Արդյո՞ք Ֆրանցիսկոս պապը կաթոլիկ եկեղեցու վերջին առաջնորդն է. իռլանդական մարգարեություն

Արդյո՞ք Ֆրանցիսկոս պապը կաթոլիկ եկեղեցու վերջին առաջնորդն է. իռլանդական մարգարեություն

newmag-ը պատմում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հումորի, գինու նկատմամբ սիրո ու Ահեղ դատաստանի առաջ կագնելու մասին:

Ինչպե՞ս ընտրվեց. Ինչպես միշտ

Առաջին Հռոմի պապ համարվում է Պետրոս առաքյալը, ով առաջին եպիսկոպոսն էր:  Հռոմի պապի ընտրության կարգը չի փոխվել այդ կարգի հաստատումից ի վեր: Յուրաքանչյուր պապ ունի իր պաշտոնական կնիքը` «Ձկնորսի մատանին»: Յուրքանչյուր պապի մահվանից հետո հատուկ գործիքներով ոչնչացվում է այդ մատանին և հայտարարվում է 9-օրյա սուգ: Այնուհետև բոլոր կարդինալները փակվում են Սիքստինյան տիրամոր տաճարում, որպեսզի ընտրեն նոր պապին: Ընտրությունից հետո հատուկ թերթիկների վրա գրված բոլոր անունները այրվում են հատուկ վառարանում, որի ծխնելույզին այդ պահին ուղղված են բոլոր լրատվամիջոցների տեսախցիկները: Ծխի երևալուն պես պարզ է դառնում, որ նոր պապն արդեն ընտրված է: Այսպես, 2013 թ. կոտրվեց 265-րդ մատանին, նույն թվականի մարտի 13-ին սուրբ վառարանը վառվեց 266-րդ անգամ` այս անգամ Ֆրանցիսկոս պապի պատվին:

Հռետոր Պապը

Նա շատ կարճ ժամանակում սիրվեց: Հենց նույն տարում Times  ամսագիրը նրան ճանաչեց «Տարվա մարդ»: Ֆրանցիսկոս պապը հայտնի է որպես հոյակապ հռետոր, ինչը խոսում է նրա բացառիկ խելքի ու կրթվածության մասին: Ցանկացած սոցիալական թեմայի շուրջ տաբեր ատյաններում ունեցած նրա ելույթները դառնում են այդ շաբաթվա քննարկման գլխավոր թեման: Հաճախ նույնիսկ շաբաթն ավելի երկար է ձգվում: Նրա տված հարցրզրույցները հաճախ տևում են մեկուկես ժամից ավելի: Նրա ամենահայտնի ելույթներից են Առաջին աշխարհամարտի 100-ամյակին ունեցած ելույթը, Եվրոպառլամենտում ունեցած ելույթը` մարդկանց ու զենքի առևտրի վերաբերյալ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ելույթ-կոչը:

Հումորով պապը

Իր տված հարցազրույցներում պապը միշտ էլ աչքի է ընկել հումորի նուրբ զգագցումով և ինքն իր վրա ծիծաղելու կարողությամբ: Բրազիլիա կատարած այցի ժամանակ նրա վարորդը շեղվել էր ճանապարհից և պապի մեքենան պատահաբար հայտնվել էր ամբոխի մեջ: Լրագրողի հարցին, թե արդյո՞ք պապը չէր վախենում, նա պատասխանել էր.

«Բնավ ոչ, ես գիտեմ, որ ոչ ոք ժամանակից շուտ չի մահանում: Ես չեմ ուզում այդ հիասքանչ մարդկանց վրա նայել ապակու հետևից: Բացի այդ, և իմ և Բրազիլիայի անվտանգության աշխատակիցները հոյակապ էին կատարում իրենց աշխատանքը: Բայց պետք է խոստովանեմ, որ այդ հարցում ես անկարգապահ եմ»:

Մի անգամ էլ խոսեց ամուսնական կյանքից.

«Ես երբեք ամուսնացած չեմ եղել ու զոքանչ չեմ ունեցել: Հիմա դուք կհարցնեք` այդ դեպքում որտեղից գիտեմ ինչ է զոքանչը: Պատասխանեմ: Չէ որ ես  իմ ամբողջ կյանքում պայքարում եմ սատանայի դեմ»:

Գինեգործ պապը

Իտալական արմատներով արգենտինացի պապը,  (աշխարհիկ անունը` Խորխե Մարիո Բերգոլիո) գինեգործների գերդաստանից է: Միայն հայրը չշարունակեց ընտանեկան մասնագիտությունը: Ընդհանրապես Վատիկանում գինի շատ են խմում` ամենաշատն աշխարհում: Միջին վիճակագրական վատիկանցին խմում է տարեկան 54 լիտր գինի: Հռոմի պապերն էլ հետ չեն մնում: Վատիկանում նույնիսկ թևավոր խոսք կա ` «խմել` ինչպես Հռոմի պապը»: Այս խոսքը շրջանառության մեջ դրվեց Բենեդիկտոս 12-րդ պապից: Ըստ վկայությունների նա անտանելի խմող էր, և կարող էր խմել ավելի շատ, քան բոլոր կարդինալները միասին: Խորխե Բերգոլիոյի պապը Իտալիայի` Պյեմոտնա շրջանից է, որը հայտնի է իր գինեգործությամբ: Ֆրանչեսկո Բերգոլիոն, ապրել է Պյեմոնտա շրջանի Պորտակոմար դը Աստի բնակավայրում: Սեփական խաղողի այգիներից էլ  թողարկել է իր կարմիր գինին, որը կոչվում էր Գրինյոլինո (համանուն խաղողի սորտից): Իտալական մամուլը հաճախ է Պապին կոչում «Գրինյոլինո պապ»: Գինու հանդեպ Պապի հատուկ վերաբերմունքը ապացուցվում է նաեւ այն հանգամանքով, որ Ֆրանցիսկոսն առաջին պապն է, որն իր սեփական գինին է թողարկում: Ընդ որում` ինչպես սպիտակ, այնպես էլ կարմիր, որոնք առաջին անգամ 2013-ին ներկայացվեցին Պապի նստավայրերից Castel Gandolfo-ում: Պապի գինեգործական ընկերությունը հայտնի է, որ ներմուծում է սպիտակ խաղողի հազվադեպ տրեբիաննո սորտը եւ կարմիր խաղողի կրկին հազվադեպ հանդիպող  «չեզանեզե եւ աֆիլե սորտերը»:

Ռեկորդակիր պապը

Պապն առաջինն է ոչ միայն գինու թողարկմամբ: Ընդհանրապես նա բացառիկ ռեկորդակիր է շատ հարցերում առաջինը լինելու փաստերով: Վերջին 1200 տարում առաջին Պապն է, որ Եվրոպայից չէ,  առաջին պապն է, որ Հարավային Ամերիկայից է, առաջին ճիզվիտ պապն է: Բացի առաջինների շարքից, կա մի կարծիք,  համաձայն որ Ֆիանցիսկոսը կարող է լինել վերջին Պապը:

Իռլանդական մարգարեություն

Իռլանդիայի արքեպիսկոպոս սուրբ Մաղաքիայի մարգարեությունն ասում է. «Վերջին Պապին Պետրոս Հռոմեացի են կոչելու (Petrus Romanus): Նա իր հոտը կղեկավարի շատ չարչարանքներ կրելով, ինչից հետո յոթ բլուրների հավերժական քաղաքին կործանում է սպասվում և Ահեղ դատաստանը կդատի իր ազգին: Վերջ»:

Թվում է, թե ասվածները ոչ մի կապ չպետք է ունենան Ֆրանցիսկոս պապի հետ: Սակայն սրբազան տեքստերի վերլուծաբանները բառակազմական վերլուծության են ենթարկել մարգարեությունը և համեմատել պապի անվան հետ: Բանն այն է, որ պապի աշխարհիկ ազգանունը` Բերգոլիո, կազմված է երկու տարբեր արմատներից` Berg և Olio: Գերմաներեն Berg  և լատիներեն Պետրոս բառերը թարգամանաբար նշանակում են քար, Ogilo-ն (Օլիյա)` գետ է Իտալիայում, որը Պո գետի վտակներից մեկն է: Հենց ինքը պապն էլ արմատներով Իտալիայից է: Ստացվում է գետի մեջ ընկած քար:

Պապի ազգանունը կարելի է ձևակերպել այսպես` «Պատվար հեղեղի (հոսքի) դեմ»:

Այսպիսի վերլուծությունները և կարծիքները շատ վիճելի են, սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ սուրբ Մաղաքիայի մարգարեությունները նախորդ պապերի մասին կատարվել են ժամացույցի ճշգրտությամբ, կարելի է հավատալ, որ Պետրոս Հռոմեացին հենց Ֆրանցիսկոս պապն է:

Գրել կարծիք