Ինչո՞ւ են մարդիկ ցանկանում կապ պահել նախկին զուգընկերոջ հետ

Ինչո՞ւ են մարդիկ ցանկանում կապ պահել նախկին զուգընկերոջ հետ

newmag-ը ներկայացնում է գիտական վերլուծություն, թե ինչո՞ւ մարդիկ չեն մոռանում նախկին զուգընկերոջը և փորձում են նրա հետ կապ պահպանել:

Բնավորության բարդ գծեր և մութ կողմեր ունեցող մարդիկ հաճախ կողմ են նախկին զուգընկերոջ հետ կապը պահպանելուն: Նրանք վերականգնում են հարաբերությունները հիմնականում  նախկինի հետ սեքսով զբաղվելու հավանականության ակնկալիքով:

Նոր Զելանդիայի հոգեբանների կատարած վերջին հետազոտությունը ապացուցեց այն թեզը, որ նախկինի հետ հարաբերությունների վերհաստատումը հնարավորություն է ստեղծում «ռեսուրսների փոխօգտագործման», այնպիսի «ռեսուրսների», ինչպիսիք են ինֆորմացիան, փողը, սերն ու սեքսը:

Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ նախկին սիրեցյալի հետ կապը պահելու սովորություն ունեն բնավորության առանձնակի գծեր ունեցող մարդիկ:

Արդյունքի հասնելու համար գիտնականներ Ջասթին Մոգիլսկին և Լիզա Ուելինգը հետազոտել են 861 մարդու: Բոլորին նրանք ուղղել են հետևյալ հարցերը՝շփվո՞ւմ եք արդյոք նախկին սիրեցյալի հետ, եթե այո` ինչո՞ւ, ի՞նչ պատճառով:


Ի՞նչ է նշանակում, երբ տղամարդը շատ է խոսում սեքսի մասին

Պոռնոֆիլմեր. Օգո՞ւտ, թե՞ վնաս սեռական կյանքին


Մասնակիցներն անկետա են լրացրել: Դրանք վերլուծելով գիտնականները նրանց մոտ հայտնաբերել են արատավոր հատկություններ, մասնավորապես` նարցիսիզմի հասնող ինքնասիրահարվածություն, մանիպուլացիա, անսկզբունքայնություն, անգամ` հոգեկան շեղում: Տարբեր հետազոտությունների արդյունքները վկայեցին, որ հենց այսպիսի շեղումներ ունեցող մարդիկ են հակված նախկին զուգընկերոջ հետ կապը պահելուն, նրանք նաև նախընտրում են կարճաժամկետ հարաբերություններ:

Գիտնականները նաև որոշեցին պարզել՝ իրակա՞ն է այն պնդումը, թե հնարավոր է ընկերություն անձնական հարաբերություններից հետո:

Հետազոտության մասնակիցները պարտավոր էին նշել գոնե հինգ պատճառ՝ սիրային հարաբերություններից հետո ընկերներ մնալու համար: Պարզվեց, որ մարդիկ նախկինի հետ շփման հիմնական պատճառ են համարում նրա ավելի վստահելի լինելը կամ ուժեղ զգացմունքային ու հոգևոր կապը, որ հնարվոր չի լինում հաղթահարել նաև բաժանումից հետո: Պրագմատիզմ, սեքսուալ առումով հասանելի՝այս պատճառներն ավելի շատ տղամարդ մասնակիցներն են մատնանշել, քան կանայք:

Էության արատավոր գծեր ունեցող մարդիկ հաճախ են նախընտրում շփվել նախկինի հետ՝ ընկերներ մնալու հիմքով: Կոպիտ ասած, եթե ուզում ես նախկինիդ հետ մնաք ընկերներ, ուրեմն դուք կամ մանիպուլյատոր ես, կամ հոգեկան հիվանդ:

Գրել կարծիք