Սեքսուալության չափանիշներն այստեղ, այնտեղ և ամենուր

Սեքսուալության չափանիշներն այստեղ, այնտեղ և ամենուր

Ինչո՞ւ են հայ աղջիկները երեկոյան make up-ը շփոթում սեքսուալության հետ: Արդյո՞ք հենց խորը դեկոլտեն է տղամարդկանց գայթակղելու միջոցը: newmag-ը հարցում է անցկացրել, և, ահա, թե ինչ պարզել:

Սեքսուալության խորհրդանիշ համարվող  Մերլին Մոնրոն վաղուց իր դիրքերը զիջել է մնալով զուտ ռետրո սեքս խորհրդանիշ:  Playboy –ի շապիկին ամենաշատը հայտնված Պամելա Անդերսոնն  էլ վաղուց հետաքրքիր չէ իր սիլիկոններով: Այսօր ոչ ոքի չես զարմացնի մեծ կրծքերով և հետույքով:

ԱՄՆ-ում միանգամայն նորմալ է այն երևույթը , երբ  ծնողները քոլեջն ավարտած թինէյջերներին հոժարակամ  «նվիրում» են պլաստիկ վիրահատություն:

Նորվեգիայից ծանոթիս էի հյուրընկալել  Երևանում:  Երբ հարց ու փորձ արեցի տպավորությունների մասին, ասաց, որ Հյուսիսային պողոտան սկզբում նրան թվացել է, թե թեթևաբարոների աշխատավայրն է: Խնդիրը երեկոյան շպարով ու խորը դեկոլտեներով աղջիկների առատությունն է եղել:


8 պատճառ արտասահմանացու հետ կյանքը կապելու համար


Մինչ հայուհիներն անխնա գումար են ծախսում տարատեսակ ու բազմագույն կոսմետիկա, բարձրակրունկ կոշիկներ և գրավիչ բացվածքներով շորիկներ  ունենալու համար կարծելով, թե սեքսուալ լինելը  մշտապես կարմիր շուրթերով, կիսամերկ  աղջկա տեսակն  է, ֆրանսուհիներն իրենց սեքսուալ զգալու համար բավական է տանից դուրս գան նոր ցնցուղ ընդունած, կիսաթաց մազերով, խնամված մաշկով և հասարակ տոպով:

Սեքսուալության չափանիշներ, որպես այդպիսիք Եվրոպայում չկան: Այնտեղ սեքսուալ է կինն իր բոլոր ՝ գեղեցիկ  դրսևորումներով: Եվրոպացի կանայք հատուկ ջանք չեն գործադրում ընդգծված գրավչություն ունենալու համար:


7 պատճառ, թե ինչու չի կարելի սիրահարվել ‹‹ճամփորդող›› աղջկա


Հայաստանում պատկերը փոքր ինչ այլ է: Եկեք մի կողմ դնենք այն, որ google-ում ոչ այդքան պատվավոր տասնյակն ենք զբաղեցնում սեքս տեսանյութեր փնտրող երկրների շարքում  ու տեսնենք հայ տղամարդու համար որո՞նք ես սեքսուալության չափանիշները: Եթե դուք կարծում եք , որ Քարդաշյան տեսակի կինն է մերոնց գրավում՝ չարաչար սխալվում եք, մերոնք ավելի վեհ չափանիշներ ունեն:

  • Իտնելեկտը. newmag-ի  անցկացրած հարցմանը մասնակցած բոլոր տղամարդիկ նշեցին հենց այս հատկանիշը: 21-դարի հայ տղամարդու համար նախ և առաջ սեքսուալ է իտելեկտուալ կինը:
    Բոլոր ժամանակեներում տղամարդը ‹‹սիրում›› է աչքերով, իսկ մենք՝ ականջներով: Բայց և այնպես, այսօրվա տղամարդուն միայն տեսքով չես գոհացնի: Նա պետք է հիանա կնոջ ինտելեկտով, եթե անգամ այդ կինը երկարատև հարաբերությունների համար չէ:
  • Կանացիությունը. Այո՛, կանացի աղջիկները միշտ սեքսուալ են և  ձգող: Նրանք առավել մոտ են բնությանը և  իրենց սեռին հատուկ երևույթներով  էլ խելքահան են  անում տղամարդկանց: Կանացի աղջիկները անմիջապես տարբերվում են ամբոխում, եթե անգամ նրանց հագին պատռված ջինսեր են:
  • Խնամված լինելը. Ուշադրությո՛ւն, խնամված լինել չի նշանակում ոտքից գլուխ make up-ի մեջ լող տալ: Սեքսուալ է խնամված կինը, որովհետև նրա մաշկը, մազերը  մշտապես մաքրությամբ է բուրում: Իսկ նրա հետ խոսելիս ցանկություն  է առաջանում համբուրվել: Հագուկապը ոչ մի նշանակություն չունի ՝  կլինի բրենդային, թե second hand-ի, կարևորը կոկիկ ու խնամված տեսք ունենալն է:
  • Ռիսկի դիմելու ունակությունը. Երկչոտ կանանց պաշտպանելն անշուշտ բարձրացնում է  է տղամարդկանց ինքնագնահատականը, բայց սեքսուալ համարում են նրանց, ովքեր կարողանում են ռիսկի դիմել, հատկապես,  երբ խոսքը իրենց՝ տղամարդկանց է վերաբերվում:
  • Ճկուն մարմինը. Ի՞նչ կարևոր է , թե քանի կիլոգրամ եք դուք, եթե ձեր մարմինն ունի հաճելի ճկունություն, որը գրավում է տղամարդուն: Չմոռանանք, որ այնուամենայնիվ տղամարդիկ աչքերով  են սիրում:
    Ճկուն անշուշտ ծնվում են, բայց նաև դառնում են: Միշտ էլ կարելի է ստեղծել այն ինչ բնությունը քեզ չի տվել՝ աշխատասիրության հաշվին:

Հոսթելում մնալու 9 առավելություն


Սեքսուալության չափանիշներն անշուշտ այս հինգ կետերով չեն սահմանափակվում: Տղամարդիկ տարբեր են, իսկ ճաշակին ընկեր չկա: Կինը լինի գեր թե նիհար, բարձրահասակ, թե ցածրահասակ , ոսկեհեր, թե սևահեր մե՛կ է, քանի դեռ տղամարդը սիրում է կնոջը բոլոր տեսակի չափանիշները գրողի ծոցն է ուղարկում:

Հեղինակ` Անի Կարապետյան

Գրել կարծիք