ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Պոռնոֆիլմեր. Օգո՞ւտ, թե՞ վնաս սեռական կյանքին

Պոռնոֆիլմեր. Օգո՞ւտ, թե՞ վնաս սեռական կյանքին

Մարդու սեռական կյանքի վրա պոռնոֆիլմերի ազդեցության մասին հոգեբանների ու սեքսոլոգների կարծիքները շարունակում են մնալ հակասական: Վիիրտուալ տիրույթի 12 %-ը զբաղեցնում են պոռնո կայքերը: Ամեն վայրկյան 30 000 մարդ է այցելում պոռնո էջեր: Ենթադրվում է, որ այս ժանրի պահանջարկի աճը կապված է իրականում անձնական հարաբերությունների կարգավորման բարդությամբ:

Ինչո՞ւ են մարդիկ այցելում պոռնո կայքեր


Սեքսոլոգները մի շարք  պատճառներ են նշում, դրանք են՝ սեփական երևակայության արտացոլում, իրականում սեռական զուգընկերոջ բացակայություն, ստիմուլ՝ ինքնաբավարարման համար և այլն:
Պոռնոֆիլմի դիտման պատճառ կարող է լինել նաև հարաբերությունների փակուղուց հանումը: Օրինակ, եթե զույգն իրենց համատեղ կյանքում անընդունելի է համարում սեռական որևէ դրսևորում, նրանք կարող են ընտրել խնդրի լուծման  հետևյալ տարբերակը՝ միասին դիտել նման տեսարանով պոռոնոֆիլմ և պատկերացնել, թե հերոսներն իրենք են: Այսպիսով լուծվում է հարաբերությունները վտանգի տանող խնդիրը:





Հոգեբան Պատրիկ Կարնսը, որն առաջիններից էր, որ սկսեց ուսումնասիրել պոռնոֆիլմերից կախվածությունը, նշում է կախվածության 4 հիմնական պատճառ:
Որպես կանոն նման երևույթներից կախվածություն ունեցող մարդիկ սերված են լինում պրոբլեմատիկ, բռնությամբ լեցուն ընտանիքներից, որտեղ ծեծն ու այլ բռնությունները սովորական են:

Նման ընտանիքներից դուրս եկածներն ունենում են  թերարժեքության կոմպլեքս և անընդհատ մտածում են, որ իրեց ոչ ոք չի սիրում, իրենք վատն են, եթե ինչ-որ մեկից կախում ունենան, իրենց ցանկությունները երբեք չեն կատարվի և այլն: Այս պարագայում պեռնոգրաֆիկ ֆիլմի դիտումն առաջին հերթին հոգեբանական վիճակի բարելավման համար է արվում: Այն դառնում է լարվածությունն ու սթրեսը հանելու միջոց:

Արդյո՞ք, պոռնոն կախվածություն է


Հոգեբան Մերի Աննա Լեյդենը համարում է, որ պոռնոգրաֆիկ կախվածության մասին մտահոգվելու հիմք կա: Թմրանյութերից կախվածությունը բերում է դրանց կիրառման չափաբաժնի անընդհատ ավելացման: Գրգռվածության ավելի ցանկալի վիճակի հասնելու համար պոռնոֆիլմից կախվածություն ունեցողները անընդհատ ձգտում են ավելի կոշտ տեսարաններով տասաֆիլմեր դիտել:
Ցանցային պոռնոկայքերը վտանգավոր են և առաջացնում են կախվածություն: Դա ցույց է տալիս դրանց հաճախելիության սրընթաց աճը: Նման կայքերի անանուն հաճախելիությունը նաև մարդու մոտ նվազեցնում է պատասխանատվության զգացումը:

Տարածել