BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

8 փաստ սատանիզիմի մասին, որ ամաչում էիք հարցնել

8 փաստ սատանիզիմի մասին, որ ամաչում էիք հարցնել

Սատանա` գահընկեց արված հրեշտակ: Պատճառները, թե ինչու է Աստված նրան վտարել երկնքից, հակասում են մեկը մյուսին: Այսպես, թե այնպես մարդկանց մեծամասնության մոտ Սատանան ոչ մի լավ բանի հետ չի ասոցիացվում: Բայց կան մարդիկ, ովքեր ոչ միայն դրական վերաբերմունք ունեն, այլև նոր կրոնի` սատանիզմի մոլի հետևորդներ են:

Սատանիստները մարդասեր աթեիստներ են


Սատանիստները կարծում են, որ բոլոր աստվածությունները մարդկային երևակայության շարունակությունն են: Աստվածներին պաշտելով` նրանք պաշտում են իրենք իրենց: «Սատանայի եկեղեցին» այն կարծիքին է, որ մենք պատասխանատվություն ենք կրում միայն ինքներս մեր հանդեպ: Սատանիզմի հետևորդները գնահատում են մարդկային այնպիսի հատկանիշները, ինչպիսիք են հպարտությունը, ազատությունը և անկախությունը, ինչը համաշխարհային կրոններից շատերում անթույլատրելի է:Սատանիստները քարոզում են խղճի ազատություն:

Յուրահատուկ մոտեցում ունեն տոներին


Քանի որ սատաննիստները գերագնահատում են մարդու անհատականությունը, ծննդյան տոները դրանք ամենակարևորներից են: Մի քիչ ծիծաղելի է հնչում, բայց նրանք տոնում են նաև Սուրբ ծնունդը: Ճիշտ է` նրանք Քրիստոսին չեն դավանում, բայց Սուրբ ծնունդը համարում են լավ առիթ հարազտաներով մեկ հարկի տակ հավաքվելու համար: Ինչ վերաբերվում է զուտ սատանիստական տոներին, ապա այդ օրերին նրանք հագնում են սև կաշվե զգեստներ` երակթյա սուր փշերով, իսկ կրծքին ամրցնում են մեդալիոն, որի վրա հակառակ շրջված պենտագրամն է, իսկ մեջտեղում Լյուցիֆերի գլուխը:

Սատանիստներն իրենց կրոնը քարոզում են փոփ մշակույթի միջոցով


Ինչո՞ւ անիմաստ, երկար ու վտանգավոր քարոզներ անել, եթե կարելի է թույլ տալ, որ մարդիկ ֆիլմեր նայեն: Կան հարյուրավոր ֆիլմեր, որոնք դրականորեն  է ներկայացվել «սատանայի եկեղեցիմ»: Այդ ֆիլմերում սատանիզմի բացահայտ քարոզ է գնում: Ահա, մի քանիսը` «Մտրակված մարդը», «Քաղաքացի Քեյն» և անգամ «Չառլին և շոկոլադե ֆաբրիկան»: Շատ հայտնի մարդիկ այժմ «Սատանայի եկեղեցու» հետևորդներ են: Նրանցից են  հայտնի դաշնակահար Լիբերաչեն, 60-ականների սեքս- սիմվոլ Ջեյն Մենսֆիլդը, Մերլին Մենսոնը և այլոք:

Կարծիքները մոգության մասին


Սատանիստները չեն զբաղվում սև կամ սպիտակ մոգությամբ: Նրանց մոգությունն այլ է ` մեծ մոգություն և փոքր մոգություն: Առաջինն իր բնույթով հիշեցնում է միջնադարյան ալքիմիկներին, իսկ երկրորդն ավելի շատ հոգևոր բնույթ է կրում:Պետք է կարողանալ կառավարել սեփական էներգիան:

«Եկեղեցու» հիմնադիրը


Անտոն Վալեյ: Մինչև կյանքը սատանիզմի հետ կապելը, նա կրկեսում կենդանիներ վարժեցնող էր: Մի օր էլ, իսկ ավելի կոնկրետ 1966 թվականի ապրիլի 30-ին, որոշեց հիմնադրել «սատանայի եկեղեցին»: 1969-ին էլ գրեց «Սատանայի Աստվածաշունչը»: Դա իսկական սենսացիա էր ակուլտիզմի աշխարհում: Այնտեղ ոչ այնքան սատանիզմի, որքան կյանքի փիլիսոփայութան մասին է գրած: Անձամբ Վալեյին բազմաթիվ անգամներ են ահաբեկել:

Մեղադրանքներ հանցագործ գործունեւոթյան համար


80-ականներին «եկեղեցին» շատ լուրջ խնդիրների առաջ կանգնեց և քիչ էր մնում այդ կրոնն ընդհանրապես անհետանար: Հասարակությունը նրանց մեղադրում են կրոնական ծիսակատարությունների ժամանակ մարդկանց ու կենդանիներ սպանելու, սեքսուալ բռնի գործողություններ կատարելու և տարատեսակ բռնությունների մեջ: Վալեյն անձամբ ներկա է գտնվել բոլոր դատական գործընթացներին և միշտ հավատացնում էր, որ սատանիզմը դեմ է ցանկացած տեսակի բռնության ցանկացած կենդանի էակի հանդեպ: Հասարակությունը պարտվեց դատը, իսկ սատանիզմն էլ ավելի մեծ համբավ ձեռք բերեց:

Անդամագրումը «եկեղեցուն»


Որպեսզի դառնաք «եկեղեցու» օրինական անդամ, պետք է ներդրում կատարեք 200 դոլարի չափով: Հետագայում ոչ մի ներդրում չի պահանջվում: Դուք կամ պետք է լինեք 21 տարեկանից բարձր, կամ ծնողները պետք է դեմ չլինեն: Իրենք` սատանիստները դեմ են երեխաների ագիտացիային ցանկացած տեսակի կրոնի հանդեպ:

Պատվիրաններ


«Սատանայի Աստվածաշնչում» կա 9 պատվիրան: Ի տարբերություն Հին Կտակարանի 10 պատվիրանների, սատանաշնչում ոչ մի խոսք չկա «հավատացյալի» պահվածքի և բարոյականության մասին: Այնտեղ խոսվում է միայն աշխարհայացքի և կյանքի փիլիսոփայության մասին: Արյունոտ արարողությունների մասին` ոչ մի բառ:

Տարածել