Վիլյամ Սարոյան. Ես չեմ կոտրում քո սիրտը, խնդրում եմ մի կոտրիր իմը

Վիլյամ Սարոյան. Ես չեմ կոտրում քո սիրտը, խնդրում եմ մի կոտրիր իմը

newmag-ն առաջարկում է կարդալ Վիլյամ Սարոյանի «Անունս Սարոյան է» էսսեների ու պատմվածքների ժողովածուից մի ստեծագործություն: Թարգմանությունը՚` Սամվել Մկրտչյանի, հրատարակչությունը` Antares:

Ամենավատ ձմեռն էր, որ կարող էի հիշել: Ծանր մշուշ էր, մանրամաղ, թե հորդ անձրև, ու մի առավոտ թերթում կարդացի, որ Խաղաղ օվկիանոսի կողմերից փոթորիկի պես մի բան է եկել ու ավերել ամեն ինչ: Երևի միշտ այսպես է լինում: Մարդ անտեղյակ է. ամեն ինչ լրագրերից ՚է իմանում: Ծառեր են կոտրվել ու արմատախիլ եղել, տանիքներ են փլվել, հեռախոսասյուներ են տապալվել, ու վեց մարդ զոհվել է:

Կարդացի զոհերի անունները, բայց բոլորն անծանոթ էին: Վախեցա, որ Բեսը նրանց մեջ կլինի:Սկզբում, իրոք, վախեցա: Բայց հետո ծիծաղում էի:

Նման տրամադրության պատճառն երևի այն էր, որ  ողջ գիշեր չէի քնել: Անձրև էր գալիս: Չգիտեմ, թե ինչպես բարձրացա այդ ճոճաձողը (թե՞ դա ընդամենը շարունակվող վատ եղանակն էր), տեսնում էի մարդկանց, որոնց չէի ուզում տեսնել, չնչին բաներ, որոնց երբեք ուշք չես դարձնում, մինչև որ քեզ նավ են նստեցնում ու տանում: Ինչ որ է, արդեն տասն օր ու գիշեր այդ ճոճաձողի վրա էի, երբ լրագրում կարդացի փոթորիկի մասին: Ավերածության ժամանակ անտեղյակ էի, որովհետև ապրում էի ուրիշ աշխարհում: ՄԻնչև գիշերվա երկուսը փոքրիկ ռեստորաններում էի լինում, մինչև որ տեղափոխվեցի Ջոյի բարը, Բրոդվեյի վրա, որտեղ գրազով փոքեր էին խաղում:

Հետո գնում էի օրվա լրագրերն ու ամսագրերը, տաքսի նստում և գնում տուն:


Վիլյամ Սարոյան. Սիրո և ժամանակի մասին


Ոչինչ չէր եղել: Ոչ մի ողբերգական բան: Պարզապես ուզում էի առժամանակ այդպես ապրել: Ուզում էի, որ նա երջանիկ լինի, իսկ լավագույն միջոցն այս էր չզանգել նրան ու ամեն ինչ նորից սկսել: Հեռախոսի համարը միշտ մտքիս մեջ էր, բայց հեռախոսախցիկներին չէի մոտենում: Միշտ աչքիս առաջ էր, երբեմն ուղղակի ուրախ էի լինում, երբեմն լսում էի նրա ձայնն ու այնքան նրան կարոտում, որ սկսում էի հպարտ զգալ` ոչ թե ռոմանտիկ, այլ խելացի մարդ լինելու համար: Բաժանվել էինք: Այդպես էլ ասացինք: Հիմա ավելի շատ էինք իրար հավաում ու որոշել էինք չփչացնել ամեն ինչ:

Այս ամենից հետո առաջինը նա զանգեց: Հայտնեց ինձ, որ սիրահարվել է:

_ Դու էլ պիտի սիրահարվես, – ասաց:

_ Կաշխատեմ, – ասացի:

Եվ այլն: Պատմվածք:

Գրել կարծիք