ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Սպանե´լ Պապին. Ո՞ւմ հրահանգով թուրք վրիժառուն կրակ

Սպանե´լ Պապին. Ո՞ւմ հրահանգով թուրք վրիժառուն կրակեց Քահանայապետի վրա

1981-ի հոկտեմբերի 16-ին անսպասելի լուրեր ստացվեցին Վատիկանից` Հռոմի նոր պապ էր ընտրվել լեհ Կառոլ Վոյտիլան Կրակովից: Նա եկել էր երկաթե վարագույրների մյուս կողմից եւ որոշ մարդկանց համար այդ ընտրությունը դարձավ տհաճ անակնկալ:
Լեհ Հովհաննես Պողոս երկրորդին իշխանության բերեց Միացյալ Նահանգները հատուկ նպատակով: Սառը պատերազմի ամենատաք ժամանակաշրջանն էր: Կրեմլում շտապ նիստ գումարվեց ու քննարկվեցին ազգային անվտանգության ծառայության գաղտնի փաստաթղթերը: Այնտեղ գրված էր, որ Պապը Խորհրդային Միության դեմ շատ լուրջ ծրագրեր է սկսել իրականացնել: ԽՍՀՄ-ը տեղյակ էր Հռոմի պապի բոլոր գաղտնիքներին:
Մինչեւ այդ 1979 թվականին Հռոմի պապը ժամանեց հայրենի Լեհաստան: Միլիոնավոր լեհեր երազում էին տեսնել նրան: Պապը Չենստոխովում գրեթե սենսացիոն հայտարարություն արեց:

«Իմ հայրենիքում պետք է խաղաղություն լինի: Այստեղ պետք է հարգվեն մարդկանց իրավունքները այնպես, ինչպես բոլոր եվրոպացիները»:

Սա ուղերձ էր կոմունիստներին: Խաչն ու Պապն ընդդեմ մուրճ ու մանգաղի:1980-ի օգոստոսին Լեհաստանում սկսվեցին գործադուլներ: Պապը իրեն հռչակեց ապստամբության հովանավոր, որից հետո ղեկավարությունը առաջին անգամ նահանջեց:
[1] կազմակերպության անդամ է: Պարզ է, որ Հռոմի պապի գործողությունները հակամուսուլմանական էին: Հենց նա էր տարածում քրիստոնեությունը եւ հենց դա կարող էր «Գորշ գայլերին» խանգարել:

Տարածել