ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[ Բացառիկ արխիվ ] Վիլյամ Սարոյան. Ինչի՞ համար է պե

[ Բացառիկ արխիվ ] Վիլյամ Սարոյան. Ինչի՞ համար է պետք պատմվածքը

Պատմվածքն անվերջանալի բան է: Զարմանալի է, թե այդ անսահմանության ինչպիսի՜ փոքր մասնիկ է հաջողվել մինչև հիմա ցույց տալ գրողներին ընդհանրապես, և ձևերից ինչքան քիչն է մատչելի մի գրողի` սա վերաբերում է նաև ինձ, վերաբերում է ավելի, քան մեկ ուրիշին:


Պատմվածքի բուն սյուժեի մեջ քիչ հնարավորություններ չեն թաքնված, իսկ մնացյալ ամեն ինչը, որը կազմում է պատմվածքը, հիրավի անսպառ է: Կյանքն անհատակ է, իսկ գրողի համար ամենաանհատակ ձևը պատմվածքն է: Քանի դեռ աշխարհում կան գրողներ, և քանի դեռ նրանք գրելու ցանկություն ունեն, պատմվածքն ազատ է ընտրել ցանկացած ձևը, իր համար վերցնել ցանկացած չափ, ցանկացած ոճ, անգամ ագատ է քարուքանդ անել թե առաջինը, թե երկրորդը, թե երրորդը:


Պատմվածքը գրականության ամենաանարվեստական ժանրն է` երևան է գալիս կենդանի զրույցից, կատակներից և ասեկոսեներից, պատմողի տաղանդով օժտված մարդկանց հնարքներից և հանպատրաստից խոսքից, առաջ է եկել այն ժամանակներում, երբ մարդիկ գրել չգիտեն, և չկար ոչ թուղթ, ոչ տպագրական մեքենաներ, երբ աշխարհում դեռևս չկար գրականություն: Այն ժամանակ համարյա ամեն ընտանիք ուներ թեկուզև մեկ վարպետ պատմող, երբեմն` մի քանի, կամ էլ ընտանիքի բոլոր անդամներն էին հռչակված պատմելու ձիրքով:


Ինչի՞ համար է պետք պատմվածքը: Պատմելու և լսելու համար: Իսկ պատմելիս կարելի է անել՝ ինչ կամենաք. զվարճացնել, զբաղեցնել, հափշտակել, վերացարկել, խրատել` չէ՞ որ պատմվածքն ամենազոր է: Նա կարող է ապրողի փառաբանում լինել և սուգ առ վախճանյալը, երբեմն թե մեկը, թե մյուսը: Նա կարող է լինել ահարկու բանադրանք կամ ցնծագին գովասանք:


Այս ամենը ես շատ սուր եմ զգացել նախկինում, առավել սրությամբ գիտակցում եմ հիմա: Եվ այնպես, ինչպես անցած օրերին, ինձ տանջում է իմ հսկայական, չքաված մեղքի, իմ անտանելի, անըմբռնելի ձախողման գիտակցումը, ես ոչինչ չկարողացա արտահայտել, ոչինչ: Ինչպե՞ս եղավ դա: Ի՞նչ էի մտածում ես, հիմարս:


Ինձ արդարացում չկա, ինչպեսև չկա կենդանի կամ մահացած գրողներից ոչ մեկին, մենք անուղղելի սխալ ենք գործել: Ի դեպ, մեր ձախողման բացատրությունը կարելի է գտնել: Պատմվածքը՝ ժանրերից ամենահինն ու ամենաճշմարտացին, երկար ժամանակ համարվում էր մի տեսակ երկրորդական ձև, ոչ մեկի մտքով իսկ չէր անցնի դա վերագրել նրան, ինչ հիմա մեզանում կոչվում է իսկական կամ մեծ գրականություն: Այդպիսի գրականություն էր համարվում վեպը: Տաղանդավոր շատ նովելագիրներ հարկադրված էին հավատալ, որ պատմվածքի ժանրում անհնար է ստեղծել որևէ լուրջ ու կարևոր բան: Գրողը գրող չէր համարվում, եթե մի կարգին վեպ չէր գրել: Հրատարակիչները տարածել էին այդ վնասակար ու անհեթեթ տեսակետը, իսկ քննադատները` պաշտպանել:


Այդուհանդերձ, փաստը մնում է փաստ, ինչ-որ մի պահի նշանավոր գրողների գրած վեպերի հարյուրավոր տեքստեր հանկարծ դարձան միանգամայն անպետքական ընթերցանության համար, լավագույն դեպքում դրանցից կարելի է հատվածներ ընտրել անթոլոգիաների համար, հատվածներ, որոնք, ըստ էության, հանդիսանում են պատմվածքներ:


Լավ պատմվածքը հետաքրքրական է մնում միշտ և հաճախ նույնիսկ ավելի հետաքրքրական է դառնում ժամանակի հետ, էլ ավելի խորունկ, էլ ավելի հարկավոր: Ես անձամբ կարծում եմ, որ պատմվածքին չի կարելի ներկայացնել որևիցե կանոն, բացառությամբ մեկից` նա պիտի ապրի, իսկ թե ինչպես և ինչու է ապրում, նշանակություն չունի...


Որպեսզի պատմվածքը կայանա, պետք է կյանքը լցնել կյանքով: Կյանքին է ձգտում պատմվածքը, ի հայտ է գալիս նրա ծննդյան հետ, նրա հետ ապրում է, նրա մահվան հետ մահանում: Ես չեմ պատրաստվում այստեղ պաշտպանել պատմվածքը և հարձակվել վեպի վրա. պատմվածքը պաշտպանության կարիք չի զգում, հարձակումը վեպի վրա անհնարին է: Թե մեկը, թե մյուսը գոյություն ունեն, որովհետև գոյություն ունի մարդկությունը:


Ինչքան լավ եմ հասկանամ, թե ինչ կատարվեց իմ առաջին գրքի հրատարակումից հետո անցած երեսուն տարում: Կյանքն իր հորձանուտի մեջ առավ ինձ, և համարյա թե մոռացա, որ կարելի է չգրել: Ցավն այն է, որ երբ հմտանում ես, ապա եթե նույնիսկ ինքդ էլ ես տեսնում, որ արածդ ամենևին այն չէ, սակայն մնացել ես սովորական կանոնների և սխեմաների շրջանակներում, միևնույն է, ինչ-որ բան ստացվել է, երբեմն էլ կարծես ամենևին ոչ վատ, թե՛ գրելուդ պահին, թե՛ շատ տարիներ անց, սոսկ հոգուդ խորքում գիտես, որ կարող էիր ավելի լավ գրել, եթե չընկրկեիր սեփական կենսափորձի, սեփական վարպետության առաջ. հանգիստ ու հարմար կյանքի, ծուլության, ընթերցողների, քննադատների, խմբագիրների, հրատարակիչների հանդեպ ունեցած սիրո առաջ... Սակայն ընկրկել ես, և հիմա չարժե խոսել այդ մասին:


Է՛հ, գրողի ծոցն ամեն ինչ: Մեկ հատիկ կարճ պատմվածքը ցից բեղերով կամ կաղկանձում հազով ծեր փնթփնթանի մասին ցաքուցրիվ է անում բոլոր, տեսություններն առ այն, թե ինչպիսին պիտի լինի պատմվածքը: Լավ պատմվածքն ինչ-որ մեկին անմահ է դարձնում, մուկ լինի դա, կամ գլխարկ, դրամատան փոխնախագահ կամ ատամնաբույժի ցնորված տատը:


Թարգմանությյունը` Արմեն Հովհաննիսյանի

 «Գարուն», 1999, N7

Աղբյուրն` այստեղ

Տարածել