Ի՞նչը սպանեց Մուհամեդ Ալիին. Պարկինսոնի հիվանդություն

Ի՞նչը սպանեց Մուհամեդ Ալիին. Պարկինսոնի հիվանդություն

newmag-ը պատմում է Պարկինոսնի հիվանդության մասին, որը դարձավ Մուհամեդ Ալիի մահվան պատճառը, որով տառապում էր Հովհաննես Պողոս 2-րդ Պապը, դերասան Ռոբի Ուիլիամսը:

Նրա շարժումներն ու հարվածները կասեցվեցին, երբ 38 տարեկան էր, մոլորակի լեգենդար բռնցքամարտիկին  հաղթեց միայն հիվանդությունը: Պարկինսոնի հիվանդությունը Մուհամեդ Ալիի մոտ հաստատվեց ախտանիշների ի հայտ գալուց 5 տարի հետո՝ 42 տարեկանում: Բոլոր հնարավոր վարկանիշերի ամենից ամենան դարձավ Պարկինսոնի համախտանիշով աշխարհի ամենահայտնի հիվանդը:

Պարկինսոնի հիվանդությունը նեյրոլոգիական հիվանդություն է, որը վնասում է կենտրոնական նյարդային համակարգը՝ հիմնականում ազդելով շարժողականության վրա:

Առաջին ախտանիշերը սկսվում են շարժումների սահմանափակումից, մարդն ունենում է դողէրոցք, դանդաղաշարժություն, քայլելու դժվարություն: Հետո առաջանում են մտածողության և վարվեցողության խնդիրները, իսկ դեպրեսիան ամենասովորական հոգեբանական վիճակն է դառնում: Հիվանդությունը  նաև  հանգեցնում է քնի խանգարման ու էմոցիոնալ խնդիրների:

Հիվանդությունը կարող է լինել հիմնական և երկրորդային: Հիմնական Պարկինսոնի հիվանդության առաջացման պատճառը հայտնի չէ, չնայած ՝ ոչ տիպիկ դեպքերն ունենում են գենետիկ ծագում: Երկրորդային պարկինսիոնիզմն առաջանում է տոքսիկ նյութերի օգտագործման հետևանքով: Հիվանդը շարժողականության խնդիրներ է ունենում ուղեղի կենտրոնական մասի բջիջների մահվան պատճառով: Ոչ մի լաբորատորիական թեստ չկա, որ  պարզ ցույց կտա հիվանդությունը, բայց ուղեղի  սքանավորումը կարող է բացահայտել խանգարումները:

2013-ին Պարկինսոնի հիվանդությունը հայտնաբերվել է աշխարհի 53 մլն մարդու մոտ, գրանցվել մահվան 103 հազար դեպք:

Պարկինսոնի հիվանդությամբ վարակվելու ռիսկային գոտում են հատկապես  50 տարեկանից բարձր մարդիկ:

Պարկինսոնի հիվանդության մասին աշխարհը խոսում է կամիր կակաչի լոգոյով՝ հիվանդության մասին տեղեկացվածությունն ավելացավ, երբ հիվանդների շարքում սկսեցին ավելանալ հայտնի անուններ՝  Հռոմի Պողոս 2-րդ պապ, Ռոբի Ուիլյամս, Մայքլ Ֆոքս, Դեյվիս Ֆիննյն:

Հիվանդությունը բուժեել հնարավոր չէ, բայց կարելի է մեղմացնել ցավը: Ձեռքերը, ոտքերը, ապա ներքին օրգանները դադարում են կատարել իրենց ֆունկցիան աստիճանաբար՝ միջինում 15 տարվա ընթացքում:

Դիետան և վերականգնողական շատ կուրսեր որոշակի արդյունավետություն ցույց տալիս են: Լուծելի են քնի և էմոցիոնալ խնդիրները:  Կանոնավոր ֆիզիկական վարժությունները հոգեթերապևտի հետ կարող են բարելավել ճկունությունը, ուժը, կյանքի որակը: Հետազոտողները համարում են, որ ֆիզիկական վարժությունները, նույնիսկ կոֆեինը կարող են պաշտպանել հիվանդությունն ունենալու ռիսկից:

Չնայած՝ ծխախոտը առողջությանը  շատ վնասներ է հասցնում, բայց այն վնասում է նաև Պարկինսոնի հիվանդության առաջացմանը: Համարվում է, որ նկոտինը կարող է ազդել դոֆամինի քանակի վրա, որը բարձրացնում է շարժողական ակտիվությունը:

Գրել կարծիք