Բարձրաշխարհիկ ընծայադարան. Ի՞նչ նվերներ է ստացել նախագահ Սարգսյանը արտասահմանցի գործընկերներից
Երկրի առաջնորդները միմյանց հյուր դատարկաձեռն չեն գնում: Հյուրընկալության կանոններն այստեղ այլ են, մեկ տուփ կոնֆետով նախագահին հյուր չես գնա: Oրինակ, Տոկիոյի քաղաքապետը Վաշինգտոնին 1909-ին նվիրեց 20 բալենի: ԱՄՆ 27-րդ նախագահ Ուիլիամ Տաֆտը դրանք տնկեց Պոտոմակ գետի ափին: ԱՄՆ 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը 1802-ի ամանորին նվեր ստացավ 300 կգ պանրի գլուխ: Իրականում նվերը բապտիստ-հանրապետականների բողոքի նշանն էր: Ջեֆերսոնը, որը երբեք չէր ընդունում անվճար նվերներ, պանրի համար վճարեց 200 դոլար: ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի ամենատպավորիչ նվերներից մեկը փորագրված դեղձի կորիզն էր: Գլուխգործոցի մի կողմում նախագահի դիմանկարն էր, մյուսում փորագրված էր Սուրբ Քրիստոֆերի պատկերը: 2010-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Կոլումբիայի նախագահ Ուգո Չավեսից նվեր ստացավ մեկ տարա բանանի մուրաբա, կակաո և շոկոլադ: Երկու տարի անց նախագահ Վլադիմիր Պուտինը Ուգո Չավեսին նվիրեց 3-ամսական ռուսական տերիերի ձագ: Ոչ պաշտոնական ցեղատեսակն անվանում են Ստալինի շուն, քանի որ այն խաչասերվել է ԽՍՀՄ-ում:
Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ստացած բոլոր նվերները, անկախ արժեքից, հաշվառվում, պահվում և ցուցադրվում են նախագահական նստավայրի նվերների թանգարանային հատվածում:
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի նվերները նախագահ Սարգսյանին
Տիգրան Մեծի (մ.թ.ա. 95-55թթ) ժամանակաշրջանի հազվագյուտ պղնձե մետաղադրամներ՝ կես խալկ և մեկ խալկ անվանական արժեքով։Նվերներ` ա յ լ ե ր կ ր ն ե ր ի ա ռ ա ջ ն ո ր դ ն ե ր ի ց
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի. Ազգային զարդանախշերով հուշանվեր սպասք
Լուսանկարները՚ Դավիթ Հակոբյանի
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է անկախ Հայաստանի ամենահայտնի ֆիլմերից մեկի մոտիվներով գրված գիրքը՝ «Մի՛ վախեցիր» (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է Հերմինե Ավագյանի ու Ուլիս Մանեսի «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա» հուշագրությունը (թրեյլեր)
Տեղի ունեցավ գերմանացի ռեժիսոր, գրող Նուրան Դավիթ Քալիսի դեբյուտային գրքի հեռուստաշնորհանդեսը՝ «Լուսինը մեր արևն է» (տեսանյութ)
Տեղի ունեցավ սատիրիկ ու գրոտեսկային «Սատանայի արհեստանոցը» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)