Քիմիկոս, տանգոյի սիրահար, ֆուտբոլի երկրպագու. Ֆրանցիսկոս պապի աշխարհիկ կյանքը ֆոտոպատմությամբ
Ֆրանցիսկոս պապը ծնվել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում։ Նախքան ճեմարանում ուսանելը որոշ ժամանակ աշխատել է որպես քիմիական տեխնոլոգ և դռնապան՝ գիշերային ակումբում։ 1969-ին ձեռնադրվում է քահանա։ 1973-1979 թվականներին եղել է Արգենտինայի ճիզվիտների գավառական ավագ։ Արգենտինայում Ազգային վերակազմավորման գործընթացի կառավարության (1976-1983) տապալումից հետո նա մեղադրվեց Կեղտոտ պատերազմի ժամանակ երկու քահանաների առևանգման գործում մասնակցություն ունենալու մեջ, սակայն ապացույցների բացակայության պատճառով դատական գործը վերջ ի վերջո կասեցվեց։ 1998-ին դարձավ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, իսկ 2001-ին Հովհաննես Պողոս II պապի կողմից արժանացավ կարդինալական աստճանի։ 2001-ի դեկտեմբերին երկրում տիրող խռովությունների ժամանակ գլխավորում էր Արգենտինայի կաթոլիկ եկեղեցին, և Նեստոր Կիրշների ու Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշների վարչակարգը նրան դիտարկում էր որպես քաղաքական թշնամի։ 2013-ի փետրվարի 28-ին Բենեդիկտոս XVI պապի հրաժարականից հետո մարտի 13-ին կոնկլավը որպես հաջորդ պապ ընտրեց կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոյին։
[caption id="attachment_32918" align="aligncenter" width="800"]
Կարդա նաև
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)
Տեղի ունեցավ Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag-ը վերահրատարակել է հայ հոգևոր երաժշտության հիմնարար ստեղծագործությունը` Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» (թրեյլեր)
Newmag & Friends ծրագրով ներկայացնում ենք «Հարություն Կալենց․ Գույնի ձևը». բացառիկ հրատարակությունը՝ հայ մեծ նկարչի մասին (թրեյլեր)