Դովլաթովի նամակագրությունը սիրելի կանանց հետ. տրագիկոմեդիայի կենցաղային հմայքը

Դովլաթովի նամակագրությունը սիրելի կանանց հետ. տրագիկոմեդիայի կենցաղային հմայքը

newmag-ն առաջարկում է կարդալ մի քանի տիպիկ դովլաթովյան դրվագ նրա անձնական տրագիկոմիկ, մարդաշատ, գրական և ալկոհոլակյանքի դետալիզացիայից:

Դովլաթոի կյանքում կային կանայք, որոնց հետ նա պարզապես ընկերություն էր անում, անձնական դժվարություններով կիսվում ավելի հաճախ հենց նրանց հետ: Գրեթե բոլոր մտերիմների հետ Դովլաթովը պահպանում էր ակտիվ, էմոցիոնալ, մաքսիմալ անկեղծ և դառնորեն տխուր նամակագրություն անգամ այն դեպքում, երբ երկու հասցեատերերն էլ գտնվում էին նույն քաղաքում՝ Լենինգրադում: Ավելի հաճախ Դովլաթովը բողոքողի, իսկ նրա զրուցակիցը մխիթարողի դերում էր. խոսում էին երկար, ցաքուցրիվ, ամեն ինչի և  ոչ մի բանի մասին:

Լյուդմիլա Շտերնին ուղղված նամակներից

«Սիրելի, Լյուդա, ես բնությունից և շախմատից հետո ամենից շատ ատում եմ թանգարանները, բայց քեզ սիրում եմ նախկինի պես: Եվ ցանկանում եմ ստանձնել քեզ կարգադրություն. այսինքն փոխանցել քո ընկերուհի Ասետրինային (Դովլաթովի առաջին կինը՝ Ասյա Պեկուրովսկայան) 10 ռ., որ պարտք եմ նրան: Պետք չէ փորձել մեղմել նրա հակակրանքն իմ նկատմամբ, քանի որ այդ զգացմունքը մտնում է իմ վրիժառու ծրագրի մեջ:

Լյուդոչկա, ներիր ինձ հիմարությանս համար:

Ես ընդհանրապես չեմ կարողանում տոն ընտրել: Հատկապես քեզ հետ: Կարծես, նախանձում եմ և անգամ բարկանում: Չգիտես` ինչու բարկացա քո գրականության վրա: Իբր, այստեղ էլ անցար ինձ: Թարմացած ես ինձ չեմ զգում, վստահ՝ առավել ևս: …Թույլ տուր ինձ ահավոր խոստովանություն անել. աշխարհում ամենից շատ ես ուզում եմ լինել հայտնի և շատ փող ստանալ: Մի խոսքով, ես ընդհանրապես չեմ փոխվել: Նույն անօգնական, բարդույթներով տանջված մարդն եմ, որը հաջողացրել է 37 տարեկանում ձեռք չբերել ոչինչ»:

Թամարա Զիբունովային ուղղված նամակներից

«Մենք Նյու Յորքում ենք: Ամեն ինչ լավ է: Կարևորն ամերիկյան կյանքի մեջ՝ պոլիտտարբերականությունն է, բազմազանությունը: Այստեղ կա ամեն ինչ՝ գեղեցիկն ու վանողը: Բայց անկասկած ամեն ինչ: Կան ուտելու կանացի թումբաններ: Կան Խրուշովի դիմանկարով շապիկներ: Հարևանությամբ ապրող սևամորթը քայլում է բուդենովյան սաղավարտով: Բրոդվեի վրա ես տեսել եմ ամբողջովին մերկ մի կնոջ՝ ցելաֆոնե վերարկուով…

Ես դեռ չեմ աշխատում: Երևի, շուտով կսկսեմ: Հավանաբար՝ մասնագիտությամբ:

dovlatov_zibunova_tallin1974

Ամերիկայում, իհարկե, կան շան լավ բաներ, լավագույնը վերաբերվում է ավանդույթներին՝ ազատություն, բարեհամբուրություն, հումոր, բայց մենք մեծացել ենք բացարձակ այլ աշխարհում և մեծ դժվարությամբ ենք սովորում այստեղի պայմաններին: «Փրայվեսի»՝ դա տեղական մոգական խոսք է, նշանակում է  «անձնական տիրույթ» և պահպանվում է կատաղի ուժով:

Աղջնակին, ում շինում ես, չի կարելի հարցնել, թե որտեղ է նա եղել երեկ՝ դա «փրայվեսիի» խաղտում է:

Կատյան (Դովլաթովի դուստրը) հանդիպում է տղաների հետ, բայց ես բացարձակապես ոչինչ չգիտեմ իրենց մասին. դա իր «փրայվեսին» է: Եթե մարդ փետրվարին քայլում է փողոցով ոտաբոբիկ, ոչ ոք չի թեքում գլուխն իր ուղղությամբ, որպեսզի չխախտի իր գրողը տարած «փրայվեսին», ոտնձգություն չանի իր ազատության վրա…»

Յուլիա Գուբարևային ուղղված նամակներից

«Ամերիկյան «ընկերը» համապատասխանում է ռուսական  «ծանոթին»: Ես, օրինակ, ընկերություն եմ անում Վոնեգուտի հետ, նա մեզ լավ է վերաբերվում, մի քանի անգամ և տարբեր ձևաչափով հայտնել է իր գրական համակրանքը, բայց, երբ իր 60-ամյակն էր, նա զանգեց ինձ և ասաց. «Արի այս ինչ գիշերային ակումբ տասնմեկի կողմերը, երբ բոլորն արդեն հարբած կլինեն…» Այսինքն, տոնահանդեսային արարողությանն ինձ չեն հրավիրել, այնտեղ կլինի ուրիշ դասակարգի լսարան՝ բիզնեսմեններ, գիտնականներ, կինոգործիչներ, իսկ ինձ կանչել են, կարծես, ետնամուտքից, և դա վիրավորանք չէ, նա բացարձակ չէր ցանկանում ինձ նեղացնել, ուղղակի քիչ թե շատ ճշգրտությամբ հայտնեց մեր հարաբերությունների մակարդակը:

download

Մեզ մոտ ամեն ինչ քիչ, թե շատ նախկինի պես է: Կատյան առանձին է ապրում, քաղաքի կենտրոնում, ռոք խմբի մենեջեր է: Մեկ-երկու անգամ այդ մեթալիստները մեզ մոտ եկել են. ջինսերը նրանք հագնում են այնպես, որ հետույքի կեսը ցցվում է դուրս, իսկ եթե նրանցից մեկը նաև կռանում է, ապա անուսն երևում է ամբողջությամբ: Սակայն Լենան (Դովլաթովի կինը), հավանաբար, ճիշտ է, երբ ասում է.«Կատյան զբաղվում է նրանով, ինչով ուզում է, բանկեր չի թալանում, թմրանյութեր չի օգտագործում և քեզնից գումար չի խնդրում, այնպես որ էլ ի՞նչ է քեզ պետք…»:

Այսինքն, դու այժմ միայնակ կի՞ն ես: Ես անհանգստացած եմ:

Գտնեիր քեզ օբյեկտիվ աշխատանք ունեցող հրեայի և մեկնիր ճամփորդության: Դու չէիր կորի: Կբացեիր երաժշտական դպրոց նախադպրոցականների համար: Եվ ընդհանրապես դու էներգիայով լի ես: Մտածիր: Գրկում եմ»:

Մի քանի խոսք կենցաղային հարաբերությունների մասին. խմիչք, ուտելիք, կանայք

Ալկոհոլային զանգը՝ ինձ համար բացառապես մտերիմ շփման ձևաչափ է:

Եթե մենք այժ կանգ առնենք՝ դա կլինի արհեստական: Մենք խմում էինք, երբ փող չկար: Հիմարություն կլինի այժմ չխմելը, երբ այն կա…

Խորովածատունը միակ վայրն է, որտեղ կոտրված դեմքը համարվում է նորմա:

Ես ձեզ սիրում եմ: Եվ անգամ հավանական տրիպերն ինձ չի կանգնեցնի:

Լավ է, երբ կանչում են: Ահավոր է, երբ չեն կանչում: Սակայն ամենից լավն այն է, երբ կանչում են, իսկ դու չես գնում…

ՙԿնոջ և գրքի մեջ կարևորը բաղադրությունն է, ոչ թե ձևաչափը: Անգամ հիմա, կյանքի բազմաթիվ հիասթափություններից հետո, այդ հաստատումն մի քիչ ձանձրալի է թվում: Եվ ինձ մինչև օրս դուր են գալիս միայն գեղեցիկ կանայք:

Գրել կարծիք