Ծանոթացեք. Ռուսաստանի ամենաառաջադեմ հայ գործարարը. Ինչպե՞ս Ռուսլան Սարկիսովը սպորտսմենից դարձավ բիզնես հրեշտակ
Ներդրումային խորհրդատու Ռուսլան Սարկիսովը մանկուց կարատե ու մենամարտ էր սիրում: Մեկ քայլ էր մնում սև գոտի ստանալուն:
Մանկության ու կարատեի մասին
Հինգ տարեկանում հայրս ինձ տարավ կարատեի: 1980-ականներին ԽՍՀՄ-ում այս սպորտաձևն արգելող օրենք կար, խախտումը քրեական պատասխանատվություն էր ենթադրում: Մենք զբաղվում էինք գաղտնի, փոքրիկ, գետնի տակ գտնվող կամերային սրահներում: Մենք ապրում էինք Տայգայի կենտրոնում գտնվող Հեռավոր Արևելքի երիտասարդ գյուղերից մեկում: Փայտե բարաքներում էինք ապրում, բայց առաջին հերթին կառուցում էինք սպորտային հրապարակներ ու ֆուտբոլային դաշտեր: Ես մեկ լողի էի գնում, մեկ դասական մենամարտի, մեկ ֆուտբոլով էի զբաղվում, քանի որ մարզիչները երկրում տեղի ունեցող փոփոխություններին զուգահեռ՝ փոխում էին իրենց բնակության վայրը: Զվարճալի էին բռնցքամարտի պարապմունքները: Բարձր դասարաններում հետաքրքրվում էի բոքսով ու քիքբոքսինգով: Մեր գյուղի բռնցքամարտի ակումբը պահում էին տեղի «հեղինակությունները»: Հետո նրանք խնդիրներ ունեցան, ակումբը փակվեց:
Կարդա նաև
Winterfest2026-ին Newmag-ը կներկայացնի Հենրիխ Մխիթարյանի գիրքը՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» (թրեյլեր)
Winterfest-ին տեղի կունենա Դավիթ Գեորգյանի «Իմպեդանս» գիտաֆանտաստիկ էքշն ժանրի գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
Winterfest-ին Newmag-ը կներկայացնի Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գիրքը (թրեյլեր)
«Ծիլ տուր հայերեն– 2025» մրցույթի փակումը և մրցանակաբաշխությունը՝ Newmag Winterfest-ում