Պապ Ֆրանցիսկոսի 10 պատվիրանները երջանիկ կյանքի համար
«Անջատեք հեռուստացույցը ճաշելու ժամանակ, կիրակին անցկացրեք ընտանիքի հետ, հանդուրժող եղեք մյուսների նկատմամբ և մի փորձեք այլ հավատքի մարդկանց դարձնել քրիստոնյա».- այսպես է ասում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
- Արգենտինական Viva պարբերականին տված իրեն բնորոշ համեստ և անկեղծ հարցազրույցում Հռոմի պապը նաև կոչ է անում իրեն հետևորդներին խուսափել սպառողականությունից, դեմ դուրս գալ պատերազմներին և պաշտպանել շրջակա միջավայրը:
- Ապրիր, և թող ապրեն: Բաց եղիր մյուսների դիմաց՝ եթե փակվես քո ներսում, հավանական է, որ եսակենտրոն դառնաս: Կանգնած ջուրը վաղ թե ուշ սկսում է նեխել:
- Ապրիր հանգիստ և շարժվիր առաջ:
- Զվարճանք՝ առողջ չափաբաժինով: Սպառողականությունը մեզ դարձնում է անհանգիստ, ստիպում է կորցնել առողջ հանգստի մշակույթը:
- Երբ ընտանիքը համատեղ ընթրիքի է նստում, ցանկալի է որ հեռուստացույցն այդ պահին անջատի: Կիրակին ընտանիքի հետ անցկացնելու համար է:
- Մենք պետք է հատուկ մոտեցում ցուցաբերենք երիտասարդների նկատմամբ: Եթե նրանց համար հնարավորություններ չստեղծենք՝ ավելի քան հավանական է, որ նրանք կսկսեն օգտագործել թմրանյութեր:
- Շրջակա միջավայրի աղտոտումը մեր ժամանակների ամենալուրջ խնդիրներից է: Մի հարց կա, որ պետք է մեզ տանք՝ արդյո՞ք բնության այսպիսի անխնա, բարբարոսական օգտագործումը մարդկության համար ինքնասպանություն չէ:
Կարդացեք նաև.
- Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առաջին հարցազրույցը. Ես մեղսավոր եմ և սխալական
- Ֆրանցիսկոս պապի այցն Ավետյաց երկիր. ինչպե՞ս հիշվեց` ամփոփ
- Ուրիշների մասին խոսելու սուր կարիքը վկայում է ցածր ինքնագնահատականի մասին: Սա նշանակում է՝ «Ես ինձ այնքան ցածր եմ համարում, որ ինձ բարձրացնելու փոխարեն ստիպված եմ մյուսներին իջացնել»:
- Նեգատիվ երևույթների վրա քիչ ժամանակ ծախսելը ավելի առողջ կյանքի գրավականն է:
- Մի քարոզեք՝ սա ամենավատ բանն է, որ հավատացյալ մարդը կարող է անել: Ունեցեք զրույցներ, երկխոսություններ, բանավեճեր:
- Մենք բազմաթիվ պատերազմների ժամանակաշրջանում ենք ապրում՝ խաղաղության կոչերը պետք է աղաղակվեն: Խաղաղությունը կարող է համեստ, լռակյաց տպավորություն թողնել, բայց դա այդպես չէ՝ խաղաղությունը երբեք հանգիստ չէ, այն անվերջ գործուն պետք է լինի:
Հեղինակ` Դավիթ Փարթամյան
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։
Կարդա նաև
![Սինեմա Սթար կինոթատրոնների ցանցը միացել է Newmag Winter Fest-ին՝ դառնալով փառատոնի գլխավոր հովանավոր](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Սինեմա Սթար կինոթատրոնների ցանցը միացել է Newmag Winter Fest-ին՝ դառնալով փառատոնի գլխավոր հովանավոր
![Newmag-ը Գրքի և արվեստի ձմեռային փառատոնին կներկայացնի Սյունե Սևադայի «Արիության մետաղ» վեպը (թրեյլեր)](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Newmag-ը Գրքի և արվեստի ձմեռային փառատոնին կներկայացնի Սյունե Սևադայի «Արիության մետաղ» վեպը (թրեյլեր)
![Newmag Winter Fest-ին կցուցադրվի նկարիչ Գոհար Սարգսյանի «Պոետիկ երկխոսություն» խորագրով արտ-ինստալացիան (լուսանկարներ)](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Newmag Winter Fest-ին կցուցադրվի նկարիչ Գոհար Սարգսյանի «Պոետիկ երկխոսություն» խորագրով արտ-ինստալացիան (լուսանկարներ)
![Newmag-ը գրքի և արվեստի ձմեռային փառատոնին կներկայացնի Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» գիրքը (թրեյլեր)](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Newmag-ը գրքի և արվեստի ձմեռային փառատոնին կներկայացնի Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» գիրքը (թրեյլեր)
![Խելքս տված արվեստին՝ սպասում եմ Winter Fest-ին /փառատոնի մշակութային ծրագիրը](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)