She said yes. ինչպես Ալեքսիս Օհանյանը գրավեց Սերենա Ուիլիամսի սիրտը
Վնասվածքների պատճառով երկար դադար տալուց հետո Սերենա Ուիլյամսը բոմոնդ վերադարձավ կտրուկ հայտարարությամբ: Ոչ սպորտային: Ամերիկուհին հայտարարեց, որ ամուսնանում է Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ:
Օհանյանի հոր հայրը Արեւմտյան Հայաստանի Խարբերդից է, տատը` Բիթլիսից: Ալեքսիսը ծնվել է Բրուքլինում: Նրա հայրը` նույնպես: 2010 թվականին Օհանյանն առաջին անգամ այցելել է Հայաստան ու կազմակերպել TEDx Yerevan առաջին սեմինարը:
Զույգը հանդիպում է 2015-ի հոկտեմբերից: US Weekly-ին գրում է, որ նրանք առաջին անգամ հանդիպել են Հռոմում, որտեղ մի քանի անգամ միասին լանչ են արել ու մասնակցել երեկույթների:
http://www.instagram.com/p/BIqzKP6gsD5/
Սա արդեն այս տարի է: Օհանյանի խնդրանքով Ուիլյամսն արտաբերում է իր ամենասիրելի սոցցանցի անունը: Այդպե՞ս է, թե ոչ` բայց աշխարհի նախկին առաջին ռակետը 4 ամիս առաջ հրապարակված տեսանյութում գովազդեց իր ապագա ամուսնուն պատկանող սոցանցը:
She said yes. ահա Օհանյանի գրառումը: Նա ֆեյսբուքյան իր էջում դրեց Ռեդիթում Սերենա Ուիլյամսի գրառումը` նշելով, որ ամերիկուհին ընդունել է իր առաջարկությունը:
«Ես մի փոքր ուշ եկա տուն: Ինձ կառք էր սպասում: Ինձ տարան այնտեղ, որտեղ մենք հանդիպել էինք առաջին անգամ: Շրջանը փակվեց: Նա արտաբերեց չորս բառ, ես ասացի` այո»:
Ալեքսիս Օհանյանը թվիթերյան իր էջում շնորահակալություն է հայտնել հայերին շնորհավորանքների համար և կատակել է, թե վստահ է, որ հիմա բոլորը վիճում են, թե երբ կարող են Սերենային վստահաբար հայ անվանել:
ՙՄեծ սաղավարտի մրցաշարերի 38-ակի հաղթող, Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ վնասվածքի պատճառով բաց է թողնելու 2017-ի մեկնարկային խոշոր մրցաշարերը: Ճշմարտությո՞ւն, թե՞ նախապես ծրագրված սցենար. Hollywoodlife-ը գրում է, որ Ուիլյամսի ու Օհանյանի պսակադրությունը տեղի կունենան 2017-ի հունվարին կամ փետրվարին: