Ցանկացած լավ կամ վատ անակնկալ պարալիզացնում է նրան. կարևորը, ինչ պետք է իմանալ Ֆրանցիսկոս պապի մասին
Ֆրանցիսկոս պապը կաթոլիկ եկեղեցու առաջին քահանայապետն է, որը ծագումով Հարավային Ամերիկայից է` Արգենտինայից:
Ֆրանցիսկոս պապը ծնվել է Արգենտինա արտագաղթած իտալական ընտանիքում, որտեղ 5 երեխա կար:
Ֆրանցիսկոս պապի ամենասիրած մարդն իր տատն է, որը դաստիարակել է նրան, սովորեցրել է իտալերեն ու հավատ ներշնչել:
Ֆրանցիսկոս պապը ավարտել է արդյունաբերական ինստիտուտը, դիպլոմավորված քիմիկոս է: Երկար տարիներ աշխատել է քիմիկան արդյունաբերության ոլորտում, հետո ընդունվել հոգևոր ճեմարան:
Ֆրանցիսկոս պապը գերազանց գիտի իսպաներեն, իտալերեն և գերմաներեն: Նա նաև գիտի անգլերեն, ֆրանսերեն ու պորտուգալերեն:
- Ցանկացած լավ կամ վատ անակնկալ ինձ պարալիզացնում է:
Ֆրանսցիսկոս պապն աջակցում է արգենտինական «Սան Լորենցո դե Ալմագրո» ֆուտբոլային ակումբին, նաև բասկետբոլի սիրահար է:
Վատիկանի անտունների համար Ֆրանցիսկոս պապի հանձնարարությամբ ստեղծվել են հանրային բաղնիքներ: Իր ծննդյան օրվա կապակցությամբ, պապը 400 աղքատների քնապարկեր է նվիրել:
- Երբ ես խնդիր եմ ունենում, Սուրբ Թերեզային խնդրում եմ ոչ թե լուծել այն, այլ ինձ ուժ տալ` այն լուծելու համար:
Time-ը Ֆրանցիսկոս պապին 2013-ին տարվա մարդ է հռչակել:
Կարդա նաև
Newmag-ը Francofest26-ին կներկայացնի Էմլի Բումի «Ձկնորսի երազը» վեպը (թրեյլեր)
Newmag-ի և Ակբա բիզնես ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Սուպերհաղորդակցվողներ» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
Տեղի ունեցավ Արա Զարգարյանի «Ակսել Բակունցի «Մթնաձորը»» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag-ը ներկայացնում է գրականագետ Արա Զարգարյանի Ակսել Բակունցի «Մթնաձոր» աշխատությունը (թրեյլեր)