Oծանելիքի արտադրությունը Հին Հայաստանում

Oծանելիքի արտադրությունը Հին Հայաստանում

newmag-ը պատմում է Հին Հայաստանում անուշաբույր յուղերի պատրաստման եղանակի ու հայկական արքունիքում օծանելիքի կիրառության ավանդույթի մասին:

lavender1Ֆրանսիան էր այն երկիրը, որն օծանելիքի արտադրությունը դարձրեց ազգային ու համատարած: Բայց օծանելիքի պատրաստաման գաղտնիքը գիտեին նաև  Հին Եգիպտոսում, Հունաստանում, Հռոմում: Հին Հայաստանում այս երևույթը նույնպես մեծ տարածում է ունեցել:

Հնում և միջին դարերում հայկական անուշահոտ օծանելիքներն արդեն հայտնի էին տարածաշրջանում: Հայերն այն պատրաստում էին նարդոս  կոչվող ծաղկից:

Հռոմեացի գրող-գիտակ Պլինիոս Ավագը հիշատակում է Հայաստանում մի խեժի մասին, որին «Պաղլեղ»  էին ասում:

Գառնիում և հին Վաղարշապատում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են մեծ թվով ապակե սրվակներ, որոնք գործածվել են անուշահոտ յուղերի համար: Այդ սրվակների թիվը մեծ է հատկապես Գառնիում, որտեղ մի գերեզմանում երբեմն դրված է եղել մինչև 7 սրվակ:


Հետաքրքիր է կարդալ նաև`


Փաստորեն` անուշահոտ յուղերով օծվելը ոչ միայն սովորական է եղել, այլև ձևավորված կուլտուրա` հայկական իշխող վերնախավի կենցաղում, ինչպես նաև անուշահոտ խեժերը, որոնք խնկարկվում էին ոչ միայն եկեղեցիներում:

Անուշահոտ յուղերի բարդ կոմպլեքս է նաև մեռոնը: Այն իր մեջ պարունակում է 40 տեսակի հոտավետ ծաղիկներ, փայտեր ու բույսեր: Մեռոնը սքանչելի բույր ունի, որն ի դեպ պատրաստվում է 5-7 տարին մեկ հատուկ ծիսակարգով:

Գրել կարծիք