ վայրի կենդանիները խփում են զոհին, պատառոտում են եղուգներով ու ժանիքներով, կամ, պարզապես, ընկնում են զոհի վրա իրենց ահռելի զանգվածով: Նրանք պոկում են զոհի վերջույթները կամ մարմնի մի մեծ զանգված: Դրանից մարդը շատ արյուն է կոցնում և մահանում է ցավային շոկից:

Քարեր երիկամներում


Երիկամների քարերը սարսափելի ցավեր են առաջացնում և փոխանցվում են կողերին, որովայնին և աջ ուսին: Մարդու մոտ բարձրանում է ջերմությունը և մեզի մեջ արյան հետքեր են նկատվում: Մարդը կարող է նաև փսխել: Հաճախ քարերը ինքնուրույն են դուրս գալիս, բայց լինում են նաև վիրահատական միջամտություններ: Քարերը չեն անցնում 3 մմ-ի սահմանը, բայց դա էլ բավական է, որպեսզի այն փակի միզատար անոթները և ցավի պատճառ դառնա:

Ծննդաբերություն


Պատմել այս ցավի մասին հասկանալի պատճառներով կարող են միմիայն կանայք: Գրեթե բոլորը խոսում են տարօրինակ զգացողության մասին,  բոլոր մկանները  կծկվում են միանգամից: Հայտնի է, որ ծննդաբերության ցավերին չի կարող դիմանալ և ոչ մի տղամարդ, քանի որ ծննդաբերության ժամանակ մեկ կծկանքի ցավը համարժեք է միանգամից բոլոր վերջույթների և կողերի կոտրվելու ցավին:

Կլաստերային գլխացավեր


Այս գլխացավերն առաջանում են միշտ նույն տեղում` աչքերի հատվածում: Մարդիկ, որոնք ունեցել են այդպիսի ցավեր ասում են, որ իրենց թվում է թե, տաք երկաթ են դնում գլխի այդ հատվածում և սեղմում աչքերի շրջանում: Բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ ունեցել են այդպիսի գլխացավեր, անընդհատ մտածում են ինքնասպանության մասին:

Երկրորդ կարգի այրվածք


Կան նաև երրորդ և չորրորդ կարգի այրվածքներ, սակայն այդ աստիճանում ցավերն այդքան ուժեղ չեն, քանի որ այրվում են նաև նյարդային հանգույցները: Երկրորդ կարգի այրվածքները անտանելի ցավեր են առաջացնում և 75 տոկոս դեպքերում հանգեցնում են ցավային շոկի:

Փայտացում


Հայտվելով մարդու օրգանիզմում` փայտացման հարուցիչը սկսում է արտադրել փայտացման էկզոտոքսին: Դա բատերալ թույներից ամենաուժեղն է, որն առաջացնում է ուժեղ ցնցումներ: Մարդը դադարում է զգալ իր մկանները և թվում է, թե դրանք լցնում են արճիճով: Փայատացումով կարելի է վարակվել, երբ կանգնեք ժանգոտ մեխի վրա, կամ վնասել մարմնի որևէ հատվածը  կեղտոտ մետաղյա իրով:

Ատամի աբսցես


Սա պարզապես դժոխային ցավեր է առաջացնում: Կարող է լինեն նաև մարմնի ջերմաստիճանի բարձրացում: Որոշ դեպքերում աբսցեսը կարող է մարդու դեմքը խեղաթյուրել: Ի միջի այլոց` այս «նվերն» ամբողջ կյանքի համար է:

Փամփուշտ-մրջյունի խայթոցը


Եթե ձեզ չի կծել բրազիալական այս փոքրիկ հրեշը, ապա հավատացեք, դուք գաղափար անգամ չունեք ցավի մասին: Մի եվրոպացի ճանապարհորդ փորձեց ստուգել` ճի՞շտ են, արդյոք, մրջյունի մասին լեգենդները: Նա ափի մեջ պահեց փոքրիկ հրեշին  և ձեռնոց հագավ,հետո  հուշերում պատմեց, թե ինչ զգացողություններ է ապրել. «Կարծես ձեռքիս մեջ խրվում էին հազարավոր երկար ու տաք մեխեր: Իսկ, երբ ձեռնոցս հանեցի, ցավն ավելի անտանելի դարձավ: Ուժեղ այրոց էի զգում և ինձ թվաց, թե ուր որ է կուշաթափվեմ»:

Տարածել