Պապ Ֆրանցիսկոսի 10 պատվիրանները երջանիկ կյանքի համար

Պապ Ֆրանցիսկոսի 10 պատվիրանները երջանիկ կյանքի համար

newmag-ը ներկայացնում է Հռոմի պապի կյանքի պատվիրանները , որտեղ, ինչպես նշում է հենց ինքը` Պոնտիֆիկոսը, ամենակարևորն է երջանկության համար` «Ապրիր, և թող ապրեն» գաղափարը:

«Անջատեք հեռուստացույցը ճաշելու ժամանակ, կիրակին անցկացրեք ընտանիքի հետ, հանդուրժող եղեք մյուսների նկատմամբ և մի փորձեք այլ հավատքի մարդկանց դարձնել քրիստոնյա».- այսպես է ասում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:

Արգենտինական Viva պարբերականին տված իրեն բնորոշ համեստ և անկեղծ հարցազրույցում Հռոմի պապը նաև կոչ է անում իրեն հետևորդներին խուսափել սպառողականությունից, դեմ դուրս գալ պատերազմներին և պաշտպանել շրջակա միջավայրը:

  1. Ապրիր, և թող ապրեն: Բաց եղիր մյուսների դիմաց՝ եթե փակվես քո ներսում, հավանական է, որ եսակենտրոն դառնաս: Կանգնած ջուրը վաղ թե ուշ սկսում է նեխել:

  2. Ապրիր հանգիստ և շարժվիր առաջ:

  3. Զվարճանք՝ առողջ չափաբաժինով: Սպառողականությունը մեզ դարձնում է անհանգիստ, ստիպում է կորցնել առողջ հանգստի մշակույթը:

  4. Երբ ընտանիքը համատեղ ընթրիքի է նստում, ցանկալի է որ հեռուստացույցն այդ պահին անջատի: Կիրակին ընտանիքի հետ անցկացնելու համար է:

  5. Մենք պետք է հատուկ մոտեցում ցուցաբերենք երիտասարդների նկատմամբ: Եթե նրանց համար հնարավորություններ չստեղծենք՝ ավելի քան հավանական է, որ նրանք կսկսեն օգտագործել թմրանյութեր:

  6. Շրջակա միջավայրի աղտոտումը մեր ժամանակների ամենալուրջ խնդիրներից է: Մի հարց կա, որ պետք է մեզ տանք՝ արդյո՞ք բնության այսպիսի անխնա, բարբարոսական օգտագործումը մարդկության համար ինքնասպանություն չէ:

  7. Ուրիշների մասին խոսելու սուր կարիքը վկայում է ցածր ինքնագնահատականի մասին: Սա նշանակում է՝  «Ես ինձ այնքան ցածր եմ համարում, որ ինձ բարձրացնելու փոխարեն ստիպված եմ մյուսներին իջացնել»:

  8. Նեգատիվ երևույթների վրա քիչ ժամանակ ծախսելը ավելի առողջ կյանքի գրավականն է:

  9. Մի քարոզեք՝ սա ամենավատ բանն է, որ հավատացյալ մարդը կարող է անել: Ունեցեք զրույցներ, երկխոսություններ, բանավեճեր:

  10. Մենք բազմաթիվ պատերազմների ժամանակաշրջանում ենք ապրում՝ խաղաղության կոչերը պետք է աղաղակվեն: Խաղաղությունը կարող է համեստ, լռակյաց տպավորություն թողնել, բայց դա այդպես չէ՝ խաղաղությունը երբեք հանգիստ չէ, այն անվերջ գործուն պետք է լինի:

Հեղինակ` Դավիթ Փարթամյան

Գրել կարծիք